Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

Showing 101 - 200 of 306 • previousnext

s-101 Այնքան տպավորիչ են փոքր չափի այդ գծանկարները, որոնք հիմա ցուցադրվում են իր տուն-թանգարանում։
s-102 Դեռ այն ժամանակ, երբ տեսել էի այս գծանկարները, անմիջապես մտաբերել էի Արամ Խաչատրյանին, նրա ստեղծած վերջին գործերը՝ լարային գործիքների համար գրված մենանվագ սոնատները։
s-103 Շռայլ լույսերի և արևոտ կենսասիրությամբ հորդող մեր երկու հսկաների ստեղծագործական կեսօրին հաջորդող մայրամուտն արտահայտվել է ահա այսպես՝ սուղ գծերով, իրենց մեջ իմաստության մի ուրիշ վկայություն բերող գործերով։
s-104 Երեկոյան Մոսկվայի ռադիոյով լսել էի հարցազրույց Շոստակովիչի հետ:
s-105 Նույն օրը «Ազատություն» ռադիոկայանը հաղորդեց, որ Ֆրանսիայում մահացել է մեծն Ժորժ Բրակը:
s-106 Գնացի Վարպետի մոտ:
s-107 Նստած էր ամբողջովին սպիտակ բազկաթոռի մեջ:
s-108 Բազկաթոռը մեծ էր, և Սարյանը նրա մեջ փոքր էր թվում:
s-109 Մտածեցի, որ նրան կհետաքրքրի ֆրանսիացի մեծ նկարչի մահվան լուրը:
s-110 «Բրակն է մահացել, Վարպետ»,- ասացի:
s-111 Կարծում էի ափսոսանք արտահայտող խոսք պիտի լսեի նրանից, իսկ ինքն ասաց.
s-112 «Ի՞նչ կա զարմանալու»:
s-113 «Ա՜յ քեզ արձագանք»,- իր պատասխանի վրա զարմացա ես ու որոշեցի պատմել Շոստակովիչի հարցազրույցի մասին:
s-114 Նայում եմ պատին կախված, դեռ ներկը չչորացած Շոստակովիչի դիմանկարին ու դիմում Վարպետին.
s-115 «Երեկ Շոստակովիչը ռադիոյով պատմում էր, որ եղել է Ձեր տանը, Դուք իր դիմանկարն եք արել, և որ դա իր լավագույն դիմանկարն է:
s-116 Ասում էր, որ Դուք իրեն նկարել եք շատ արագ, ընդամենը մեկ ժամում»:
s-117 «Կես ժամում»,- երեխայի անմիջականությամբ հպարտանալու պես ուղղեց Սարյանը:
s-118 Նորից եմ նայում Շոստակովիչի դիմանկարին...
s-119 Պատմում են, որ Շոստակովիչն իր մանկահասակ դստեր հետ Երևանում էր եղել:
s-120 Այցելությունը կապված էր Երևանում մահացած իր տիկնոջ աճյունը Մոսկվա տեղափոխելու հետ:
s-121 Օդանավից իջնելուց անմիջապես հետո նրա առաջին հարցն եղել էր.
s-122 «Մարտիրոս Սարյանը Երևանո՞ւմ է, դստրիկս անպայման պետք է տեսնի Սարյանին ու նրա նկարները»:
s-123 Սարյանը մի նոր նկար էր ստեղծել:
s-124 Տանը սպասում էին Վիլհելմ Մաթևոսյանին:
s-125 Քիչ հետո հայտնվեց Վարպետի չորուկ ու խստահայաց երիտասարդ բարեկամը:
s-126 Երկրորդ հարկում գտնվող արվեստանոցից մինչև առաջին հարկ՝ մուտքի դուռը, ձայներ էին հասնում.
s-127 «Վիլի՛կը եկավ, Վիլի՛կը եկավ»:
s-128 Վարպետը սիրում էր իր ավարտած նկարներն առաջինը ցույց տալ իր բարեկամ արվեստաբանին:
s-129 Տարիներ հետո, երբ այլևս չկային ո՛չ Սարյանը, ո՛չ Մաթևոսյանը, լույս տեսավ վերջինիս «Զրույցներ Սարյանի հետ» խորագրով նիհարիկ գրքույկը:
s-130 Այս գրքում տեսա նրանց բարեկամության ողջ խորքը:
s-131 Այդ օրը, սակայն, առաջին անգամ էի դառնում Վիլհելմի անվան առաջացրած աշխուժության վկան:
s-132 Վարպետն ու երիտասարդ արվեստաբանը բարձրացան արվեստանոց:
s-133 Տեղյակ չեմ, թե ինչ խոսք ու զրույց եղավ նրանց մեջ այդ օրն ստեղծված նկարի շուրջ, բայց երբ Վարպետն ու Վիլհելմ Մաթևոսյանը դուրս եկան արվեստանոցից, վերջինիս դեմքին գոհունակության արտահայտություն կար, խստությունն իսպառ անհետացել էր:
s-134 Իսկ երբ տեսա այդ գործը, զարմացած մնացի:
s-135 Վարպետի բոլոր նկարներում մշտապես փայլել է արևը՝ հարուստ գուներանգով:
s-136 Նրա վրձնի տակ կյանք առած բոլոր մարդիկ, իրերը լույսերի մեջ ապրածներ են եղել
s-137 Բայց ահա մի նկար, որում պատկերված են հողի տակ, մթան մեջ ձևավորված գլուխ սոխեր:
s-138 Ուրեմն այսպես՝ տարիքի հետ ալեհեր նկարչի հայացքը ուղղվում է դեպի հողի խորքը
s-139 Զարմանալի է։
s-140 Վիլհելմ Մաթևոսյանի այդ այցելությունը տարիներ հետո մի օր տխրությամբ հիշեցի, երբ այդ նկարը տեսա գեղանկարների մեծ հավաքածու ունեցող մի հայ մարդու լոսանջելեսյան բնակարանում:
s-141 Սարյանների տանն աշխատանքը շատ էր հարգված:
s-142 Ավանդական այս ընտանիքում ամենակարևոր անձը նա էր, ով այդ պահին աշխատում էր:
s-143 Եվ նա բոլորի ուշադրության կենտրոնում էր.
s-144 «Ցածր խոսիր, Ռուբենը (Ղ. Սարյանի որդին, ով այն տարիներին կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի ուսանող էր) նվագում է», «Մարտիրոսը մտավ արվեստանոց» (Վարպետը նկարում էր երկրորդ հարկում, և առաջին հարկում գտնվողները պետք է անաղմուկ շարժվեին):
s-145 Նկարիչներից եմ լսել.
s-146 «Խմբով գնում էինք Հայաստանի այս կամ այն շրջան՝ նկարելու մարդկանց, բնություն:
s-147 Առավոտյան ինչքան էլ վաղ արթնանայինք, Սարյանին արդեն սենյակում չէինք գտնում։
s-148 Նա արդեն մեկնած էր լինում նկարելու»:
s-149 Աշխատանքի հանդեպ տանը իշխող այս խոր հարգանքը, անշուշտ, գալիս էր նախ և առաջ Վարպետից։
s-150 Գարնան այդ օրը տխուր էր:
s-151 Գիշերը ձյուն էր եկել:
s-152 Վարպետի այգու ծառերի ծաղիկները ձյան տակ էին մնացել:
s-153 Շվարած կանգնած էր սենյակի մեջտեղում:
s-154 Քիչ անց բարձրաձայն խոսելով՝ աշխույժ ներս մտավ տիկին Լուսիկը.
s-155 - Մարտիրո՛ս , ասում են, եթե ծառերի տակ ծխացող փայտեր դնենք, ծաղկած ծառերը կփրկենք:
s-156 Սարյանը ցածր ու հուսահատ ձայնով ասաց.
s-157 - Որտեղի՞ց փայտ:
s-158 Տիկին Լուսիկը պատասխանեց.
s-159 - Այգում լիքը ճյուղեր կան:
s-160 Վարպետը նույն հուսահատ տոնով ասաց.
s-161 - Ո՞վ պիտի վառի:
s-162 Տիկին Լուսիկը իրենց այգեպանի անունը տվեց:
s-163 Վարպետն այլևս ձայն չհանեց. լուռ կանգնած էր:
s-164 Այդ օրը Վարպետի տանը աշխուժություն էր. հյուրեր կային:
s-165 Սարյանը վերջերս էր վերադարձել Մոսկվայից, որտեղ իր ցուցահանդեսն էր բացվել:
s-166 Տնեցիներից մեկը քիչ հետո Վարպետին մեկնեց մի ծրար՝ մեջը լուսանկարներ:
s-167 Սարյանը հատ-հատ զննում էր լուսանկարները:
s-168 Ես կողքից նայում էի:
s-169 Ահա ցուցահանդեսի բացման արարողությունը. լուսանկարում մեծ թվով մարդիկ են:
s-170 Մի այլ նկարում Վարպետն է Անաստաս Միկոյանի հետ:
s-171 Մի երրորդում՝ ինքը և Հովհաննես Բաղրամյանը՝ մի մեծ խմբի մեջ:
s-172 Վարպետը երկար նայում էր լուսանկարները, հետո ասաց.
s-173 - Ի՜նչ վտանգավոր բան է լուսանկարը:
s-174 Բոլորը գիտեն, որ այդ պահին ես այդտեղ եմ եղել:
s-175 Տան աշխույժը շարունակվում էր:
s-176 Ի դեպ, Ղազարոս Սարյանը ոգևորությամբ մի պատմություն էր պատմում՝ կապված այս ցուցահանդեսի հետ:
s-177 Այցելուներից մեկը տպավորությունների մատյանում գրած է եղել.
s-178 «Իմ երեխան էլ կարող է այսպես նկարել»:
s-179 Մեկ ուրիշն այս գրության տակ ավելացրել էր.
s-180 «Ուրեմն, ձեր երեխան հանճար է»:
s-181 Ղազարոս Սարյանն իր ծննդյան 50-ամյակն է նշում:
s-182 Տանը մեծ թվով հյուրեր կան:
s-183 Սեղանները՝ առատ:
s-184 Ես ու կինս ևս հրավիրվածների մեջ ենք:
s-185 Կինս հղի էր, և դա նկատելի էր:
s-186 Մենք իրար կողք նստեցինք:
s-187 Տեսնելով կնոջս գեղեցիկ հղիությունը՝ Վարպետը եկավ ու լուռ նստեց նրա կողքը:
s-188 Քիչ հետո, երբ սենյակ մտավ Վարպետի կինը, Սարյանը բարձրաձայն ասաց.
s-189 - Լուսի՛կ , չե՞ս խանդում:
s-190 Կինս շիկնեց:
s-191 Այս ընտանիքում մշտական համերաշխության ոգին էր իշխում:
s-192 Այստեղ տիրող փոխըմբռնման մթնոլորտը խոր հարգանք էր ներշնչում տան յուրաքանչյուր անդամի նկատմամբ:
s-193 Սարյանների տունը, իրավամբ, կարելի էր կոչել սուրբ օջախ:
s-194 Եվ այս տունը քանի՜ -քանի տարի հոգևոր կենտրոն եղավ բոլոր նրանց համար, ովքեր այցելում էին Սարյաններին:
s-195 Պիտի ուզենայի այս այցելուների շարքում առանձնացնել իմ երկու լավ բարեկամներին, ովքեր այսօր, ավա՜ղ , այն աշխարհում են, բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանին ու գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանին:
s-196 Վարպետն այս երկուսին իր տուն էր ընդունում իբրև համերկրացիների (երեքն էլ Նոր Նախիջևանի հայերից էին):
s-197 Իմ երկու բարեկամները հպարտությամբ էին նշում այս փաստը:
s-198 Հայտնի բան է, որ նահապետական այս տուն այցելում էին նաև աշխարհի մեծամեծ իշխանավորներ, նշանավոր արվեստագետներ, գիտնականներ, ովքեր հյուրընկալվում էին մեր երկրում:
s-199 Տան երեք մեծերը՝ Սարյանը, տիկին Լուսիկը, Վարպետի քույրը՝ Կատյա հորաքույրը, և ես նստած ենք սենյակում:
s-200 Լուռ են բոլորը, լուռ եմ և ես:

Text viewDownload CoNNL-U