Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

Showing 202 - 301 of 218 • previous

s-202 Ես մեծն Թումանյանին թողնում եմ իր անկրկնելի և անզուգական վսեմության մեջ և Թամրազյանի կոչից հանելով Չարենցի անունը անում եմ ուղղակի հակառակ մի կոչ` Չարենցից սկսած դեպի առաջ:
s-203 Այս կոչերից ո՛րը ճիշտ դուրս կգա, կերևա հաջորդ համագումարին, բայց երևում է անկեղծ ասած, նաև այժմ:
s-204 Եկել են տաղանդավոր երիտասարդներ և գալիս են ամեն օր:
s-205 Հազար անգամ ճիշտ է Սերո Խանզադյանն իր վերջին հոդվածներից մեկում, երբ պնդում էր, որ երիտասարդները սկսել են շատ ավելի լավ, քան ես ու Խանզադյանը սկսեցինք:
s-206 Ուզենք թե չուզենք, վաղը նրանցն է:
s-207 Իսկ ի՞նչ է պատահել:
s-208 Զավակ ենք ամուսնացրել և փոխանակ ուրախանալու, տանն արդեն կռիվ է ընկել և գիտե՞ք ինչի համար. դեռ չծնված երեխայի ինչպիսին լինել կամ չլինելու առիթով:
s-209 Հայնեն իրեն հատուկ մի սրամիտ խոսք ունի.
s-210 «Անհեռատեսները մտածում են, թե Կապիտոլիումը գրավելու համար նախ և առաջ հարկավոր է հարձակվել սագերի վրա»:
s-211 Երիտասարդների վրա Թամրազյանի հարձակումը շատ բանով է նման դրան, բայց նախ սագերի վրա հարձակվելով չես գրավի Կապիտոլիումը, որ համաշխարհային արդի պոեզիայի մակարդակն է:
s-212 Եվ ապա, որ ամենակարևորն է և ամենաուրախանալին, մեր բազմաթիվ շնորհալի երիտասարդները սագեր չեն, այլ մի ողջ վիթխարի սերունդ, որին պատկանում է ապագան` ուզենաս թե չուզենաս:
s-213 Եթե Թամրազյանը գրական կենդանի ընթացքին նայեր անկաշառ հետազոտողի աչքով և ոչ թե կանխակալ ու կանխակարծ հայացքով, ապա կհասներ ուղիղ հակառակ եզրակացության, որն է` եթե մի ողջ սերունդ, համարյա առանց բացառության և՛ արձակի, և՛ չափածոյի մեջ քայլում է մի ճանապարհով, որ դուր չի գալիս Թամրազյանին, ապա սխալ է Թամրազյանը և ոչ թե ճանապարհը:
s-214 Մեր երիտասարդներին, իհարկե, կարելի է շատ դիտողություններ անել, տալ շատ անհրաժեշտ խորհուրդներ, սակայն այսօր դրա ժամանակը չէ:
s-215 Եվ բացի սրանից, խորհուրդը, ինչպես անաստված Շոուն է ասել, նման է լուծողականի` հեշտ է տալը, բայց դժվար է ընդունելը, մի անհոգի ճշմարտություն, որ վատ չէր լինի, եթե կախված լիներ մեր քննադատներից շատերի շեմից...
s-216 Այսուհանդերձ, եթե պիտի խորհուրդ տալ երիտասարդներին, ապա իմ խորհուրդն է` Չարենցից սկսած դեպի առաջ:
s-217 Գալով ստացած և ստանալիք տհաճություններին, ապա ինձ և մեր երիտասարդներին պիտի մխիթարեմ հին և հավիտենական ճշմարտությամբ.
s-218 «Ով կարող է` անում է, ով չի կարող` ուսուցանում է»:

Text viewDownload CoNNL-U