Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Ժուկով ժամանակով մի գեղցի է լինում։
s-2 Էս գեղցին մի գարնանային օր որոշում է իրենց գեղի կողքի առվից ձուկ բռնի, ուտի, կշտանա։
s-3 Ուռկանը գցում է առուն, հետ քաշում, մեկ էլ ինչ. պարզվում է կեռին մի ոսկե ձուկ է ռաստվել։
s-4 Ոսկե, և, ըստ երևույթին, բավական դեբիլ ձուկ, քանի որ կապուտակ օվկիանոսում գտնվող իր պապենական պալատը, իր ծառաներին ու իր արքայավայել ուտեստները թողած՝ հոսանքնիվեր լողալով հասել էր Աղստև գետը լցվող մի ինչ որ անհայտ առու ու էնտեղ փորձել համտեսել էն գեղցու կողմից իր կարթի ժանգոտած կեռին հագցրած մի լղար անձրևորդի։
s-5 Էս ձուկը մարդկային լեզվով, բայց ահագին ցածր տոնայնությամբ (քանի որ ձայնալարերը, համապատասխանաբար, մարդկայինից փոքր էին) ասում է, թե. ա՛յ գեղցի, ինձ բաց թող, քո ամենանվիրական երեք ցանկությունները կիրականացնեմ։
s-6 Գեղցի դու գեղցի. թե՝ հորս ազիզ արև ամենանվիրական ցանկությունս էն ա, որ մարդամեկին պիտի բերդերում փտացնեմ։
s-7 Ձուկը աչքերը պլզում է գեղցու վրա. երևի նոր է հասկանում, թե ում ձեռքն է ընկել ու փոշմանում Աղստև գետը ընդհանրապես մտնելու համար։
s-8 Բայց դե պայմանը պայման է։
s-9 «Լավ», ասում է ձուկը, «Էն երկուսն էլ ասա ու բրախի գնամ»։
s-10 «Ցանկություն համար երկու. ուզում եմ թագավոր դառնամ, էս երկիրը ես կառավարեմ, կուշտ փոր հաց ուտեմ ու աշխարհ տեսնեմ»։
s-11 «Օ-քեյ». ասում է աշխարհ տեսած ձուկը։
s-12 «Ցանկություն համար երեք. ուզում եմ իմ գեղացիք էն լեռնցիքի պես դուխով դառնան, որ թասիբներին էլ կպնող չլինի»։
s-13 «Հասկանում եմ». հոգոց է հանում լեռնցիքի ձեռքից ահագին քաշված ձուկը, հետո Նեպտունի արևով, օվկիանոսի կապուտակ գույնով, իր սաղուսատկածով երդվում, թե գեղցու ասածները կանի։
s-14 Գեղցին ձկանը վեր է գցում առուն։
s-15 Վեր գցելուն պես էս ձուկը, իր խոսք տվածի համաձայն, յուր ձկնային ուղեղում շուտասելուկի պես կրկնում է գեղցուն տված խոստումները, դրանց հավելելով լատինական ծեծված ասացվածքներ, որոնք, ինչպես պարզվում է, կախարդական նշանակություն ունեն։
s-16 Բայց քանի որ ձուկը, ինչպես վերևում գուշակեցինք, կատարյալ դեբիլ էր, լատինական ասացվածքներն էլ կիսատ պռատ է հիշելուց լինում ու արդյունքում ստացվում է մի բոլոլա ու ահավոր բազար...
s-17 Թողնենք ոսկե ձկանը էն առվի ցեխում անհույս լռված, դառնանք գեղցուն, որ թրքոտ տրեխներով վերադառնում է իր տունը, իր կնկա մոտ։
s-18 Մտնում է տուն, ու ինչ տեսնի. տունը վերածվել է պալատ (իհարկե՝ գեղցիական չափանիշներով), կնկա կոտրած տաշտակը՝ ծագող արևի երկրի մայրու ծառից սարքած մի հոյակապ կառք, տան հավն ու ճիվը արքայական ասպազենքով թիկնապահների են վերածվել՝ ականջներին պարուրաձև զրթիկներ, խոսելիս էլ զապոնկաների հետ են խոսում ու անընդհատ խշշխշշացնում։
s-19 Գեղցին աշխարհով մին է լինում, տնեցիքին, հեռու-մոտիկ հարազատ-բարեկամներին (բացի մեկից, ում փող էր պարտք. էդ մեկին բռնել է տալիս), աներձագ-բաջանաղներին լցնում է արքայական կառքը ու թագավորանիստ մայրաքաղաք, ու՞ր ես, եկա։
s-20 Հասնում է թե չէ, զորք է ղրկում թշնամուն շղթայակապ բերդը տանելու։
s-21 Բայց հիշում եք չէ՞ , որ ձուկը դեբիլ էր։
s-22 Խոստացածի կեսը պատշաճ արել էր (homo homini...), էն մի կեսը՝ անճոռնի ու կիսատ (lupus lapis est)։
s-23 Արդյունքում բռնելը՝ բռնում են, համա կարում չեն մի խելքը գլխին դատավոր գտնեն ողջ տերությունումը, որ էդ լեռնցի թշնամուն մարդավայել դատի, տանեն կախեն, իրենք նրանից պրծնեն, նա էլ՝ սրանցից։
s-24 Ու, դարձյալ, քանի որ ձուկը դեբիլ էր (հալալ քուր-աղբոր մերձեցումից գոյացած ձկնկիթից էր սերում), գեղցու կառավարումն էլ մեղմ ասած՝ իդեալական չէր (si vis pacem pachik para bellum)։
s-25 Ու էդպես էլ դեբիլավարի երկիրը կառավարում էին։
s-26 Բայց չմոռանաք, հա՜ , սաղ էն դեբիլ ձուկն էր մեղավոր։
s-27 Լատիներենի դասերից թռել էր։
s-28 Գեղցու համագեղացիքը, համա, շատ էլ ոգևորվել էին իրենց տեղական գեղցու անակընկալ հաջողություններից ու համոզված էին, որ իրենց ապրուստը այլևս հեշտությամբ են հոգալու։
s-29 Համա դեբիլ կառավարիչների կառավարած երկրին ոչ մի կախարդություն չի օգնի. ապրուստը գնալով վատանում էր (անկախ արքայական հաշվիչ պալատի լավատեսական հաշվարկներից), երաշտն էն կողմից էր վրա տալիս, կողքի հարևաննին՝ էն։
s-30 Գեղացիքն էլ որոշեցին, որ իրենց գլխի ճարը իրենք պիտի տեսնեն։
s-31 Դուխ հավաքեցին ու գնացին արքայական որսատեղին թալանելու։
s-32 Ճամփին արքայական զորքին ու եգերներին մի լավ քոթակեցին, որսատեղին ավիրեցին ու գնացին իրենց տներով։
s-33 Դու մի ասա էս ցանկության վրից էն դեբիլ ձուկը In vino veritas-ի փոխարեն մրմնջացել էր In vino varitas, ու գեղցու էս նվիրական ցանկությունն էլ հաջողությամբ վարի տվել։
s-34 Վերադառնանք ձկանը... խեղճ ձուկը ցեխի մեջ լռված խռխռացնում էր, տանջվում ջրի պակասից ու, առավել՝ խղճի խայթից, քանի որ միտն եկել էր, որ գեղցուն մոռացել էր զգուշացնի, թե երեք ցանկությունների ազդեցությունը կես բյուր օր է (ի վերջո էներգիայի պահպանման օրենքը նույնիսկ Նեպտունի ժառանգները չեն կարող փոխել), ինչից հետո կառքն էլի տաշտակ է դառնալու, թիկնապահները՝ հավ, վեզիրն էլ՝ դդում։
s-35 Իսկ բերդից դուրս եկած թշնամին, խաբված խալխն ու հիասթափված երևելի մեծամեծները (ում հարազատներին գեղցին բանտարկությամբ էր սպառնում, ինչ է թե խալխի մտքով իսկ չանցնի, թե գեղցին մեծամեծների դուռն էլ էր գնացել օժանդակություն ստանալու խնդրանքով) դեռ հաշիվ պիտի պահանջեն։
s-36 Երկնքից ընկավ երեք բամիա (Hibiscus esculentus, փիփերթազգիների (մոլոշազգիներ, տուղտազգիներ) ընտանիքի միամյա բույս), քանի որ էս ախմախ հեքիաթի վերջում նույնիսկ Լարսի ոլորաններում մի ամիս լռված ու փտած խնձոր դժվար թե ընկներ։
s-37 Մինը՝ գեղցուն, որպես հիշեցում, որ երազանքներն իրականանում են խելքի, նվիրումի ու աշխատասիրության, ոչ թե պատահականությունների ու նախկին դաժան արքաների նկատմամբ եղած ատելության հաշվին։
s-38 Մինը՝ խալխին, որ դեբիլ ձկան կիսատ-պռատ կախարդությունների զոհ չդառնա ու մտածել սովորի, մինն էլ էս բլոգի հեղինակին, որ ժանգոտած բլոգը ճահճից հանի ու ավելի պակաս հոռետեսությամբ նայի ապագային։

Text viewDownload CoNNL-U