Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Հիմա կամք չուներ Արմինուսը, հիմա կյանք չուներ ու հանգիստ չուներ։
s-2 Նրա մարմնում եղած բոլոր անոթները, անցքերը, ծակոտիկները, որոնք նրան օդ էին տալիս, հույս էին տալիս, թեթևություն ու, վերջապես, տրամաբանելու կարողություն էին տալիս, խցանվել էին։
s-3 Նրա մարմինը կաշկանդվել էր ու ժամ առ ժամ էլ ավելի էր կաշկանդվում. ջլերն ու հյուսվածքները, մազանոթներն ու նյարդաթելերը թնջկվել էին մի կետում ու, գնալով, իրենց ամբողջ ուժն ու կորովը խոլահած բերում էին այդ փակուղի կետին, ու պայթեցնելու չափ լարում էին դառնաբեր թնջուկը։
s-4 Եվ դիմաբանում էր այդ թնջուկը չգիտես ո՞ւմ ՝ աստծուն, թե սատանային, Արմինուսի՞ն , թե՞ նրա մեջ եղած մի ուրիշ բանի։
s-5 Օր ու գիշեր մղում էր իր մոլեգնացող հոսանքը ի հեճուկս չգիտես ում և ինչի...
s-6 Առաջ Արմինուսը տերն էր իր մարմնի ու իր ազատության, տերն էր իր կամքի ու հանգստության։
s-7 Ու համոզված էր, որ իր կամքը իրենն էր, ու ինքը ազատ է իր ցանկությունների մեջ։
s-8 Նրա կամքն ու ցանկությունները լույս աշխարհ եկան (այսինքն՝ այդպես էր հիշում Արմինուսը) Եդեսիայի ետնաորջերի խուլ անկյուններում։
s-9 Ո՞վ հնարեց իրեն և գցեց այս կեղտակուր միջավայրը՝ շրջմոլիկների, մուրացկանների և ուրուկների մեջ, մեծ հանելուկ դարձավ հետո, իսկ սկզբում դա իր սովորական կյանքն էր. այդպես էր՝ ուրեմն այդպես պիտի լիներ։
s-10 Նա գիտեր միայն, որ իրեն անվանում են հայի որդի, Արմինուս, և այլ կերպ ինչպես կարող էին անվանել նրան, երբ ինքը հենց դա էր։
s-11 Ինչպես Լուկրեցիան Լուկրեցիա էր, և նրա հոտը Լուկրեցիայի հոտ էր, Լուկրեցիա էր։
s-12 Արմինուսը երկար ժամանակ այդպես էլ կարծում էր, որ բազմաթիվ հայրեր պիտի ունենա մարդը։
s-13 Նա իրեն հիշում էր տարբեր հայրերի ձեռքին, որոնք կանգնեցնում էին նրան փողոցների անկյուններում, որոնք ստիպում էին նրան շուկաներում ձեռքը մեկնել, ուտելիք կամ փող մուրալ, ու մեկը դնում էր նրա բուռը ինչ-որ բան, մյուսը՝ վերցնում։
s-14 Աշխարհը Եդեսիա՜ն էր, Եդեսիան դա՛ էր, մանկությունը դա՛ էր։
s-15 Ուրախությունները մեծ էին, երկնքի չափ լայնարձակ, անձրևի պես թարմ, հացի պատառի նման քաղցր։
s-16 Տասը տարեկան Արմինուսը արդեն գիտեր ինչ բան է սերը։
s-17 Գիշերը քաղցր էր մուրացկան կնոջ ցնցոտիապատ անկողնում։
s-18 Խորհրդավոր մթության մեջ պառավ Լուկրեցիայի հետ ոտուգլուխ քնած Արմինուսը առավ հոգնած ոտքերի կանացի հոտը, շոյեց սրունքները, ապա նրան ձգեց մի հուռութք, գերակա մի կարոտ, և Արմինուսը փաղաքշեց նրա ոտքերը, հոտոտեց նրա մատնարանքները, ու բացեց աշխարհը իր համար։
s-19 Նա գրկեց Լուկրեցիայի ծնկները, ու արթնացան ոտքերը և փարվեցին նրան, և փոքրիկ Արմինուսը տեսավ Լուկրեցիայի դեմքը՝ աչքերը չռած, ու խենթ պագշանքը նրա թոշնած շուրթերին։
s-20 Այդ գիշերվանից Արմինուսին այլևս իր մոտից բաց չթողեց Լուկրեցիան։
s-21 Արմինուսը փողոցներում ձեռք էր մեկնում միայն նրա՛ համար, և, նրա պահանջով, Լուկրեցիային մայրիկ էր կոչում։
s-22 Հաճախ Լուկրեցիան կռվում էր նրա համար ետնախորշերի բնակիչների հետ՝ տղամարդկանց և կանանց, ծեծկռտվում էր մինչև արյունլվիկ լինելը և, փախցնելով բոլորին, Արմինուսին տանում իր հետ։
s-23 «Այս բոլորը քո պատճառով է, ասում էր Լուկրեցիան, քեզ տանել են ուզում չար մարդիկ»...
s-24 Փոքրիկ մուրացկանը չէր հասկանում, թե ինչու են ուզում իրեն տանել և հարցական նայում էր կնոջը։
s-25 «Սպանել են ուզում, կորցնել են ուզում, հրեշները...
s-26 Բայց ես ոչ ոքի չեմ տա քեզ, մի՛ վախենա։
s-27 Դու չես ուզում ուրիշին, ճի՞շտ է»...
s-28 Արմինուսը գլխով էր անում և համբուրում նրա ձեռքը։
s-29 Նրանք միշտ տարբեր տեղեր էին գիշերում։
s-30 Երբեմն քաղաքի նկուղներում, երբեմն՝ քաղաքից դուրս։
s-31 Բայց երբ Լուկրեցիան կասկածում էր որևէ մեկին, վատ բան էր սպասում նրանից, վերցնում էր տղայի ձեռքից, հեռանում ու գտնում մի ուրիշ ապաստարան։
s-32 Լուկրեցիան հաճախ գինովցած էր լինում և գինովցած ժամանակ ավելի էր քնքշանում Արմինուսի նկատմամբ։
s-33 Երբ Լուկրեցիան հիվանդանում էր, հիվանդանում էր նաև Արմինուսը։
s-34 Ու միասին փաթաթվում-պառկում էին փալասների մեջ՝ մինչև կկազդուրվեին։
s-35 Լուկրեցիան միշտ տղայից ավելի շուտ էր ոտքի ելնում։
s-36 Երբ կարմրում էր Լուկրեցիայի մարմինը, կարմրում էր նաև Արմինուսի մարմինը։
s-37 Վերքեր էին առաջանում կնոջ մարմնին, նույն ձևի վերքեր էին հայտնվում նաև տղայի վրա. ասես մի մարմին լինեին նրանք՝ փոքրիկ տղան և պառավ կինը։
s-38 Միայն մի անգամ Լուկրեցիան չկարողացավ Արմինուսից շուտ առողջանալ։
s-39 Այդ էր ու այդ, այդպես էլ մնաց։
s-40 Արմինուսը գնում էր, ձեռքը մեկնում փողոցի անկյուններում, կամ աղբանոցում ուտեստի մնացուկ գտնում և բերում նվաղած կնոջը։
s-41 Եվ մի օր Լուկրեցիան սառեց։
s-42 Արմինուսը հասկացավ, որ նա մեռել է, հայի որդին դիակներ հաճախ էր տեսնում ետնախորշերում, հոտոտեց նրա մարմինը, տեսավ, որ նրա հոտն էլ էր մահացել, թողեց Լուկրեցիային, փալասներով ծածկեց նրա մարմինը ու հեռացավ։
s-43 Արմինուսը մնաց մենակ։
s-44 Մանկությունն անցավ Եդեսիայի փողոցներում, քնում էր այստեղ ու այնտեղ, որտեղ ուտելիք կար և մարդու մարմին։

Text viewDownload CoNNL-U