s-1
| ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ |
s-2
| Մեկնաբանություն - 22 Հունվարի 2017, 14:21 |
s-3
| Իրանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը վարում է բավական հետևողական արտաքին քաղաքականություն, ելնելով պրագմատիկ նպատակներից: |
s-4
| Իրանը փորձում է Ադրբեջանի հետ երկխոսություն հաստատել, առաջարկելով քաղաքական ծառայությունների որոշակի հիերարխիա, որը ներառում է հետևողական առաջ քաշվող քաղաքական ռեսուրսների համակարգը: |
s-5
| Իրանի այս մարտավարությունը բախվում է Ադրբեջանի մի շարք սկզբունքային պահանջներին, որոնք Իրանի համար դժվար է կատարել: |
s-6
| Առայժմ իրանա-ադրբեջանական հարաբերությունները, չնայած որոշ ցուցադրական ակցիաներին, չեն հանգել այնպիսի ռեժիմի, երբ պետք է սպասել Հայաստանի շահերին ուղղված լուրջ քայլեր: |
s-7
| Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչների գնահատականով, «Ի տարբերություն Ռուսաստանի, որը մշտապես շփոթվածություն է ցուցաբերում արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Կովկասում, Իրանը տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը չի դիտարկում որպես երկարաժամկետ գործոն, եթե նույնիսկ նկատի է առնվում 20 տարին: |
s-8
| Այդ պատճառով գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ռազմավարական կարևոր դիրքերի կորստին, որոնցից մեկը կապված է Հայաստանի հետ հարաբերություններին, անընդունելի են Իրանի համար»: |
s-9
| Միևնույն ժամանակ, ներկայում Թեհրանում Ադրբեջանի հետ հարաբերությունները համարվում են ավելի կարևոր ու գերադասելի, քան Հայաստանի հետ հարաբերությունները: |
s-10
| Դա հստակ է և պետք է ընդունել: |
s-11
| Անհրաժեշտ է դիտարկել իրանա-ադրբեջանական և իրանա-հայկական հարաբերություններում ղարաբաղյան գործոնի նշանակությունը։ |
s-12
| Իրանը միշտ փորձել է Ադրբեջանին ցույց տալ, որ ընդհանրապես շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրով և բազմիցս հռչակել է աջակցություն նրա տարածքային ամբողջականությանը: |
s-13
| Սակայն Իրանը ժամանակ առ ժամանակ ցուցաբերում է պատմական տրամադրություններ ղարաբաղյան հնարավոր կարգավորման կապակցությամբ: |
s-14
| Կան իրանցիների նման պահվածքի բազմաթիվ օրինակներ: |
s-15
| 2005 թ. սեպտեմբեր-դեկտեմբերին և 2006-ի հունվարին իրանական օֆիցիոզի ներկայացուցիչները ջանքեր են գործադրել կարգավորման գործընթացի պայմաններն ու հանգամանքները պարզելու համար: |
s-16
| Իրանցիներն աշխատանքներ են տարել ոչ միայն Հայաստանում ու Ադրբեջանում, այլև Մեծ Բրիտանիայում: |
s-17
| Կան նշաններ, որ իրանցիները նախնական եզրահանգումներ են կատարել: |
s-18
| Ներկայում նման փորձերը կրկնվում են: |
s-19
| Այս եզրակացությունները հանգում են նրան, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարներն ու քաղաքական շրջանակներն, ընդհանուր առմամբ, շահագրգռված են կարգավորման գործընթացի զարգացմամբ՝ տարածքները վերադարձնելու հույսով: |
s-20
| Իրանցիների կարծիքով, Հայաստանի ու ԼՂՀ ղեկավարները կարգավորման գործընթացը դիտարկում են երկրում քաղաքական ընդհանուր գործընթացի համատեքստում, որպես կարևոր քաղաքական ռեսուրս: |
s-21
| Միաժամանակ, իրանցիները կարգավորման գործընթացում արագ առաջընթաց չեն կանխատեսում, գործընթացը դիտարկելով որպես տարածաշրջանում սեփական քաղաքականության հնարավոր գործոն: |
s-22
| Իրանցիները դնում են հետևյալ քաղաքական խնդիրները. |
s-23
| - Ադրբեջանին և հնարավոր է Արևմուտքին ցույց տալ, որ Իրանը ղարաբաղյան կարգավորման, կայուն խաղաղության ու կայունության ապահովման կողմնակից է: |
s-24
| - Իրանը փորձում է մշակել կոնկրետ գործողություններ, որոնք ուղղված են կարգավորման գործընթացի խափանմանը, ուշադիր հետևում է իրադարձություններին և խորհրդակցությունների կարիք ունի: |
s-25
| - Իրանը գտնում է, որ իր վերլուծաբաններին ու հետախուզական ծառայություններին հաջողվել է պարզել կարգավորման իրական գործընթացի հիմնական հանգամանքներն ու շահերը և պնդում է, որ այդ գործընթացը դատապարտված է տապալման մի շարք հանգամանքներից ելնելով (ԱՄՆ-ի անվստահ դիրքորոշումը, ԱՄՆ-ի և Եվրոպայի հակասությունները, Ադրբեջանի ղեկավարության ու քաղաքական դասի անպատրաստությունը համարձակ որոշումներ ընդունելու հարցում, Հայաստանում իրական դիմակայող գործոնների ընկալման բացակայությունն արտաքին շահագրգիռ կողմերի մոտ): |
s-26
| - Իրանի ներկայացուցիչները հակված չեն ընդունել նույնիսկ մեղքի փոքր բաժինը կարգավորման գործընթացի ներկայիս մակարդակի համար, դիտարկելով ընդամենը իրանցի որոշ չինովնիկների դանդաղկոտությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, այդ թվում տնտեսության ոլորտում: |
s-27
| - Իրանցիները մեծ մտահոգություն ունեն, որ հայ հանրությանը կպարտադրվի Հարթավայրային Ղարաբաղի ու ընդհանրապես ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշման փոփոխության մասին կարծիքը, տվյալ կարծիքը դիտարկելով որպես Հայաստանի վրա ազդեցության գործոն: |
s-28
| - Իրանը փորձում է չարագացնել իրադարձությունները և առայժմ բանակցություններ չի վարում Ադրբեջանի հետ խաղաղարար զորքերի հնարավոր տեղակայման շուրջ, չցանկանալով Ադրբեջանին լրացուցիչ լծակ տալ իր հետ հարաբերություններում, սակայն ստիպված է լինելու մտնել այդ հարցով անմիջական բանակցությունների ռեժիմ, օգտագործելով իր ունեցած ճնշման լծակներն Ադրբեջանի դեմ: |
s-29
| - Այն դեպքում, եթե Սարգսյանի ու Ալիևի բանակցությունները սպառնալիք դառնան Իրանի ազգային անվտանգության համար, եվրոպական երկրներում իրանական դիվանագետներն արդեն նախնական հանձնարարություն ունեն Իրանի համար վտանգավոր հետևանքները կանխելու ջանքեր գործադրելու վերաբերյալ: |
s-30
| Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիրը Իրանի քաղաքական ու ռազմական բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է, և Իրանը պաշտպանական միջոցառումներ կձեռնարկի այդ ուղղությամբ։ |
s-31
| Սարգսյանի ու Ալիևի միջև բանակցությունների արդյունքներից կախված՝ Հայաստանում Իրանի դեսպանատունը ձեռնամուխ կլինի հայկական քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների հետ լայն շփումների՝ պարզաբանելու Իրանի դիրքորոշումն այդ հարցում: |
s-32
| Պետք է նշել, որ իրանցիներն այնուամենայնիվ հասկանում են, որ կանգնել են իրավիճակը տանուլ տալու հեռանկարի առաջ և չեն կարող դա չընկալել որպես սեփական «սպասման» քաղաքականության արդյունք, որը նրանք բացատրում են «Իրանի հյուսիսում ադրբեջանական բնակչության տրամադրությունները հաշվի առնելու» անհրաժեշտությամբ: |
s-33
| Չնայած այս մարտավարական խնդիրներին, Իրանը չի կարող չմշակել պահեստային տարբերակ այն դեպքում, եթե հակամարտության գոտում այնուամենայնիվ հայտնվի խաղաղապահ կոնտինգենտ: |
s-34
| Այդ դեպքում ղարաբաղյան հարցում Իրանի հիմնական գործընկերը կդառնա Ադրբեջանը, քանի որ խաղաղապահների խնդիրը կապվելու է Ադրբեջանի իրավունքների ու նախաձեռնությունների հետ: |
s-35
| Ժամանակի ընթացքում խաղաղապահ ուժերի վիճակն ու ներկայությունն ավելի ու ավելի կախված է լինելու Ադրբեջանից: |
s-36
| Հայաստանն այս հեռանկարում դուրս է մնում Հարթավայրային Ղարաբաղի հողերի հարցում Իրան-Ադրբեջան-Հայաստան հարաբերություններից: |
s-37
| Այս իրավիճակն իրանցիները համարում են իրական հեռանկար: |
s-38
| Իրանցիները չեն կարող անտեսել այս հնարավոր տարբերակը: |
s-39
| Սա կապված է Իրանի ազգային անվտանգության առանցքային խնդիրներից մեկի հետ: |
s-40
| Ներկայում, երբ արագացված ռեժիմով կարգավորվում են Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, պետք է հասկանալ, որ Իրանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների փոփոխություն տեղի չի ունենա: |
s-41
| Նախ, դրանից է կախված Իրանի անվտանգությունը, Իրանն իր տարածաշրջանային դիրքերը կառուցելու համար շատ ժամանակ ու ռեսուրսներ է ծախսել: |
s-42
| Երկրորդ, Իրանի շահերը տարածաշրջաններում, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում, համատեղվելու են ամերիկյան շահերի հետ: |
s-43
| Այդ պարագայում Հայաստանի դիրքերին որևէ վնաս չի հասցվի: |