Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttest
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են։
s-2 Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։
s-3 Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները մնացել են 1 մլրդ 994 մլն դոլար։
s-4 Սա նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով բավական կտրուկ անկում է։
s-5 Թե ո՞ւր են գնացել այս գումարները, հայտնի չէ։
s-6 Փաստ է, որ դրանք սովորաբար օգտագործվում են երկրի տարադրամային պահանջարկը սպասարկելու համար։
s-7 Դա լինի արտաքին, թե ներքին հատվածում։
s-8 Կենտրոնական դրամատան միջազգային պահուստների կրճատման գործում, ըստ էության, որոշակի դեր է ունեցել ներքին արժութային շուկայի պահանջարկի բավարարումը։
s-9 Առկա է տարադրամային հոսքերի հաշվեկշռի վատացում, ինչը մեծացրել է ճնշումն ազգային արժույթի վրա։
s-10 Վերջին շրջանում դա արտահայտվում է հատկապես դոլարի դիրքերի ամրապնդման տեսքով։
s-11 Արդեն բավական ժամանակ ամերիկյան արժույթի գինը գտնվում է 490 դրամի սահմաններում։
s-12 Թե այն հետագայում ինչպես կդրսևորի իրեն, ցույց կտա ժամանակը։
s-13 Ամեն դեպքում մի բան ակնհայտ է, որ, թեև այս փուլում վաղ է խոսել դոլարի նկատմամբ դրամի էական անկման մասին, այնուհանդերձ վերջին շրջանի զարգացումները վկայում են, որ դրա վրա ազդող գործոններն ազգային արժույթի համար նպաստավոր դիրքում չեն։
s-14 Տարադրամային ճնշումը ներքին շուկայում մեծացել է` պայմանավորված մի կողմից՝ արտարժույթի ներհոսքի ցածր ակտիվությամբ, մյուս կողմից` արտահոսքի առաջանցիկ աճով։
s-15 Որքան էլ ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքում Հայաստանի արժութային շուկան որոշակի տատանումներից հետո կարողացավ վերականգնել կայունությունը, այնուհանդերձ հաջորդող շրջանում տեղի ունեցող պրոցեսներն այնքան էլ դրա օգտին չեն։
s-16 Իշխանափոխությունից հետո արժութային շուկայի տարադրամային հոսքերի դինամիկան մտահոգիչ է։
s-17 Դա ակնհայտ է գրեթե բոլոր ուղղություններով։
s-18 Մուտքերի նոսրացումն ուղեկցվում է ելքերի ավելացմամբ։
s-19 Նման դրսևորումները, բնականաբար, բացասական գործոն են՝ ինչպես ընդհանրապես ֆինանսական միջավայրի, այնպես էլ՝ ազգային արժույթի կայունության և շուկայի հավասարակշռության պահպանման համար։
s-20 Հայաստանի տնտեսության մեջ և արտաքին հատվածում տեղի ունեցող ոչ ցանկալի զարգացումների հետևանքով պակասում են երկիր մտնող տարադրամային հոսքերը։
s-21 Դա արտահայտվում է՝ ինչպես ներդրումների և ֆիզիկական անձանց փոխանցումների, այնպես էլ՝ արտաքին առևտրի ոլորտում։
s-22 Չնայած ձևավորված սպասելիքներին, այնուհանդերձ արտաքին կապիտալի հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության նկատմամբ, նույնիսկ խորհրդարանական ընտրություններից հետո, շարունակում են չափազանց ցածր լինել։
s-23 Օտարերկրյա ներդրողները չեն շտապում իրենց գումարները բերել Հայաստան։
s-24 Այս հատվածից տարադրամային միջոցների ներհոսքն ակտիվություն չի դրսևորում։
s-25 Ներքին միջավայրից ևս ներդրումային կապիտալի մուտքը ֆինանսական շուկա պասիվ է։
s-26 Հազիվ թե կարելի է սպասել, որ մոտ ժամանակահատվածում իրավիճակը կփոխվի։
s-27 Դրա համար բավարար հիմքեր չկան։
s-28 Գրեթե չկան նոր ներդրումային ծրագրեր, որոնք կարող են նպաստել այս հատվածից տարադրամային հոսքերի ավելացմանը։
s-29 Խնդիրը, սակայն, միայն ներդրումները չեն։
s-30 Անցած տարվա վերջից նվազում են ֆիզիկական անձանց արտաքին ֆինանսական փոխանցումները, որոնք կարևոր դեր ունեն ներքին շուկայի տարադրամային պահանջարկի բավարարման գործում։
s-31 Միայն 2018թ. նոյեմբեր-դեկտեմբերին արտերկրից բանկային համակարգով պակաս է ստացվել գրեթե 30 մլն դոլար։
s-32 Թեև տարեսկզբի ակտիվ դրսևորումների արդյունքում մուտքերի աճը պահպանվեց, այնուհանդերձ տարեվերջին այն էապես փոքրացավ։
s-33 Եթե առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց փոխանցումները Հայաստան ավելացել էին՝ 14,4, առաջին կիսամյակում` 8,7 տոկոսով, ապա արդեն տարվա կտրվածքով աճը կազմեց հազիվ 1,6 տոկոս։
s-34 Խոսքը մուտքերի ընդամենը 29 մլն դոլարով ավելանալու մասին է։
s-35 Փոխարենը՝ մի քանի անգամ ավելի էր այս ոլորտում Հայաստանից դուրս եկող տարադրամի աճը։
s-36 Անցած տարի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք տարբեր ուղղություններով փոխանցել են գրեթե 1,2 մլրդ դոլար։
s-37 Նախորդ տարվա համեմատ՝ տարադրամի ելքը տրանսֆերտների շուկայում ավելացել է շուրջ 199 միլիոնով։
s-38 Արդյունքում` բացասական հաշվեկշիռը խորացել է ևս 170 մլն դոլարով, ինչը լուրջ գումար է Հայաստանի թե՛ ֆինանսական շուկայի, և թե՛ տնտեսության համար։
s-39 Եթե 2017թ. ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ մուտքը հասնում էր 767 մլն դոլարի, ապա 2018թ. կազմեց հազիվ 597 մլն դոլար։
s-40 Առայժմ Կենտրոնական բանկը կարծես չի շտապում հրապարակել տրանսֆերտային շուկայի տեղաշարժերի այս տարվա սկզբի ցուցանիշները։
s-41 Թեև դրանց հետ կապված՝ մեծ սպասելիքներ չկան։
s-42 Ներքին շուկայի տարադրամային հավելյալ կորուստները շատ ավելին են արտաքին առևտրի ոլորտում։
s-43 Միայն անցած տարի դրանք կազմեցին գրեթե 700 մլն դոլար։
s-44 Դա արտահայտվեց հիմնականում ներմուծման առաջանցիկ աճի տեսքով։
s-45 Այդ երևույթը խորացավ հատկապես իշխանափոխությունից հետո։
s-46 Ներմուծման ֆինանսավորման նպատակով անցած տարի Հայաստանից կրկնակի շատ տարադրամ է դուրս եկել, քան ստացվել է արտահանումից։
s-47 Տարբերությունն այս հատվածում հսկայական է։
s-48 Խոսքն ավելի քան 2,5 մլրդ դոլարի մասին է, ինչը լուրջ ճնշում է արժութային շուկայի վրա։
s-49 Ցավոք, այս միտումը պահպանվում է նաև ընթացիկ տարվա սկզբին։
s-50 Հունվարին արտահանումից ավելի քիչ արտարժութային միջոցներ են ստացվել, քան 2018թ. նույն ամսում։
s-51 Տարբերությունը կազմում է 27 մլն դոլար։
s-52 Թեև կրճատվել է նաև ներմուծման տարադրամային հոսքը, այնուհանդերձ այս դեպքում տարբերությունն ավելի փոքր է` ընդամենը 11 մլն դոլար։
s-53 Այլ կերպ ասած, այս տարվա սկզբին ևս տարադրամային միջոցների տեղաշարժը շարունակում է բացասական լինել։
s-54 Արտաքին առևտրի ոլորտում տարադրամի կորուստները միայն հունվարին ավելացել են 16 միլիոնով` հասնելով 172 մլն դոլարի։
s-55 Ակնհայտ է, որ բոլոր հիմնական ուղղություններով առկա է ոչ նպաստավոր իրավիճակ` ներքին շուկայում ձևավորվող տարադրամային հոսքերի համար։
s-56 Իհարկե, դրանք չեն սահմանափակվում միայն ներդրումներով, ֆիզիկական անձանց փոխանցումներով և արտաքին առևտրի ոլորտում տեղի ունեցող դրսևորումներով։
s-57 Այս շրջանակը շատ ավելի լայն է` սկսած զբոսաշրջությունից, վերջացրած արտաքին ֆինանսական պարտավորությունների սպասարկմամբ ու նոր պարտավորությունների ներգրավմամբ։

Text viewDownload CoNNL-U