Dependency Tree
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | test |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
Select a sentence
s-1
| Մի օր ձի եմ նստել, ես վախկոտ, ձիս՝ վախկոտ։ |
s-2
| Ձիս կանգնել է ձորի բերանին, մանր քարերը գլորվում են, իմ ծնկները դողում են, ձիուս ծնկները դողում են... |
s-3
| Ես ինչպես կարգն է իջնելիս՝ հետ եմ թեքվել, բայց ձիս չի ուզում առաջ գնալ։ |
s-4
| Գլորվելուց շատ մոլորվելուց եմ վախենում, իսկ ընկերներս իրենց ձիերով արդեն ահագին առաջ են։ |
s-5
| Մեկ էլ հետ մնացած մեկը որոշեց լավություն անել ու՝ ճյուղով ձիուս քամակին։ |
s-6
| Սա կատաղեց, իջավ ձորը ու մի բան էլ ավել՝ թափով մտավ մոշուտ։ |
s-7
| Վազում է, ես մի ձեռքով հազիվ հասցնում եմ թփերի փշոտ ճյուղերը հեռացնել, ու գլուխս իջեցնել, որ ծառերի ճյուղերը աչքս չմտնեն։ |
s-8
| Մեկ էլ՝ դիմացը մի գերանոտ ճյուղ, լաաավ ցածր։ |
s-9
| Ես մինչև փորձում եմ ձեռքիս փաթաթած սանձը քանդել, ձիս կանգնեց։ |
s-10
| Էն է ուզում էի շունչս տեղը բերել, մեկ էլ սրիկան էլի վազեց, ու ճյուղի տակով գլուխը իջեցրած անցավ։ |
s-11
| Ես արդեն պատկերացնում էի ոնց եմ մի ձեռքս սանձով փաթաթված քարշ գալիս ձիու կողքից... ճյուղը կոտրվեց ու մնաց ձիու վրա։ |
s-12
| Տեսնել էր պետք՝ ես՝ խառը ֆեն արած երկար մազերով, ձիս՝ ոսկեգույն պառավ մը, աջ ձեռքս՝ լրիվ քերծված, մի հատ էլ մեծ ճյուղը հետներս կինո ենք սլանում... |
Text view
•
Download CoNNL-U