Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

Showing 1 - 100 of 306 • previousnext

s-1 Այն ժամանակ Երևանում իրարից ոչ հեռու ապրում էին հայ ոգու ու մտքի հսկաները՝ մեր հայրերը:
s-2 Այստեղ էին Վիկտոր Համբարձումյանն ու Մարտիրոս Սարյանը, Գրիգոր Գուրզադյանն ու Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանն ու Գոհար Գասպարյանը, այս կարգի անվանիներ:
s-3 Քաղաքը հարուստ էր այսպիսի երևելիներով:
s-4 Մենք՝ երևանցիներս, սովորել էինք դրան։
s-5 Թվում էր, իրականության այս վեհությունը, այս շքեղությունը այդպես էլ մնալու էր մեզ հետ տևականորեն:
s-6 Բոլորովին էլ դժվար չէր Երվանդ Քոչարին տեսնել իր արվեստանոցում (այսօրվա թանգարանում) կամ Նկարիչների միության շենքի մոտ գտնվող հայտնի սրճարանում:
s-7 Կոստան Զարյանին նույն սրճարանից կարող էիր ուղեկցել իր տուն՝ Աբովյանն ի վեր, հետն էլ հարցեր տալ, խոսեցնել ծայր աստիճան քչախոս գրողին:
s-8 Ակադեմիկոս Ալիխանյանի հետ կհայտնվեիր իր տանը, պատմություններ կլսեիր Պաստեռնակի, Շոստակովիչի հետ իր շփումների մասին...
s-9 Այն ժամանակվա մեր մեծերը մատչելի էին շփումների համար:
s-10 Քեզ՝ երիտասարդիդ, իրենց շրջանակը կառնեին՝ պայմանով, որ, ըստ իրենց քիչ թե շատ ապագա խոստացող մեկը լինեիր:
s-11 Ես երջանիկ բախտ ունեցա ճանաչելու մեր այս մեծերից շատերին, շփվելու նրանց հետ մարդկային պարզ շփումների մակարդակով:
s-12 Այսօր այդ շփումներից ինձ համար առանձնանում են Մարտիրոս Սարյանի հետ իմ առնչությունները:
s-13 Թե ինչո՞ւ եմ այսպես գնահատում, ավելի լավ է պատասխանեմ Էդվարդ Միրզոյանի ձևակերպումով:
s-14 Այն հարցին, թե կյանքում իր տեսած ամենամեծ մարդուն ու՞մ կհամարեր, նա պատասխանել է, որ իր տեսած ամենամեծ մարդը Մարտիրոս Սարյանն է եղել:
s-15 Աշուն էր:
s-16 Բուհեր ընդունվող երիտասարդների շրջանում ամեն տեսակի հուզումների, բուռն քննարկումների ժամանակն ավարտվել էր
s-17 Ես ընդունվել էի Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժին:
s-18 Ղեկավարս Ղազարոս Սարյանն էր:
s-19 Քառասնամյա կոմպոզիտորն այդ տարի ստանձնել էր կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։
s-20 Իր մտավոր կարողությունները, երաժշտի իր մեծ հեղինակությունը, նաև Հայրենական մեծ պատերազմի բովում իր մեջ ձևավորված զինվորական կարգապահությունն ու պատասխանատվության զգացումը բերել էր կոնսերվատորիա:
s-21 Բերել էր նաև Սարյան ընտանիքի հանդեպ տիրող համատարած ակնածանքը։
s-22 Հարգված էր թե՛ իբրև առաջատար կոմպոզիտոր, թե՛ իբրև եզակի անհատականություն, թե՛ որպես առաջնակարգ կազմակերպիչ:
s-23 Պատահում էր, որ ռեկտորի հոգսերը նրան ստիպում էին տեղափոխել մեր դասերի ժամերը, ինձ հետ պարապելու համար կանչել իր տուն:
s-24 Ուսանողական հինգ տարիների ընթացքում այդպես հաճախ է եղել:
s-25 Բայց ահա, երբ առաջին անգամ պայմանավորված ժամին գնացի իմ դասախոսի տուն, դուռը բացեց Վարպետը՝ Մարտիրոս Սարյանը:
s-26 Շփոթմունքս հաղթահարելով՝ ասացի.
s-27 - Ես Լազար Մարտիրոսովիչի ուսանողն եմ:
s-28 Դեռ ինձ ներս չթողած՝ դռան մոտ հազիվ լսելի ձայնով ասաց.
s-29 - Մի ուսուցիչ էլ չգտանք՝ ինքը մոտը սովորեր։
s-30 Ապշահար եղա
s-31 Վարպետի ձայնը խուլ էր, կարծես մի շերտ բամբակների տակից էր գալիս։
s-32 Սովորաբար քչախոսներն են այդպիսի ձայն ունենում։
s-33 Թող թույլ տրվի մարդկային ձայնի այս հնչերանգի առնչությամբ փոքր-ինչ ավելացնել։
s-34 Մի օր առիթ ունեցա ծանոթանալու Պաբլո Պիկասոյի որդու՝ Քլոդ Պիկասոյի հետ։
s-35 Իմ հարցին, թե իր հոր ձայնը հիշո՞ւմ է, ասաց.
s-36 «Իմ հայրը չափազանց քիչ էր խոսում. նա «աղոտ» ձայն ուներ»։
s-37 Նշանավոր քչախոսներից է եղել նաև Ուիլիամ Ֆոլկները, կարդացել եմ այդ մասին և նաև լսել իր հարցազրույցների ձայնագրությունը։
s-38 Նրա ձայնը ևս կարծես մի շերտ բամբակների տակից էր գալիս։
s-39 Սովորաբար այդ ձայնը հրամանի համար չէ։
s-40 Չի սաստում, այլ միայն համոզում, հորդորում է։
s-41 Եվ եթե այդ ձայնի տիրոջ բառերը խոստովանելու ուղղությամբ են մտքում գոյացել, ձայն չեն դառնում, ներսից գալիս և չարտաբերված էլի ներս են գնում։
s-42 Սիրում եմ մարդկային ձայնի այդ տեսակը։
s-43 Ուրեմն, ահա այդպես հնչեց Վարպետի ձայնը «Մի ուսուցիչ էլ» ասելիս, և ես չհավատացի իմ լսածին։
s-44 Մնացի լուռ, մտանք տուն։
s-45 Հետագայում, ծանոթանալով Սարյանների տան նիստուկացին, համոզվեցի, որ այստեղ սովորական բան էր իր կամ տնեցիների հասցեին թեթև հեգնանքով սթափության մի քանի բառ ուղղելը:
s-46 Այս ընտանիքում ինքնագոհությունը տեղ չուներ։
s-47 Տարիների ընթացքում ես տանու տղայի պես դարձա Սարյանների ընտանիքում:
s-48 Հաճախ էի լինում նրանց մոտ. դասերից բացի առիթ էի ունենում շփվելու, զրուցելու Վարպետի հետ
s-49 Իրենց տանը հաց եմ կերել, այդ տանն եմ եղել իրենց ամենաուրախ և ամենատխուր առիթներով, նաև ամենասովորական օրերին:
s-50 Հիշում եմ այն տխուր օրը։
s-51 Քաղաքում տարածվեց բոթը. ավտովթարից զոհվել է Մարտիրոս Սարյանի ավագ որդին՝ Սարգիսը:
s-52 Երբ լուրը Վարպետին էին հայտնել հեռախոսով, հարցրել էր.
s-53 «Իսկ Զարիկը (Ղազարոսը. հեղ.) ո՞ղջ է», և երբ դրական պատասխան էր լսել, ասել էր.
s-54 «Փառք Աստծու»:
s-55 Իր կյանքի բարդ ու երկար ճանապարհին պատմական արհավիրքների, մեծ կորուստների միջով անցած Վարպետն իր առաջնեկին կորցնելու այդ օրը գոհունակություն էր ուղղում Աստծուն այն մյուսի՝ փրկվածի համար:
s-56 Հիշում եմ որդու հուղարկավորության օրը:
s-57 Գերեզմանատանը հսկայական բազմություն էր հավաքվել:
s-58 Վարպետը և իր տիկինը՝ Լուսիկ Լազարևնան, նստած էին գերեզմանից քիչ հեռու դրված աթոռներին:
s-59 Նրանք լուռ հետևում էին թաղման արարողությանը:
s-60 Ի՜նչ հանդիսավոր արարողություն էր դա, Աստված իմ:
s-61 Բոլորի ուշադրությունը մի կողմից թաղման արարողությանն էր, մյուս կողմից՝ ծանր վիշտը անօրինակ լռությամբ, հուզական պոռթկումներից իսպառ զուրկ խոնարհությամբ կրող սգավոր զույգին:
s-62 Այդ օրը ես մասնակցեցի նաև հոգեհացին:
s-63 Սեղանի շուրջ նստածները հիմնականում արվեստագետներ էին՝ գրականության, երաժշտության, կերպարվեստի բնագավառների երևելիներ:
s-64 Ես նստեցի սեղանից քիչ հեռու գտնվող թախտին:
s-65 Վարպետը եկավ, լուռ նստեց կողքս ու նայում է ինձ:
s-66 Ուսումնասիրո՛ղ հայացքով:
s-67 Ուշադի՛ր :
s-68 Ես շփոթվում եմ ու չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նայում:
s-69 Իրեն նայելով՝ մտքումս ասում եմ.
s-70 «Ինչո՞ւ եք նայում»:
s-71 Հարցական հայացքս բացարձակապես չկարևորելով՝ հայացքը չէր կտրում ինձնից:
s-72 Չէի գիտակցում այդ պահին, որ ինձ նայողը մեծ հոգեբանն ու մեծ նկարիչն է:
s-73 Իր հայացքի խորությունն անչափելիորեն հեռու էր իրեն ուղղված իմ պարզ ու միամիտ նայվածքից:
s-74 Ամաչեցի ու գլուխս թեքեցի:
s-75 Ինքը նույն ուշադրությամբ շարունակում էր նայել դեմքիս՝ բոլորովին կարևորություն չտալով իմ շարժումներին:
s-76 Երևի դա յուրովի մի հարաբերություն էր, որ կարող էր գոյանալ նկարչի ու բնորդի միջև:
s-77 Հետագայում, երբ այցելում էի Սարյանների տուն, հյուրասենյակի մեջտեղում նկարակալ հիշեցնող եռոտանուն, որոշակի բարձրության վրա զոհված որդու՝ Սարգիս Սարյանի մատիտանկար դիմանկարն էր դրված՝ կողքը գեղեցիկ ծաղկամանի մեջ ծաղիկներ, որոնք միշտ թարմ էին:
s-78 Եվ այսպես՝ տարիներ շարունակ...
s-79 Մի օր Մինասի հետ մտանք Սարյանի տուն:
s-80 Մինասին տեսնելով՝ շատ ուրախացավ:
s-81 «Դո՛ւ պիտի ղեկավարես Նկարիչների միությունը, դո՛ւ պիտի բոլորին առաջնորդես»,- ասում էր Մինասին:
s-82 Այսպես խոսում ու հետն էլ նայում էր պատին կախված իր նկարներին:
s-83 Մինասի թեման, կարծես, ավարտելով՝ գլուխը խոնարհեց ու ասաց.
s-84 «Ի՜նչ լավ բան է ծեր լինելը. առավոտյան ոչինչ չես անում, ցերեկը ոչինչ չես անում, երեկոյան ոչինչ չես անում»:
s-85 Եվ կրկնեց.
s-86 «Ի՜նչ լավ բան է ծեր լինելը»:
s-87 Իրականում Վարպետը միշտ աշխատեց։
s-88 Իր վերջին տասնամյակների ստեղծած աշխատանքներից մի քանիսը հիմա էլ աչքիս առաջ են։
s-89 1969 թվականին Կոմիտասի հարյուր ամյակի առիթով ստեղծեց իր ոչ մեծ չափի շատ գեղեցիկ «Կոմիտաս» մատիտանկարը։
s-90 Հիշում եմ. այդ գծանկարը ցուցադրվեց առանձին, ընդհանուր ցուցադրույթից փոքր-ինչ հեռու, ցուցասրահի երևացող մասում տեղադրված նկարակալի վրա։
s-91 Որոշ ժամանակ հետո այդ նկարը պատճենահանվեց։
s-92 Բախտ ունեցա դառնալու պատճենահանված օրինակներից մեկի տերը։
s-93 Այն ստացա անձամբ Սարյանի ձեռքից՝ ընծայագրով։
s-94 Վարպետը տեղյակ էր Կոմիտասի հանդեպ տածած իմ մեծ սիրո մասին։
s-95 Այդ գրությամբ քաջալերում էր իմ այդ զգացումը՝ մաղթելով, որ մնամ Կոմիտասի հավատարիմն ու հետևորդը։
s-96 Կոմիտասի նկարը նման ընծայագրով ստանալիս անասելի հուզված էի։
s-97 Աչքիս առաջ է 1969 թ. ստեղծված «Երկիրը» կտավը, որով նկարիչը կարծես յուրովի արձագանքեց խորհրդային տիեզերագնացության առաջին քայլերին։
s-98 Նկատի ունենալով տիեզերագնացներ Գագարինին և Տերեշկովային՝ մի օր ասել էր.
s-99 «Տղա-աղջիկ թռնում են վեր ու կրկին վերադառնում երկիր, հայրենի հող».- ասել էր ու ևս մի անգամ կարևորել մեր ոտքի տակի հողը։
s-100 Աչքիս առաջ են նաև Վարպետի վերջին տարիների մատիտանկարները։

Text viewDownload CoNNL-U