Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Նուբարաշենում քարոզչական հանրահավաքի ժամանակ հայտարարել է.
s-2 «Ես չեմ ուզում, որ Նուբարաշեն ասելով հիշենք աղբանոցը, գժանոցը, բոլոր «ոց»-երը»:
s-3 Հայկը, թող թույլ տրվի ասել, համը հանել է ուղղակի:
s-4 Ինքը արդեն գիտի, մատնացույց է անում մի հիմնարկ, որը «սիրո և համերաշխության» միջավայրից դուրս է:
s-5 Հայկը չի խոսում մի հիմնարկից, որի հանդեպ պետությունն ունի պարտավորություններ, նա խարանից է խոսում:
s-6 Իսկ ի՞նչ է «գժանոցը»:
s-7 Այն հոգեբուժարանի այլընտրանքը չէ, այլ՝ մտածողություն:
s-8 Էդ բառն ասողն արդեն իր «ձեռքի» տակ ունի մարդկանց մի խումբ, որոնք իր ողորմածության դաշտից դուրս են:
s-9 Ինքը նրանց համար ոչինչ չունի անելու:
s-10 Ինքը կանգնած է էդ մարդկանց գոյության իրավունքը վիճարկելու շեմին, որովհետև ասելով, որ «Նուբարաշենը միայն գժանոցը չէ», ցույց է տալիս, որ, համենայնդեպս, այդ հիմնարկը խելքը գլխին մարդկանց անունն արատավորող, բնակավայրի վրա ստվեր գցող հիմնարկ է:
s-11 Էս տղան դեռ պետք է սովորի ի գիտություն ընդունել մարդկանց ողբերգությունները, որոնք կարող են հանգեցնել հոգեկան խնդիրների:
s-12 Կարծեմ այդպիսի խնդիրներ ունեցողների դերեր է խաղացել, «կոկորդիլոս է քշել» լոգարանից:
s-13 Ի՞նչ է նշանակում՝ Նուբարաշենը միայն գժանոցը չէ:
s-14 Գժանոցը դատավճիռ է, հոգեբուժարանը՝ ոչ:
s-15 Մի կարգին բժիշկ կամ հոգեբան խորհրդատու չկա՞ Հայկի կողքը, որ նրան ինչ-որ հասկացությունների նշանակությունը բացատրի:
s-16 Այդպես վաղը վատ տեսնողները կդառնան քոռեր, դժվար քայլողները՝ թոփալներ, խոսելու հետ խնդիրներ ունեցողները՝ լալեր, լսելու խնդիրներ ունեցողները՝ քյառեր:
s-17 Ես հասկանում եմ, որ հեղափոխությունը նաև քաոս է, բայց էդ քաոսն իր մեջ է առնում մարդկանց, որոնք Հայկի նման պաշտպանված չեն:
s-18 Նրանց գուցե ծեծում են այդ հիվանդանոցում, գուցե, ինչն ավելի հավանական է, մարդու տեղ էլ չեն դնում:
s-19 Մհեր Մկրտչյանի կինը Սևանի հոգեբուժարանում մի անգամ ինձ ասաց՝ Մհեր, գիտե՞ս , ես հասկանում եմ, որ հոգեբուժարանում եմ և այստեղից պրծում չունեմ, բայց ես գիժ չեմ, որովհետև դեռ հայելու մեջ նայում եմ ինձ, հիշում եմ իմ հմայքը, խաղում եմ իմ դերերը:
s-20 «Ես չեմ գժվել,- ասաց Դոնարան,- ես դեռ գիտեմ, որ այստեղից դուրս էլ մարդիկ կան»:
s-21 Հայկը չգիտի, որ հոգեբուժարանում մարդիկ են:
s-22 Չգիտի, որ ինչ-որ մեկի սիրած աղջիկն է այնտեղ պառկած, որի հետ կապված հրաշալի պատմությունները դեռ փոթորկում են հիվանդանոցի պարսպից այս կողմ ապրող ինչ-որ 40-ամյա մեկի ներաշխարհը:
s-23 Այնտեղ պառկած է մեկի հայրը, որի հոգեկան աշխարհը խախտվել էր սեփական խղճի ծանրությունից:
s-24 Այդ մարդը մեկ տասնամյակ առաջ Նոր տարվա առաջին օրերից մեկում անընդհատ լացում էր, երբ իրեն նարինջ էին հյուրասիրում, հայրիկ էին ասում, փորձում էին հասկանալ իր պատմությունը:
s-25 «Տղաս,- ասում էր նա,- մի արա նման բան, շատերը այստեղ պատմություն չունեն»:
s-26 Հիվանդանոցում ինձ ասեցին, որ այդ մարդը հիվանդ է «երախտագիտության զգացումով»:
s-27 Շնորհակալ է հենց միայն իրեն ուղղված որևէ հայացքի համար:
s-28 Սրված երախտագիտություն ուներ այդ մարդը:
s-29 Ինքը բախումն էր աշխարհին երախտապարտ լինելու և դրան ոչնչով հակադրել չկարողանալու:
s-30 Հենց դա էլ հիվանդացրել էր նրան:
s-31 Այսպիսի մարդիկ կան «գժանոցում»:
s-32 Հայկը մտել է մարդկանց մեջ:
s-33 Նա արդեն չի խաղում:
s-34 Եվ ինչպես հիմա է պարզ դառնում, կյանքի ու խաղի բառերը տարբեր են:
s-35 Թեպետ երկուսում էլ լավագույնը լինելու համար պետք է երևաս լավագույն զգացումներով:
s-36 Կյանքում մարդուն գիժ հռչակելը զվարճալի չէ:
s-37 Որովհետև այդ պահից հարց է, թե ով է գիժը:

Text viewDownload CoNNL-U