Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Հայաստանը պատրաստ է ժողովրդականություն չվայելող քայլեր իրագործել, այդ թվում՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում, որպեսզի մինչև 2018թ. հիվանդ տնտեսությունը կայուն հիմքերի վերադառնա:
s-2 Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
s-3 Գործակալութոյւնը նշում է, որ 3.2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից, վերջին երկու տարիներին սեփական մաշկի վրա զգացել է ՌԴ-ի տնտեսական անկման հետևանքները:
s-4 2016-ին Հայաստանի տնտեսական աճը դարձել է 0.2 տոկոս՝ 2015-ի 3 տոկոսի համեմատ:
s-5 «Հայաստանում կիրականացվեն կանոնավոր կառուցվածքային բարեփոխումներ, անգամ եթե այդ բարեփոխումները ժողովրդականություն չվայելեն»,- ասել է Կարապետյանը:
s-6 ՀՀ վարչապետի կարծիքով՝ «մենք կկարողանանք այս տարի հասնել 3.2 տոկոս տնտեսական աճի»:
s-7 Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կառավարությունը կկենտրոնանա կոռուպցիայի դեմ պայքարի և բոլոր խոչընդոտները վերացնելու վրա, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը:
s-8 Reuters-ը, վկայակոչելով Transparency International միջազգային կազմակերպության զեկույցը, հաղորդում է, որ 2016 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը հայտնվել է 113-րդ հորիզոնականում՝ 176 երկրների շարքում:
s-9 «Հենց որ կարողանանք կայունացնել տնտեսական վիճակը, կկարողանանք նաև կայուն տնտեսական աճ գրանցել 2018թ. սկսած»,- ասել է վարչապետը:
s-10 Կարեն Կարապետյանը նաև իրատեսական է համարել այս տարի գրավել 850 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց զգալի մասը կլինի մասնավոր սեկտորից:

Text viewDownload CoNNL-U