s-103
| Կնշե՞նք այս հոբելյանը: |
s-104
| Չե՛մ կարծում: |
s-105
| Հիմա մտովին գամ ու հասնեմ մեր ժամանակներին ու հասնեմ մեր գրողների միության աշխատանքներին` դարձյալ մնալով ազգային արժանապատվության հողի վրա: |
s-106
| Մենք ահագին բան ենք թարգմանել ռուսերեն` չխոսելով թարգմանությունների որակի մասին: |
s-107
| Իսկ թարգմանե՞լ ենք արևմտահայ բանաստեղծներից գեթ մեկին, ա՛յն բանաստեղծներից, որոնցից յուրաքանչյուրը մի այլ ժողովրդի լեզվով կհնչեր շատ ավելի հասկանալի և կբարձրացներ մեր ժողովրդի վարկը: |
s-108
| Չենք թարգմանել ու չենք էլ մտածում կարծեմ: |
s-109
| Հիմա գանք ու հասնենք մեր օրերին: |
s-110
| Շատ շուտով գնալու ենք գրողների համամիութենական համագումարի: |
s-111
| Իսկ ինչպե՞ս ենք գնալու, ի՞նչ երեսով, մեր ո՞ր նվաճումը ցույց տալու հպարտությամբ: |
s-112
| Մեր վիճակն այնտեղ կնմանվի շքեղ հարսանիքում աղքատ ազգականի անմխիթար վիճակին: |
s-113
| Եվ այդպես կլինի այն պատճառով, ինչը կոչվում է գրական քաղաքականություն: |
s-114
| Եթե գրողների միությունն ընդհանրապես ունի գրական քաղաքականություն, ապա դա կարելի է կոչել միմյանցից շատ հեռու երկու բառով, որոնցից մեկը շատ է հայերեն, իսկ մյուսը շատ է օտար` մատաղ և գազոն: |
s-115
| Այո՛ , հարկ ու պատշաճ է, որ մատաղը հավասար բաժանվի, բայց գրականության մեջ այդպես վարվել նշանակում է մատաղ անել հենց գրականությունը: |
s-116
| Մորթել այն, նույնիսկ խեղդամահ անել: |
s-117
| Ճիշտ այդպես էլ, թերևս, վատ չէ գազոն ասվածը, բայց... զբոսայգիներում, իբրև կանաչ ցանկապատ` տների առջև: |
s-118
| Իսկ գրականությունը մկրատել երեք կողմից, այն էլ ուղիղ ու հարթ, իսկ չհանդուրժել, որ որևէ մեղապարտ թուփ, որևէ մեղավոր շիվ գլուխ բարձրացնի գազոնային հավասարության վրա, նշանակում է... ինքներդ գիտեք, թե ինչ է նշանակում: |
s-119
| Գրականությունը եթե ենթակա է որևէ օրենքի, ապա ենթակա է անտառի օրենքին, անտառի՛ և ոչ թե գազոնի՛ ... |
s-120
| Այս գազոնային քաղաքականությունը եթե վարվեր միայն տեղում` Հայաստանում, դեռ կարելի էր հանդուրժել մի կերպ: |
s-121
| Բայց այս գազոնային քաղաքականությունը մերոնք վարում են նաև համամիութենական ասպարեզում` հայ արդի գրականությունը ռուսերեն թարգմանելիս: |
s-122
| Ես ինձ թույլ եմ տալիս ավելորդ մի անկեղծություն, որպեսզի ասեմ, որ ռուսերեն թարգմանվելու հարցը հիմա համարյա թե դարձել է մի քանի շիշ հայկական կոնյակ կոնծելու դժվարություն: |
s-123
| Հաճախ թարգմանվում են այնպիսի հեղինակներ, որոնք պարզապես գրող չեն, կամ այնպիսի երկեր, որոնք պիտի չհրապարակվեին նաև հայերեն: |
s-124
| Թարգմանական գործի այսպիսի ընթացքը մեր արդի գրական վարկին հասցնում է միանգամից երկու հարված: |
s-125
| Այս հարվածներից մեկն այն է, որ մեր գրական արտադրանքի լավագույնը կա՛մ բնավ չի թարգմանվում, կա՛մ էլ թարգմանվում է շատ ցածրորակ: |
s-126
| Հարվածներից երկրորդն էլ այն է, որ թարգմանվում են խոտանային երկեր և ռուս հրատարակիչների, ինչպես նաև համամիութենական բազմամիլիոն ընթերցողի մեջ ամրապնդում այն կարծիքը, որ Հայաստանում գրականությունը նույն վիճակում է, ինչ վիճակում է կինոն կամ, ներեցեք, ֆուտբոլը: |
s-127
| Ժամանակն է, որ հայ գրականության թարգմանությունը դադարի գրողների անձնական շահագրգռության կամ նախաձեռնության գործը լինելուց և դառնա գրողների միության նոր ղեկավարության գործը, եթե կուզեք` ամենակարևո՛ր գործը: |
s-128
| Տեղն է եկել այս ամբիոնից ամենայն լրջությամբ հարուցել մի հարց, որ ինչքան կապ ունի ազգային արժանապատվության հետ, է՛լ ավելի ունի պարզապես անհետաձգելիության արժեք: |
s-129
| Մեր հարևան հանրապետություններն իրենց ռուսերեն գրքերի մեծագույն մասը տպագրում են հենց տեղում` Բաքվում ու Թբիլիսիում: |
s-130
| Արժե հիշեցնել, որ Մեժելայտիսի «Մարդը», որ արժանացավ բարձրագույն մրցանակի, հրատարակվեց ոչ թե Մոսկվայում, այլ Լիտվայում: |
s-131
| Նույնը կարո՞ղ ենք անել մենք: |
s-132
| Ե՛վ այո, և՛ ոչ: |
s-133
| Այո՛ , եթե շա՜տ ցանկանանք: |
s-134
| Ո՛չ , որովհետև մեր պետհրատի հնարավորությունները շատ սուղ են: |
s-135
| Մեր հանրապետության նոր ղեկավարությունը, որ ընդամենը կես տարի է ղեկի առջև, այս կարճ ժամանակաշրջանում մեզ համար արեց շատ ավելին, քան մենք պահանջում էինք ամբողջ տասը տարի: |
s-136
| Մենք, վերջապես, ազատվեցինք այն մի խումբ օտար բառերից, որ բռնի սոսնձել էին մեր կոկորդին: |
s-137
| Թույլատրվեցին դահլիճներում լսել մեր հոգևոր սքանչելի երաժշտությունը: |
s-138
| Հունվարից հրատարակվելու է գրական նոր ամսագիր: |
s-139
| Ավելացել են գրական մամուլի ինչպես հաստիքները, այնպես էլ հոնորարը: |
s-140
| Թույլ տվեք բոլորիդ անունից ի սրտե շնորհակալություն հայտնել այս ամենի համար և միաժամանակ, դարձյալ բոլորիս անունից, մեր ղեկավարությունից խնդրելու պես պահանջել, որ նա անի հաջորդ քայլը` հանրապետությունն ապահովի ռուսական հրատարակչությամբ: |
s-141
| Այդ դեպքում, կարծում եմ, մենք էլ կկարողանանք անել այն, ինչ անում են մեր հարևանները: |
s-142
| Բայց մենք հիմա էլ կարող էինք անել բաներ, որոնք կապ չունեն հարուցածս հարցի հետ: |
s-143
| Մենք չէի՞նք կարող Հայաստան հրավիրել ռուս նշանավոր բանաստեղծների կամ գրողների մի խումբ. նրանց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի նրանք այստեղ, մեր աչքի առջև, թարգմանեն մեր բանաստեղծ-գրողի այն երկը, որ կարող էր ունենալ համամիութենական հնչեղություն: |
s-144
| Չէ՞ որ այդպես են վարվում ուրիշ գրողների միություններ: |
s-145
| Իսկ մենք չենք արել: |
s-146
| Եվ չենք արել լոկ ա՛յն պատճառով, որ չունենք գրականության ընդհանուր շահերի գիտակցություն, լոկ ա՛յն պատճառով, որ գրողների միության ղեկավարությունը վարում է ընդհանուր հավասարեցման, ոչ մեկի խաթրին չդիպչելու մատաղա-գազոնային քաղաքականություն: |
s-147
| Ընդ որում, անարդար չլինելու համար ավելացնեմ` հարկադի՛ր , քաղաքականություն: |
s-148
| Հարկադի՛ր , որովհետև այդպիսին է մեր գրական միջավայրը, որտեղ իշխում է հաշիվն ավելի, քան` անկեղծությունը, որտեղ աներեսներից ու լաչառներից վախենում են ավելի, քան հարգում ու գնահատում են տաղանդավորներին, որտեղ անձնական ցավը ծածանվում է դրոշակի պես, իսկ համընդհանուր շահը դրոշակի կոթի տեղ էլ չի դրվում: |
s-149
| Ես արդեն խոսում եմ ոչ թե գրողների միության մեղքերի, այլ մե՛ր իսկ արատների մասին: |
s-150
| «Չի օգնի փառքը, եթե ցավում է փորը»,- ասել է Կիպլինգը: |
s-151
| Այս սրամիտ խոսքը մեր գրական միջավայրում կորցնում է իր արժեքը, որովհետև խոսքի երկու մասերը պարզապես համընկնում, նույնանում են, այսինքն` մեզանից շատ-շատերի փորացավն այլ բան չէ, քան փառասիրությունը կամ փառամոլությունը, որ ինչպես հայտնի է, հիվանդություն է անբուժելի՜ : |
s-152
| Ես բժշկական նոր գյուտ չեմ արել, ուստի և պիտի խոսեմ բուժելի՜ հիվանդությունների մասին` դառնալով մեր գրական մամուլին: |
s-153
| Սկսում եմ «Լիտերատուրնայա Արմենիա»-ից և ա՛յն պատճառով, որ այդ ամսագիրը կապ ունի մեր գրականությանը համամիութենական հնչեղություն տալու համընդհանուր շահագրգռության հետ: |
s-154
| Ամսագրի խմբագրությունը չէ՞ր կարող իր շուրջ համախմբել ռուս մի քանի իսկական բանաստեղծների, նրանց մեկընդմիշտ կապել Հայաստանին, որպեսզի նրանք թարգմանեին հայ պոեզիան և ոչ թե պատահական մարդիկ: |
s-155
| Կարող էր: |
s-156
| Բայց ո՜ւմ վեջն է: |
s-157
| Ամսագրի խմբագրությունը թարգմանություններ է մուրում, փոխանակ դա կազմակերպելու, իսկ այն, ինչ որ կազմակերպվում է... |
s-158
| Տե՜ր Աստված, բոլորովին վերջերս, բոլորովին մասնավոր մի առիթով ես իմացա ու համոզվեցի, որ խմբագրության այսպես ասած պրակտիկայի մեջ գոյություն չունի մի այնպիսի տարրական բարեխղճություն, որպիսին է թարգմանությունը բնագրի հետ համեմատելը: |
s-159
| Ավելին, խմբագրության աշխատակիցը ջնջում է այն, ինչ խելքին բրդում է, ավելացնում այն, ինչ միտքը գալիս է, իր մեկ ու միակ արդուկով, եթե այդ արդուկը մինչև իսկ մնացել է Սումարոկովի դարաշրջանից, հարթեցնում է գրական երկերն այնպես, որ այլևս ոճական ոչ մի տարբերություն չի մնում կիրովականցի Նոր Այրի և Նորայր Ադալյանի միջև: |
s-160
| Դա անհասկանալի խայտառակություն է, որ պիտի գրավի գրողների միության նորընտիր ղեկավարության ուշադրությունը: |
s-161
| Իսկ մեր մյուս` առայժմ միակ հայերեն ամսագի՜րը : |
s-162
| Ժամանակի խնայողության իմաստով ես պիտի սրտանց շնորհակալություն հայտնեմ ամսագրի խմբագրությանը, որովհետև «Սովետական գրականության» տասներկու մամուլանոց համարը ինձանից շատ ավելի քիչ ժամանակ է խլում, քան «Ավանգարդ» թերթի չորս էջը: |
s-163
| Չի կարելի ասել, թե ամսագիրը չունի գրական քաղաքականություն: |
s-164
| Ունի: |
s-165
| Դա ոչ մի քաղաքականություն չունենալու քաղաքականությունն է: |
s-166
| Ամսագրերն այն բանի համար են, որ գրական նախաճաշ տան ընթերցողին` մինչև պետհրատային ճաշը: |
s-167
| Ընթերցողն ի՞նչ պիտի մտածի մեր գրական սննդի մասին, եթե նրան հրամցվող նախաճաշը մի «աջաբսանդալ» է կամ «վինեգրետ», առանց սրանց վիտամինային կարողության: |
s-168
| Եվ ո՞վ է ամսագրի խմբագիրը: |
s-169
| Ի՞նչ հմտություններով և առաքինություններով է օժտված այս մարդը: |
s-170
| Ինձ թվում է, թե ընկեր Կուրտիկյանն իր առջև դրված ամեն մի էջի վրա կարդում է մի չգրված ու չեղած նախադասություն. |
s-171
| «Զգուշացե՛ք , մահացու է»: |
s-172
| Այս զգուշությունն է նրա միակ առաքինությունը, ավելին զգուշավորությունը, ահռելի՛ զգուշավորությունը, բայց այս առաքինությամբ կարելի է ղեկավարել, դիցուք, պայթուցիկ նյութերի վարչությունը: |
s-173
| Պայթուցիկ նյութերի վարչությունը, բայց ոչ պայթուցիկության կարոտ և պայթեցիկությամբ ապրող գրականությունը: |
s-174
| Այս պատճառով էլ ես ուզում եմ հավատալ, որ գրողների միության նորընտիր ղեկավարությունը ոչ միայն ընկեր Կուրտիկյանի համար կգտնի ավելի հարմար աշխատանք, այլև կթարմացնի ամսագրի ողջ խմբագրական կազմը: |
s-175
| Դա ես համարում եմ անհետաձգելի հարց: |
s-176
| Իսկ «Գրական թե՞րթը »: |
s-177
| Իսկ «Գրական թերթ»-ին ուզում եմ ընդամենը մի հարց տալ. |
s-178
| «Գրական թերթը» չի՞ ամաչում իր ավագ եղբորից «Լիտերատուրնայա գազետա»-ից` գոնե մի հարցում: |
s-179
| «Լիտերատուրնայա Գազետան» հարուցում և լուծում է համապետական նշանակություն ունեցող խնդիրներ: |
s-180
| Հիշենք գոնե Բայկալի, Կասպից ծովի, անտառների գործը: |
s-181
| Իր գոյության վերջին 10-15 տարվա ընթացքում «Գրական թերթը» հարուցե՞լ է արդյոք քիչ թե շատ կարևոր որևէ հարց և հետապնդել դրա լուծմանը: |
s-182
| Ես գիտեմ, որ «Գրական թերթի» աշխատակիցը, կամ խմբագիրը, եթե իմ չափ անկեղծ ու հանդուգն լինի, իմ հարցին ինձ հարցով կպատասխանի. |
s-183
| «Իսկ ո՞վ թույլ կտա, որ հարուցեք»: |
s-184
| Այստեղ ես արդեն դիմում եմ մեր վերադաս մարմիններին և հարցնելու պես աղաչում նրանց. |
s-185
| «Ինչո՞ւ եք դուք «Գրական թերթը» այնքան հեռացնում իր ավագ եղբորից` հնարավորությունները սահմանափակելու իմաստով, գուցե դուք առաջնորդվում եք հին հունական մի առածո՞վ , ըստ որի «այն ինչ կարելի է Զևսին չի կարելի Եզին», բայց «Լիտերատուրնայա գազետան» էլ Զևս չէ, այլ ընդամենը մի այնպիսի Եզ է, որպիսին է «Գրական թե՛րթը »: |
s-186
| Եզ, որի պաշտոնը մեկ է և սրբազան: |
s-187
| Թույլ տվեք, որ մեր հայկական Եզն էլ լուծ քաշի, հերկի ու կալսի: |
s-188
| Մեր վերադաս ղեկավարությանը ես պիտի մի հարց էլ տամ: |
s-189
| Արդյոք կուրտիկյանական զգուշավորության մեջ մասնավոր մեղք չունե՞ք նաև դուք, և արդյոք ժամանակը չէ՞ , որպեսզի մենք բոլորս միասին գործենք ըստ մեկ այլ, այս անգամ զուտ հայկական առածի, որը նույնպես եզան վրա է կառուցված: |
s-190
| Ես կարծում եմ, որ բավական է, հերիք է «եզը վերցնել և տակը հորթ ման գալ»: |
s-191
| Ավելորդ զգուշավորությունը, ցեղական մտավախությունը, անհիմն կասկածամտությունը կարող են հասցնել երիկամունքի հոգևոր բորբոքման, մի հիվանդության, որ դեպի մահ է տանում: |
s-192
| Եթե մենք բոլորս էլ կարողանանք գիտակցել այս, ապա մեր գրականությունը կսկսի աճել հեքիաթի մանկան պես ոչ տարով, այլ օրով: |
s-193
| Քանի որ հասա մանուկին, խոսքս ավարտեմ երիտասարդներով: |
s-194
| Կարող է թվալ, թե բանաստեղծության մասին զեկուցող ընկեր Հրանտ Թամրազյանը շատ անխիղճ վարվեց մեր երիտասարդ պոեզիայի հետ: |
s-195
| Ես այլ կարծիքի եմ: |
s-196
| Դա անխղճություն չէր, այլ զուտ տրամաբանական եզրահանգում: |
s-197
| Պոեզիայի այն ըմբռնումը, որ ուներ զեկուցողը, և գրական այն ճաշակը, որի ջատագովանքն էր ողջ զեկուցումը, չէին կարող չհասցնել երիտասարդական գրականության համարյա թե ուրացմանը: |
s-198
| Այսքանով Հրանտը տրամաբանական էր: |
s-199
| Բայց տրամաբանական չեմ համարում զեկուցման ամենավերջը, որ մի կոչ էր ետ` դեպի Թումանյանն ու Չարենցը: |
s-200
| Դեպի Թումանյանը` հասկացանք, դեպի Չարենցը` նույնպես, բայց դեպի Թումանյանն ու Չարենցը միաժամանակ` սա արդեն պարզապես անհասկանալի է: |
s-201
| Ըստ էության, Չարենցի անունն այստեղ պարզապես ձևի համար է տրված, որովհետև հավկուրության դեպքում էլ չի կարելի չտեսնել, որ մեր երիտասարդների իննսունութ տոկոսը, եթե պապ ունեն, ապա նրա անունը Չարենց է, միայն ու միայն Չարենց: |
s-202
| Ես մեծն Թումանյանին թողնում եմ իր անկրկնելի և անզուգական վսեմության մեջ և Թամրազյանի կոչից հանելով Չարենցի անունը անում եմ ուղղակի հակառակ մի կոչ` Չարենցից սկսած դեպի առաջ: |