Dependency Tree
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
Select a sentence
s-1
| Բիզնես - 06 Մարտի 2017, 19:45 |
s-2
| Հայաստանում 2016 թվականին գրանցվել են 1564 ապրանքային նշաններ: |
s-3
| Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության տվյալները, դրանցից 1148-ը եղել են ազգային հայտատուների անունով: |
s-4
| 2016 թվականին ազգային ընթացակարգով ստացվել է ապրանքային նշանների գրանցման 1717 հայտ, որոնցից 1261-ը՝ ազգային հայտատուներից: |
s-5
| Ապրանքային նշանների 1565 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն: |
s-6
| Հետ է կանչվել 53 հայտ, 134 հայտով կայացվել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում: |
s-7
| Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակներում Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 2268 ծանուցում։ |
s-8
| Միջազգային ծանուցումներով կայացվել են 2387 որոշում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ, նախնական մերժման մասին կայացվել է 713 որոշում, իսկ վերջնական մերժման մասին՝ 514։ |
s-9
| Հայաստանի Հանրապետությունից ներկայացվել է միջազգային գրանցման 30 հայտ։ |
s-10
| 2016 թվականին ազգային հայտատուներից ստացվել է 1261 հայտ, որը 2015 թվականի համեմատությամբ նվազել է 79-ով: |
s-11
| Ինչ վերաբերում է օտարերկրյա իրավաբանական անձանց ակտիվությանը, ապա 2016 թվականին ազգային ընթացակարգով ստացվել է 456 հայտ, որը 2015 թվականի համեմատությամբ նվազել է 99-ով։ |
Text view
•
Download CoNNL-U