s-1
| Երբ սկսեց աշխատել, շատ զարմացավ, որ չի զգում ինքն իրենից ակնկալվող դիմադրությունը։ |
s-2
| Ո՞րն է այդ փոփոխության պատճառը։ |
s-3
| Թերևս առանց ջրի մնալու վախը կամ կնոջ նկատմամբ ունեցած պարտավորությունը... |
s-4
| Բայց գուցեև պատճառը աշխատանքի բնո՞ւյթն է։ |
s-5
| Հիրավի, աշխատանքը մարդուն օգնում է հաշտվել սուրացող ժամանակի հետ նույնիսկ այն դեպքում, երբ այն աննպատակ է թռչում։ |
s-6
| Մի անգամ «Միոբիուսի ժապավենը» նրան տարավ ինչ-որ դասախոսության։ |
s-7
| Վայրը, ուր տեղի էր ունենում այդ դասախոսությունը, ցանկապատված էր երկաթե ցածրիկ ու ժանգոտած ցանցով, որից այն կողմ թափված թղթի կտորները, դատարկ տուփերը, անհայտ նշանակություն ունեցող փալաս-փուլուսը բոլորովին ծածկել էին գետինը։ |
s-8
| Նախագծողի խելքին ի՞նչ էր փչել այստեղ վանդակապատ դնել... |
s-9
| Եվ ասես տարակուսանքով լի նրա այդ հարցին պատասխանելու համար հայտնվեց հնամաշ բաճկոնով մի մարդ, որը կռացավ երկաթե ցանկապատի վրա ու մատներով քերեց... |
s-10
| «Միոբիուսի ժապավենը» շշնջաց, թե այդ մարդը հագուստը փոխած ոստիկան է։ |
s-11
| Առաստաղին տարածվեցին անձրևաջրի սրճագույն հետքերը, որոնք շատ խոշոր էին... |
s-12
| Եվ այս իրադրության մեջ դասախոսն ասաց. «Աշխատանքի նկատմամբ գերակշռության այլ ճանապարհ չկա, քան ինքը՝ աշխատանքն է։ Ոչ թե ինքնին աշխատանքն է արժեք ներկայացնում, այլ աշխատանքով աշխատանքը հաղթահարելը։ Աշխատանքի ճշմարիտ արժեքը կայանում է նրա ինքնաբացասման մեջ»։ |
s-13
| Ականջ ծակող մի սուլոց լսվեց։ |
s-14
| Մատները բերանը խցկած ինչ-որ մեկը պայմանական ազդանշան էր տալիս։ |
s-15
| Ավազով լի զամբյուղները դուրս քաշելուն ուղեկցող անհոգ աղմուկ-աղաղակը փոսին մոտենալով աստիճանաբար լռեց։ |
s-16
| Եվ զամբյուղները ցած իջան արդեն կատարյալ լռության մեջ։ |
s-17
| Տղամարդը զգաց, որ իրեն հետևում են, բայց պատին դիմելով բղավելը հիմա ավելի անիմաստ էր, քան առաջ։ |
s-18
| Երբ ավազի անհրաժեշտ քանակությունը բարեհաջող քաշեցին վեր, լարվածությունը անցավ, և մթնոլորտն էլ ասես լիցքաթափվեց։ |
s-19
| Ոչ ոք ոչինչ չասաց, սակայն տպավորությունն այնպիսին էր, թե արդեն հասել են անհրաժեշտ փոխըմբռնման։ |
s-20
| Կնոջ վարքագծում նույնպես նկատելի փոփոխություն տեղի ունեցավ։ |