Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
s-2 Հարցազրույց - 14 Փետրվարի 2017, 17:49
s-3 Մեր զրուցակիցն է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը
s-4 - Տիկին Թուխիկյան, 2016-ի վերջին օրը Հաց բերող Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց, սակայն հիմա երկամսյա կալանքի տակ է:
s-5 Հաշվի առնելով նրա հանդեպ հանրային աջակցությունը՝ ինչո՞ւ էր պետք նախընտրական շրջանում նրան կալանավորել:
s-6 - Գիտեք, Արթուր Սարգսյանը իր մտածված, կամավոր քայլով վերականգնել է մեր հասարակության մեջ Մարդու բարոյական, քրիստոնեական տեսակը, կերպարը:
s-7 Մենք տեսանք, որ աղճատված արժեհամակարգը չի կարող իսպառ վերացնել անձնազոհության գնով մարդասիրությունը և գթությունը վերահաստատելու պահանջը և կարողությունը:
s-8 Մենք միշտ դժգոհում էինք, որ այսօր չկան հերոսներ:
s-9 Այդ հերոսներին մենք գտանք ռազմի դաշտում:
s-10 Ճիշտ է, հերոսություն անելը նրանց` զինվորների, նաև առաքելությունն է:
s-11 Իսկ քաղաքացիական կյանքում մենք վաղուց հերոսներ չունենք:
s-12 Մեր արվեստը՝ գրականությունը, երաժշտությունը, կերպարվեստը, կինոն այսօրվա հերոսական-քաղաքացիական տիպար չուներ:
s-13 ՀԱՑ ԲԵՐՈՂԸ կդառնա այդ տիպարը:
s-14 Եվ ինչքան նրա նկատմամբ իրավապահ մարմինները կամ հայկական «արդարադատությունը» ճնշիչ քայլեր կատարի, ակամայից նրան առավել կհերոսացնի:
s-15 Գուցե նորից կալանավորելու հրաման տվողը ներքուստ հենց սա է ուզեցել`ՀԱՑ ԲԵՐՈՂԻ կերպարը զարտուղի ճանապարհով առավել պարուրել լույսով:
s-16 Եթե այդպես է, ապա դա հաջողվել է:
s-17 Կամ գուցե կալանավորելու պատճառը խանդն է Արթուրի նկատմամբ:
s-18 Այն տեսակը, որ երբեք հասարակության կողմից չսիրվեց ու չընդունվեց, այդ տհաճ տեսակը ուրիշ տարբերակ չունի, քան կոպտությունը:
s-19 Եվ սա վրեժ է ոչ միայն ՀԱՑ ԲԵՐՈՂԻՑ, այլև բոլոր նրանցից, ովքեր, ի դեմս Արթուրի, գտել են իրենց այսօրվա հերոսին:
s-20 Նրան կարող են ազատազրկել, գնդակահարել, տեղափոխել ԵԱՏՄ անդամ այլ երկրի բանտ, չէ՞ որ մենք հիմա մեկ ընդհանուր բանտ ունենք:
s-21 Ոչինչ չի օգնի:
s-22 ՀԱՑ ԲԵՐՈՂՆ այլևս հավաքական կերպար է:
s-23 Հիմա, նրա կողքին հիշեք գլուխ ջարդող, աչք հանող, ցեղասպանության 100-րդ տարելիցին հուշահամալիրում քրքջացող (ի դեպ, նրանք հայ կանայք էին` ուսուցիչներ, պատգամավորներ և այլն), սեփական երկար եղունգներով նորից աչքեր հանող, կաշի քերթող, գնդակահարող, բռնաբարող տեսակը:
s-24 Հիմա այս տեսակը ո՞նց հանդուրժի Արթուր Սարգսյանի մարդկային հմայքը:
s-25 - Ըստ Ձեզ՝ ի՞նչ փոխեցին հուլիսյան դեպքերը մեր իրականության մեջ, արդյոք քաղաքացին ավելի պահանջատե՞ր է դարձել, այնքան է փոխվել, որ այլ որակի ընտրություններ կունենանք և այլ արդյունք կարձանագրենք՝ հասնելով համակարգափոխության:
s-26 - Հուլիսյան դեպքերը շատ բան են փոխել նրանց համար, ովքեր ընդունակ են մտածելու, փոխվելու և փոխելու:
s-27 Թե հասարակության քանի տոկոսն է այդպիսին, չեմ կարող ասել:
s-28 Իսկ ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպիսին եղել են:
s-29 Ռեյտինգային ցուցակները` վկա:
s-30 - Ընդհանրապես հանրային պահանջ կա՞ փոփոխությունների:
s-31 - Հանրային պահանջ կա այն պարագայում, երբ քաղաքացին իր կյանքի որակի վատթարացման մեջ տեսնում է պատճառահետևանքային կապ ընտրությունների հետ կապված:
s-32 Իսկ ով այդ կապն ունակություն չունի տեսնելու, ուզում է փոփոխություն, բայց չի գիտակցում, որ ինքը գործ ունի անելու, որ իր ընտրությամբ պատասխանատու է դրա համար:
s-33 - Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը նախընտրական այս փուլում, արդյոք տեսնո՞ւմ եք առողջ մրցապայքար:
s-34 Նշվում է, որ այս ընտրապայքարում չկա գաղափարական հենք:
s-35 - Թերևս մեկ դաշինքի դեպքում:
s-36 Մյուս դեպքերում «մրցապայքարը» կարծում եմ հերթական անտաղանդ մարիոնետային բեմադրությունը կլինի:

Text viewDownload CoNNL-U