Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս
s-2 Հասարակություն - 16 Հոկտեմբերի 2016, 11:40
s-3 Հայ հանրությանը հազվադեպ է որևէ բան հուզում, բացի գազի ու հոսանքի գներից։
s-4 Բայց գրականության Նոբելյան մրցանակն էս տարի ալեկոծեց «ֆեյսբուքը»։
s-5 Շատերը վիրավորվել էին, որ Մուրակամին Նոբելյան մրցանակ չի ստացել։
s-6 Մյուս առաջատար հավակնորդների՝ քենիացի գրող Նգուգի վա Տիոնգի ու սիրիացի բանաստեղծ, էսսեագիր Ադոնիսի համար ոչ ոք չէր նեղացել։
s-7 Իսկ ինձ զարմացրեց, որ հանձնաժողովը մի տարի էլ դիմադրեց զանգվածային մշակույթի ու ճարպիկ էպիգոնության՝ Հարուկի Մուրակամիի հաղթանակին։
s-8 Մուրակամին պատկանում է ճապոնական արձակի այսպես կոչված «եվրոպական» թևին, որից հայ ընթերցողին ծանոթ են Յասունարի Կավաբատան, Կոբո Աբեն և Կենձաբուրո Օեն։
s-9 Կավաբատան Նոբելյան մրցանակի դափնեկիր է։
s-10 Նա ազատորեն օգտվել է XX դարի Արևմտյան գրականության զինանոցից, բայց, դրա շնորհիվ ճեղքելով ճապոնական մշակույթին բնորոշ ներփակությունը, հերմետիկությունը, մնացել սակավախոս, ասկետ ազգային չափաբերված կենցաղի պոեզիայի, մանրուքների դրամայի շրջանակներում։
s-11 Կոբո Աբեն և Կենձաբուրո Օեն, որը նույնպես Նոբելյան մրցանակի դափնեկիր է, անկեղծ «եվրոպական» նորարարներ են, որոնց «ճապոնականությունը» բարդացնում է ստեղծագործական խնդիրը՝ բախման մեջ դնելով արդիական ճգնաժամերն ու ավանդական, սոցիալապես անշարժ ինքնությունը։
s-12 Հիմա դառնանք Մուրակամիին։
s-13 Նրա գլխավոր ժանրը միստիկական դետեկտիվն է, երբեմն՝ թրիլերը։
s-14 Երկուսն էլ զուտ կոմերցիոն ժանրեր են, բնականաբար, առևտրային է նաև դրանց համաձուլվածքը։
s-15 Ավելի մեծ դժբախտությունն այն է, որ Մուրակամին օգտվում է ոչ միայն Արևմտյան գրականության արդեն ծանոթ, փորձարկված, հաջողություն բերած ժանրերից, այլև արտահայտչամիջոցներից՝ հաճախ մեծ գրողների, բայց առանց որևէ բան ավելացնելու։
s-16 Իսկ «ճապոնականությունը» նա օգտագործում է որպես էկզոտիկա։
s-17 Կարելի է հեռու չգնալ ու հիշել «Լարովի Թռչնի ժամանակագրությունը» վեպը (1994), որի վերնագիրն իհարկե ավելի լավն է, քան «Լսիր քամու երգը» տափակությունը (Հարուկիի առաջին վիպակը, որը գրելու և առհասարակ գրականությամբ զբաղվելու անհրաժեշտությունը նա հասկացել է բեյսբոլի մի խաղ նայելուց), բայց ակնհայտ նմանօրինակումն է Էնթոնի Բյըրջեսի «Լարովի նարինջը» վեպի (1962), որի հիման վրա 1971-ին Սթենլի Կուբրիկը նկարել է համանուն գլուխգործոցը։
s-18 Հնարավոր է Մուրակամիի շատ սիրահարներ ասեն՝ ինչ անենք, մեկ է, լավ է կարդացվում։
s-19 Երևի։
s-20 Ռաբիս երաժշտությունն էլ լավ է լսում մի ահագին ամբոխ։
s-21 Ծանոթ է, հեշտ է, ուղղված է այնպիսի զգացմունքներ հարուցելուն, որոնք բազմիցս ու զանգվածաբար նույն եղանակներով ի հայտ են բերվել, ուրիշների կողմից։
s-22 Իսկ նոր գրականության, արվեստի ընկալումը աշխատանք է, համաստեղծագործություն հեղինակի հետ, որի արդյունքը կա՛մ ձախողման հիասթափությունն է, կա՛մ հաջողված գործի, հետազոտության... հետաքննության հաճույքը։
s-23 Ճիշտ է, Հայաստանում, հետխորհրդային տարածքում կրթական համակարգը չի տալիս այն գիտելիքը, գործիքակազմը, որով ուսանողը կարողանա ազատվել դասական մշակույթի կռապաշտությունից և ինքնուրույն հարաբերվել ժամանակակցին։
s-24 Այդ պատճառով Մուրակամին, Կոելյոն, Բեգբեդերը և մյուսները զբաղեցնում են նույնիսկ այլ հարցերում առաջադեմ երիտասարդության միտքն ու հոգին։
s-25 Ինչ վերաբերում է Բոբ Դիլանին, կարծում եմ, նա արժանի է այս մրցանակին նախ երգի խոսքերի կարգավիճակը երաժշտության պարզունակ կցորդից պոեզիայի մակարդակի բարձրացնելու համար։
s-26 Ապա նա վառ ներկայացուցիչն է բիթնիկների մշակույթի, որը ցնցեց սպառողական հասարակությունը, որտեղ պատերազմի օրերին իշխող է դառնում ռազմա-հայրենասիրական հիստերիան, իսկ խաղաղ ժամանակ գորշությունը՝ իր 50 երանգներով։

Text viewDownload CoNNL-U