Dependency Tree
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
Select a sentence
s-1
| Հասարակություն - 06 Մարտի 2017, 19:47 |
s-2
| Անցյալ տարվա ընթացքում «Անսահմանափակ շարժում» ծրագիրը պարերի, ներկայացումների և ֆիլմերի միջոցով ցուցադրեց, թե ինչի կարելի է հասնել սոցիալական ներառման շնորհիվ: |
s-3
| Երեք փուլից բաղկացած ծրագիրը սկսեց 2016թ. հոկտեմբերին Գաֆեսչյան կենտրոնի դիմաց՝ պրոֆեսինալ և սիրողական պարողների ֆլեշմոբով (https://www.youtube.com/watch?vDQo1ioxmt8I), որոնցից ոմանք հաշմանդամություն ունեցող մարդիկ էին: |
s-4
| «Համախմբելով ֆիզիկական հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց՝ մենք ամրապնդեցինք այն բարձունքները, որոնց կարող ենք հասնել, երբ ընդունենք և հարգենք մեկս մյուսին և միասին աշխատենք ներառական սկզբունքներով»,— նշեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով մարտի 6-ին ընդունելություն կազմակերպեց «Անսահմանափակ շարժում» ծրագրի ավարտը նշելու կապակցությամբ: |
s-5
| «Անսահմանափակ շարժում» ծրագրի երկրորդ մասը կարճ վավերագրական ֆիլմ էր (https://www.youtube.com/watch?v=kuWY01y9sXsvl=hy), որի պրեմիերան տեղի ունեցավ 2016թ-ի դեկտեմբերին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում (AGBU): |
s-6
| Ֆիլմը կենդանիների թերապիայի և ձիասպորտի «Կենտավր» ասոցիացիայի մասին է, որը տարածաշրջանում յուրահատուկ հաստատություն է և մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ կենդանիների միջոցով թերապիա տրամադրելու մեջ: |
s-7
| «Անսահմանափակ շարժում» ծրագրի վերջին մասը ներառական պարային ներկայացում էր, որը ցուցադրվեց փետրվարի 24-ին և 25-ին Գոյ թատրոնում: |
s-8
| Նշված ներկայացման մեջ տարբեր կարողություններ ունեցող և տարբեր տարիքի պարողներ բեմում միասին ցուցադրեցին երկու մասից բաղկացած ներկայացում. առաջինը արդի հասարակության մեջ սոցիալական ներառման խնդրի շուրջ էր, երկրորդը՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» հրաշալի հեքիաթի ադապտացիան: |
s-9
| «Անսահմանափակ շարժում» ծրագիրը մշակել և իրականացրել են ամերիկյան փոխանակման ծրագրերի մի խումբ շրջանավարտներ: |
s-10
| Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ԱՄՆ Պետդեպարտամենտի Շրջանավարտների ներգրավվածության և նորարության հիմնադրամի շնորհիվ: |
s-11
| «Անսահմանափակ շարժում» խմբի անդամներն են Արինա Արարատյանը, Շողակաթ Գալստյանը և Արթուր Սահակյանը՝ IVLP ծրագրի շրջանավարտներ, Ցոլակ Մլկե-Գալստյանը՝ Community Connections ծրագրի շրջանավարտ և Հայկ Վարդանյանը FLEX (Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր) ծրագրից: |
s-12
| ԱՄՆ դեսպանը իր խոսքում շնորհավորեց ծրագրի կազմակերպիչներին և շնորհակալություն հայտնեց ծրագրի հանձնառության համար: |
s-13
| Դեսպանը նաև քաջալերեց պարողներին, նրանց ծնողներին և ծրագրին աջակցող այլ անհատներին նրանց նվիրվածության համար: |
Text view
•
Download CoNNL-U