s-1
| ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան |
s-2
| Մեկնաբանություն - 03 Մարտի 2017, 16:43 |
s-3
| Հայաստանում նախընտրական պայքարը խոստանում է շատ կոշտ լինել: |
s-4
| Սերժ Սարգսյանը քարոզարշավից առաջ հայտարարել է, որ իշխանության խնդիրն է առանց ցնցումների նախընտրական գործընթաց ապահովել: |
s-5
| Այն ժամանակ դա կարելի էր ընկալել որպես ընդդիմադիր ուժերի կողմից ընտրություններից առաջ կամ հետո հնարավոր «ցնցումների» ակնարկ: |
s-6
| Այնուամենայնիվ, երևի միայն դա չի նկատի ունեցել, այլ նաև հենց իշխող ուժի ներսում պայքարը: |
s-7
| ՀՀԿ ներսում նոր խմբավորումը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի և նրա թիմի, ակնհայտորեն դուրս է մղում ոչ միայն հներին, օդիոզ օլիգարխներին, այլ նաև Սերժ Սարգսյանի երիտասարդ բարեփոխիչներին: |
s-8
| ՀՀԿ-ում երեք պայմանական թիմ է ձևավորվել, և նրանց միջև պայքարը կարող է ավելի կոշտ լինել, քան ընդդիմության և իշխանության միջև: |
s-9
| ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցությունը միայն խանգարում է իր նախընտրական պայքարին, սակայն չի պատրաստվում լքել կուսակցությունը: |
s-10
| Ընդ որում, Կարեն Կարապետյանը խորհուրդ է տվել չընտրել ՀՀԿ թեկնածուներին, եթե ժողովուրդը դժգոհ է կուսակցությունից: |
s-11
| Պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու մասին, և ըստ ամենայնի, հենց Կարապետյանների թիմն է տոն տալու նախընտրական պայքարում: |
s-12
| Ընդ որում, այդ թիմն արդեն հիմա ակտիվորեն ժամանակակից քաղտեխնոլոգիաներ է կիրառում: |
s-13
| Այդ քաղտեխնոլոգիաների կիրառումն աչքի առաջ է: |
s-14
| Օրինակ, «դրական սպասումների» ձևավորումը՝ վարչապետի Վրաստան այցը և «Լարսին այլընտրանքի» խոստումը, միլիարդների ներդրումների խոստումը, նախարարներին հարյուրավոր հանձնարարականները: |
s-15
| Արդյունքը դեռ կարևոր չէ, գլխավորն էլեկտորատին գրավելն է: |
s-16
| Զուգահեռ քաղաքականությունից դուրս են մղվում այնպիսի վտանգավոր մրցակիցներ, ինչպիսիք են Հովիկ Աբրահամյանը, Մհեր Սեդրակյանը, Սուրիկ Խաչատրյանը, Գագիկ Խաչատրյանը: |
s-17
| Պատգամավորության թեկնածու, ԲՀԿ-ից պատգամավոր Լյովա Խաչատրյանը, մեկնաբանելով արդեն տեղի ունեցած նախընտրական միջադեպերը, հայտարարել է, որ ոչ թե քաղաքական, գաղափարական պայքար է ընթանում, այլ ֆիզիկական: |
s-18
| Փաստացի, մարզերում պայքարն ընթանում է ֆիզիկական հաշվեհարդարի մակարդակում: |
s-19
| Այդ մեթոդների դեմ են դրվել ժամանակակից քաղտեխնոլոգիաները, և կհաղթի նա, ով գումար չի խնայի: |
s-20
| Ավանդական «քաղաքական գործիչները» փորձում են քաղտեխնոլոգիաներին հակադրել ֆիզիկական ուժն ու հին գողական «պանյատները»: |
s-21
| Նոր թիմի քաղաքական տեխնոլոգիաները բարձր են «պրիմիտիվ գողությունից» և այլ մասշտաբներ են առաջարկում: |
s-22
| Սերժ Սարգսյանի պայմանական «տեխնոկրատների» թիմը ՀՀԿ-ում պետք է որպես դաշնակից ընտրի կամ Կարապետյանի նոր թիմին, կամ էլ հին ընկեր օլիգարխներին: |
s-23
| Դատելով Արմեն Աշոտյանի հայտարարություններից՝ իրենք խաղադրույք են անում Կարապետյանի վրա՝ պայմանով, որ Սերժ Սարգսյանը կպահպանի իր դերը: |
s-24
| Արմեն Աշոտյանը, որը, ըստ մամուլի, կարող է խորհրդարանի նախագահ դառնալ, մեկնաբանելով ՀՀԿ-ի «անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը, ասել է, որ «առաջընթացը» ապահովելու է Կարեն Կարապետյանի կառավարությունը, իսկ «անվտանգության» մարմնավորումը Սերժ Սարգսյանն է: |
s-25
| Մարզերում ՀՀԿ օդիոզ անդամների ու ընդդիմության պարտությունը ձեռնտու կլինի ինչպես Կարեն Կարապետյանի թիմին, այնպես էլ Սերժ Սարգսյանի «երիտասարդ տեխնոկրատներին»: |
s-26
| Հարցը միայն այն է, թե արդյոք ընտրություններից հետո տեխնոկրատները պետք են լինելու Կարեն Կարապետյանին: |