Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Դա Եսայու հիշողությունը չէր, նա այդպես չէր հիշում։
s-2 Նրա հիշողությունը սկսվում էր անեզր լուսավորության մեջ հայտնվող մի մուգ բծից, ապա բիծը ահագնանում էր, գրավում ամբողջ լույսը և ապա պայթում, տրաքտրաքում անվերջ, շնչահեղձ անում ու նվաղեցնում։
s-3 Դա Եսայու հիշողությունը չէր արդեն, դա հիշողությունից մնացած հետագիծն էր, որ մտածելու ձև էր դարձել, մի գալար էր դարձել ու ավելացել ուղեղին և ամեն պահ իր հետ էր՝ մի հին ու այլ աշխարհ՝ ոչ մի կապ չունեցող իր կյանքի, իր գործի, իր շրջապատի հետ։
s-4 Այսօրը նրա շարունակությունը չէր. և դժվար էր պատկերացնել, որ ինչ-որ սահման է եղել, նրբանցումներ են եղել այդ գերեզմանակուր վաղնջական աշխարհի և այսօրվա միջև, որ կամաց-կամաց է այն փոխվել ու դարձել մի ուրիշ բան։
s-5 Ուղղակի մի փլուզակ-կտրվածք կար իր երկու կյանքի միջև։
s-6 Ու հիմա մեծ միջնորմ էր խոյացած, բարձր ցանկապատ, որ ոչ անցք ուներ, որտեղից կարելի էր տեսնել մյուս կողմը, ոչ սանդուղք՝ բարձրանալու համար վեր ու վերևից նայելու այն կողմը՝ երազի պես մի տեղ, մղձավանջի պես մի բան, Եսայու էությանը հակառակ, աշխարհը անհասկանալի ու անտրամաբան դարձնող...
s-7 Ճչան ու սպիտակ լույսի մեջ՝ իրար խածած լեռներ, արյուն, գոռուգոչ, լաց, անկանոն շարժում, իրարանցում...
s-8 Դանդաղ ու հիմնավոր, կանոնակազմ ու ոչ մանրաշարժ կրքերով Եսային մի պահ եղավ, որ զգաց ամեն ինչի պարապությունը, մի պահ եղավ, իր դեմ-դիմաց հստակ տեսավ Սատանային լույսերի մեջ, մահերի մեջ, իրադարձությունների անհասկանալի ու անմիտ վերջնախորհուրդի մեջ։
s-9 «Ասա, ի՞նչ ես ուզում», հարցրեց Եսային և սպասում էր, որ Սատանան կասի՝ «Քո մահը, քո վերջը, քո տառապանքը, քո պարտությունը»։
s-10 Ու դա հեշտ էր, դա պարզ էր, ինչպես իր ներսի օրենքը, ինչպես իր բնավորության շարակարգությունը։
s-11 Բայց ամբողջ հարցը այն էր, որ Սատանան մեղմ ժպտաց, և այդ ժպիտը վերջ չուներ և ոչինչ չէր ասում, ինչպես շրջապատի մահերն ու արցունքը, դավաճանությունն ու կիրքը։
s-12 «Դո՞ւ ես հիմա Աստված, ուրեմն, հարցրեց Եսային, և ուրիշ Աստված չկա՞ »...
s-13 Սատանան անպատասխան ժպտում էր, և այդ ժպիտը որոշակի եզր չուներ և ուղղություն չուներ. այն հարափոփոխ ձևերով փափուկ ու դանդաղ կոլոլվում էր, իր մեջ առնում ամեն ինչ և էլի գնում, անընդհատ գնում, անտարբեր ու սովորական դարձնում ամեն ինչ, աննշան ու անիմաստ դարձնում ամեն ինչ՝ և՛ ժամանակը, և՛ լույսը, և՛ իրերի չափուկշռույթը, և իրողությունների չափանիշները...
s-14 «Գուցե Աստվա՞ծ էլ խեղճ է... Իսկ մենք նրան ենք հայհոյում, նրան ենք խնդրում, նրանից ենք պահանջում...», հարցրեց Եսային։
s-15 «Գուցե Աստված մե՞նք ենք», հարցրեց Եսային։
s-16 Սատանան ժպտում էր, և Եսային զգաց, որ ինքը արդեն զզվում է աշխարհից, նրա անտրամաբանությունից, նրա անհեռանկար լինելուց։
s-17 Զգաց, որ ուզում է չլինել այս բոլորի մեջ։
s-18 Նա հասկացավ, որ դա մեռնել է նշանակում։
s-19 Նա ինքը զարմացավ, որ իսկապես ուզում է մեռնել. դա քաջություն չէր, հուսալքման պահ չէր. և միտք չէր. նա անկեղծ ուզեց մեռնել, և նա հասկացավ աշխարհը. ամեն ինչ հասարակ է, ու ինքը նրա մասը չէ. ինքը ազատ է, և ինքը ուրիշ է. նա չզգաց պարտություն և չունեցավ զգայախաբություն։
s-20 Եվ արդեն այդպես հեշտ ու հասարակ, առանց ողբի շարժվում էր գնդակների մեջ, դիակների մեջ, ավերածության մեջ։
s-21 Նա չգիտեր ինչու է շարժվում, գործում, և ինչ իմաստ պիտի ունենա հետագա իր կյանքը, երբ անիմաստ է հիմա ամեն ինչ, երբ արդեն քանդվել է իր տեսակի այն բնական կարգաբանությունը, որ ի վերուստ նախանշված է եղել։
s-22 Իր տունը գետնի վրա՝ բոլոր օրենքներով, վերևը երկինք ու աստված, ներքևը՝ հող ու գերեզման, հարգանքով դեպի վերն ու վարը, դեպի նրանց մեծ միասնությունը։
s-23 Տանը տասնչորս զավակ, աստծո պես և աստծո սկիզբ ծնողները, իր կողքին՝ մի այլ տուն, հետո այդպիսի տներով իր քաղաքը, այդպիսի քաղաքներով իր երկիրը։

Text viewDownload CoNNL-U