Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է այս տարվա սեպտեմբերից եկամտահարկը աշխատավարձի բոլոր չափերի համար հաշվարկել 23 տոկոս դրույքաչափով:
s-2 Այնուհետև 2020թ. հունվարից սկսած՝ մինչև 2023թ. այն աստիճանաբար կնվազի` հասնելով 20 տոկոսի:
s-3 Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը կարծում է, որ համահարթեցումը կկրճատի ստվերը, սակայն նաև որոշակի առումով կստեղծի սոցիալական անհավասարություն:
s-4 «Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ-պատգամավորը ներկայացրեց տարբերակ, որով եկամտահարկի համահարթեցմանը զուգահեռ կարող է լուծվել սոցիալական անհավասարության խնդիրը:
s-5 «Համահարթ, թե պրոգրեսիվ. այդ բանավեճը միշտ եղել է:
s-6 Տարբեր տնտեսագետներ կարող են անվերջ վիճել այդ հարցի շուրջ:
s-7 Կառավարությունը, առաջարկելով համահարթ ռեժիմ, ցանկացել է լուծել մի խնդիր, որը առաջ է գալիս մեզ մոտ շահութահարկի և եկամտահարկի դրույքների մեծ տարբերությունից:
s-8 Դա բերում է նրան, որ գործատուները շահագրգռված են լինում թաքցնելու աշխատողների իրական աշխատավարձը:
s-9 Եվ այս փոփոխությամբ նպատակ կա որոշակի առումով կրճատել ստվերը:
s-10 Իհարկե, համահարթեցումը բերում է նաև սոցիալական որոշակի անարդարության զգացման:
s-11 Քիչ աշխատավարձ ստացողների համար հարկային բեռը չի փոխվում, սակայն շատ ստացողների համար այն նվազում է:
s-12 Ստացվում է, որ պետությունը լավություն է անում շատ ստացողներին»,- ասաց տնտեսագետն ու նշեց` խորհրդարանի գործընկերների հետ լրացուցիչ տարբերակ են մտածում, որ եկամտահարկը լինի համահարթ, բայց սոցիալական արդարության սկզբունքը որոշակիորեն պահպանվի:
s-13 Նա նշեց` հնարավոր է լինի համահարթ եկամտային հարկ և դրա հետ միաժամանակ լինի չհարկվող որոշակի շեմ:
s-14 Դա արդեն կապահովի պրոգրեսիվությունը:
s-15 «Հիմա մենք փորձում ենք հասկանալ դրա ազդեցությունը, բյուջեի վրա դրա ծախսը:
s-16 Ցանկացած փոփոխություն բերում է բյուջեի եկամուտների կամ ավելացման, կամ կորստի:
s-17 Այդ տարբերակը կորստի է բերում»,- ասաց Թունյանն ու նկատեց` չի կարելի ֆինանսական կայունությունը ռիսկի տակ դնել, և իրենք դեռ պետք է հասկանան, թե այդ տարբերակի վնասն ու օգուտը որքան են լինելու:
s-18 Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի մեկ այլ դրույթ ևս հանրային մեծ ուշադրության է արժանացել:
s-19 Առաջարկվում է իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկի փոխարեն հարկել ավելացված արժեքի հարկով:
s-20 Նախագիծը հանրային քննարկման դնելուց հետո շատ իրավաբաններ այս առիթով իրենց դժգոհությունն են հայտնել:
s-21 Տնտեսագետը ևս խորհրդատվական, իրավաբանական ծառայությունները ավելացված արժեքի հարկ տեղափոխելը հասկանալի չի համարում:
s-22 «Հնչող հիմնավորումներն ինձ համար այնքան էլ համոզիչ չեն, և բողոքը, որ այսօր կա, հասկանալի եմ համարում:
s-23 Կարծում եմ, որ այս առումով կոնսենսուսային լուծում կգտնվի»,- նշեց նա ու հավելեց` ընդհանուր հարկային օրենսգրքի աշխատանքի մեխանիզմի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան:
s-24 Թունյանը նշեց` այնուամենայնիվ, ներկայացված նախագիծը դեռ վերջնական տեսքով չէ:
s-25 Նա նկատեց` մինչ նախագծի վերջնական տարբերակը հասնի Ազգային ժողով, շատ դրույթներ կարող են փոխված լինել:
s-26 Նա նաև նկատեց` Հարկային օրենսգրքում դժվար է գտնել մի դրույթ, որը բոլորի համար կարող է ընդունելի լինել:
s-27 Միշտ ցանկացած որոշում կամ օրենք կարող է ունենալ կողմ և դեմ կարծիքներ:
s-28 Չեն կարող բոլորի շահերը բավարարված լինել:
s-29 «Սակայն կառավարությունն ունի այնքան մանդատ ու լեգիտիմություն, որ կարող է անգամ ոչ պոպուլյար որոշման գնալ, եթե գտնի, որ տնտեսության զարգացման տեսանկյունից այդ որոշումն ավելի նպատակահարմար է»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Text viewDownload CoNNL-U