Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Ակադեմիան տխուր տեղ է։
s-2 Սկզբում նկատում ես, որ դժվար է դրսի մարդկանց հետ շփվելը, հետո սկսում ես հետները չշփվել, իսկ ավելի ուշ նույնիսկ ակտիվ կերպով խուսափում ես նրանցից ու մնում քո ակադեմիական պղպջակում երջանիկ անտեղյակության մեջ։
s-3 Իսկ ավելի ճիշտ՝ գիտակցում ես, որ բնակչության մեծ մասը քեզնից տարբեր է, ու դու ես outlier-ը, ոչ թե նրանք։
s-4 Գիտակցում ես, որ ակադեմիայից դուրս մարդկանց հետ շփվելու հմտություններդ կամաց-կամաց մոռանում ես։
s-5 Բայց էլ չես փորձում հետ բերել. քեզ պե՞տք է որ։
s-6 Քեզ պե՞տք են բոլոր նորմալ մարդիկ իրենց նորմալ հոգսերով, աջականները, ծաղիկ-թիթեռ պոստողները, անտիվաքսերը, ֆաշիստները։
s-7 Քեզ համար հանգիստ ապրում ես քո պղպջակում, որտեղ բոլոր մարդիկ իրար նման են մտածում, իսկ եթե նույնիսկ որոշ հարցերում համաձայն չեն, քեզ նման են բանավիճում, ընդհանուր լեզու գտնելը հեշտ է։
s-8 Ընկերուհուս (էլի ակադեմիայից) երբ մի անգամ ասացի, որ ակադեմիայից դուրս մարդկանց հետ չեմ կարողանում շփվել, ասաց, որ էլիտիստ եմ։
s-9 Ասացի՝ էլիտիզմ չկա, էստեղ ինչ-որ հատկանիշի բացակայություն է, ոչ թե առկայություն, որը հեռու է պահում ինձ ակադեմիայից դուրս մարդկանցից։
s-10 Ընկերուհիս ասպիրանտուրայից հետո թողեց ակադեմիան, ես՝ չէ, բայց դեռ մի քանի ամիսը մեկ հանդիպում ենք իմ կամ նրա տանը։
s-11 Շեֆիս ասացի, որ ակադեմիայում հավաքված մարդիկ իրար նման են։
s-12 Ասաց՝ կան հետազոտություններ, որ իրոք բոլորս ընդհանուր անձնային հատկանիշներ ունենք։
s-13 Թվարկեց հատկանիշները. ստեղծագործ, բարեխիղճ, ինտրովերտ, նևրոտիկ և միայն էմպաթիայի մակարդակով են տարբերվում։
s-14 Գործընկերուհուս ասացի՝ բոլորս իրար նման ենք։
s-15 Ասաց՝ ակադեմիան աշխատանքային արգելոց է մեզ նման մարդկանց համար, որոնք ուրիշ ոչ մի ոլորտում ֆունկցիոնալ չեն։
s-16 Մեկ-մեկ մտածում եմ՝ ի՞նչ կլինի, եթե ակադեմիայում չմնամ։
s-17 Ասենք, դուրս գամ ու նորմալ մարդ դառնամ։
s-18 Բայց մեկ-մեկ էլ մտածում եմ ակադեմիան թողնողները հենց մեր միջի քչից-շատից նորմալներն են, նրանք, ովքեր իրական աշխարհի հետ կապը չեն կորցրել նաև ակադեմիայում եղած ժամանակ։
s-19 Իսկ մյուսներս կամաց-կամաց ավելի ենք կորում։
s-20 Կամաց-կամաց ավելի ենք փակվում մեր պղպջակում։
s-21 Մենք միմյանց համար ընկերներ ենք, թշնամիներ, գործընկներներ, հեղինակություններ, ուսուցիչներ, աշակերտներ, մենթորներ։
s-22 Ու տվայտվում ենք մեր աշխատանքի անկայունությունից, բայց սիրում ենք այն։
s-23 Մենք անվերջ հետաքրքրասեր ենք։
s-24 Կարդում ենք բոլոր լուրերը։
s-25 Կարդում ու ջղայնանում։
s-26 Ջղայնանում, որ մյուսները մեզ նման չեն։
s-27 Բայց մենք փոքրամասնություն ենք։
s-28 Գիտելիք ստեղծող փոքրամասնություն։
s-29 Մտածելուց բացի ուրիշ ոչինչ չկարողացող փոքրամասնություն։

Text viewDownload CoNNL-U