Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Ընտանեկան դժբախտ մի պատահար պատճառ եղավ, որ հիշողության մեջ կրկին կենդանանա մի երկարատև կյանքի ողջ անցյալը՝ որքան ծանր, նույնքան սովորական այդ սերնդի մարդկանց համար։
s-2 Երկրորդ հայկական մահվան գունդ, հրամանատար Սամարցև, խոսում էր ընտիր հայերեն, Սարիղամիշի ճակատ, 1918 մարտ, ապրիլ, անձրև, անձրև, անձրև անընդհատ։
s-3 Սարիղամիշի անկումն ապրիլի տասին։
s-4 Հաջորդ տարի՝ Ալեքպոլ, հեռագրիչի քննությունից կտրվեց, անունը չէր հիշում, ազգանունը Միշմիրյան, Իրկուտսկի հայկական հյուպատոս Յաղուբովի գործավարը, ազգային խորհրդի որոշումով հայտնվել էր Ալեքպոլում, հայերեն գիտեր չորս բառ, մորզեից կտրեց, Խոսրով Կանդիլյանը մնաց շարային հատուկ առաջադրանքների վաշտում, ծառայություն, որի իմաստն ու առաքելությունը դեռ պիտի իմանար։
s-5 Ինքնակենսագրությունից.
s-6 «Շնորհիվ Ս. Հայկունու հետ իմ ծնողների ծանոթությանը դեռևս Ալաշկերտից, ուր նա եղել է ուսուցիչ, և նրա ազդեցությունը ինձ վրա լինելով ոչ տևական, բայց ուժեղ, ես նրա հանձնարարությամբ 1904թ. մտնում եմ հնչակյան կուսակցության մեջ։
s-7 Քաղաքական իմ անպատրաստության և չափազանց երիտասարդ տարիքիս պատճառով ես ի վիճակի չէի պարզելու հնչակյան դուալիզմը՝ ազգային և ինտերնացիոնալ գաղափարների զուգորդության անհնարինությունը։
s-8 1907թ. քաղաքական գործունեության ժամանակ, բանտում ծանոթանում եմ ու հրապուրվում անարխիստական գրականությամբ, հատկապես Կրոպոտկինի գրվածքներով...
s-9 Ապա ինչ և ինչ պայմաններում հայտնվում եմ դաշնակցական բանակում։
s-10 Մի միջադեպից հետո ընդմիշտ հեռանում եմ քաղաքական գործունեությունից»։
s-11 Իր ինքնակենսագրությունը երկարատև կյանքի այլևայլ առիթներով Խոսրով Կանդիլյանը պիտի կրկներ բազմիցս, համարյա նույն բառերով, և մշտապես նույն տարեթվերով. 1905թ. գործադիր կոմիտեի կարգադրությամբ մեկնում է Բաքու և ապա Բաթում՝ ռումբ պատրաստել սովորելու, նույն թվականին Երևանում հրուշակեղենի բանվորների և տնային ծառայողների գործադուլը հանձնարարվում է իրեն, կապ է Հաստատում Սառաջիևի օղու գործարանի ու երկաթգծի հայ, վրացի, ռուս բանվորների հետ.
s-12 «Դեպքերի զարգացման ճնշման տակ այլևս ինձ համար վերջնականապես պարզվում է դասակարգային պայքարի և ազգային գաղափարների անհամատեղությունը, և մինչև կուսակցության պառակտումը փարիզյան կոնֆերանսում՝ ես փաստորեն հեռացել էի նրա շարքերից...
s-13 Ապա ինչ և ինչ պայմաններում ես հայտնվում եմ դաշնակցական բանակում։
s-14 Մի միջադեպից հետո ընդմիշտ հեռանում եմ քաղաքական գործունեությունից»։

Text viewDownload CoNNL-U