s-1
| Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: |
s-2
| «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին նշեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: |
s-3
| «Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: |
s-4
| Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: |
s-5
| Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան: |
s-6
| Դպրոցները դիմել են տարբեր ժամկետներով դասընթացները հեռավար անցկացնելու համար: |
s-7
| Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա: |
s-8
| Հեռավար դասընթացի համար ամենաշատ դպրոցները դիմել են Երևանից: |
s-9
| Կան դպրոցներ նաև մյուս մարզերից` Վայոց ձոր, Արմավիր, Շիրակ, Տավուշ և այլն»,- պարզաբանեցին նախարարության հասարակայնության, կապերի և տեղեկատվության վարչությունից: |
s-10
| Դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս: |
s-11
| Մնացած դեպքերում հեռավար դասընթացի անցնում են մասնակի: |
s-12
| Հայաստանում փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 4192 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 383458 դեպքի: |
s-13
| Փաստացի այս պահին բուժվում է 27614 պացիենտ: |
s-14
| Մեկ օրում աճել է 1670-ով: |
s-15
| Վերջին տվյալներով ապաքինվել է 346224 անձ` վերջին մեկ օրում 2510 անձ: |
s-16
| Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 8075 է: |
s-17
| Նախորդ օրը արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ |
s-18
| Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1545 է: |
s-19
| Արցախի Հանրապետությունում փետրվարի 3-ին կատարվել է 167 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել: |
s-20
| Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: |
s-21
| Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 13-ինը՝ ծանր: |
s-22
| Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ |
s-23
| 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2525 քաղաքացու հետազոտություն, որից 347-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ |
s-24
| Գեների հատուկ համակցությունը կարող է COVID-19-ի ժամանակ հոտառության կորստի բարձր ռիսկի պատճառ լինել։ |
s-25
| Այս եզրակացության են եկել բժշկական-գենետիկական կենտրոնի մասնագետները։ |
s-26
| «Ինչ վերաբերում է Ռուսաստանի բնակչությանը, Genotek-ի յուրաքանչյուր յոթերորդ հաճախորդն ունի UGT2A1 / UGT2A2 գենի տարբերակներ, որոնք մեծացնում են հոտառությունը կորցնելու հավանականությունը»,- ասում է Genotek բժշկական գենետիկական կենտրոնի արտադրանքի գծով տնօրեն Ալեքսանդր Ռակիտկոն: |
s-27
| Նրա խոսքով՝ գեների նմանատիպ համակցություն ունեցող մարդկանց մոտ հոտերը ճանաչելու ունակությունը կորցնելու վտանգը մեծանում է 11%-ով։ |
s-28
| Մասնագետների կարծիքով՝ անոսմիան կորոնավիրուսի հնարավոր ախտանիշներից միայն մեկն է, որը ոչ բոլորի մոտ է դրսևորվում։ |
s-29
| COVID-19-ից ապաքինված մարդկանց մեծ մասի ընկալիչները վերականգնվում են 2-4 շաբաթվա ընթացքում։ |
s-30
| Շատերը նկատում են այնպիսի ախտանիշ, ինչպիսին է պարոսմիան՝ համերի և հոտերի խեղաթյուրված ընկալումը: |
s-31
| Ոչ մի ապացույց չկա, որ լոքդաուններն արդյունավետ են SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածումը ճնշելու համար: |
s-32
| Այս եզրակացությանն են հանգել Ջոնս Հոփկինսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները՝ կարանտինային միջոցառումների և ինքնամեկուսացման արդյունավետության վերաբերյալ հետազոտությունների մետավերլուծություն կատարելուց հետո։ |
s-33
| Մետավերլուծության արդյունքները հրապարակված են Studies of Applied Economics-ում։ |
s-34
| Գիտնականները գոյություն ունեցող գիտական գրականության համակարգված վերանայում և վիճակագրական վերլուծություն են անցկացրել, որը պոտենցիալ կերպով ցույց կտար, որ լոքդաունները նվազեցնում են մահվան դեպքերը COVID-19-ից: |
s-35
| Գիտնականները վերանայել են մոտ 20000 հետազոտություն, և դրանցից միայն 24-ն են հարմար եղել մետավերլուծության մեջ ընդգրկվելու համար: |
s-36
| Այս ուսումնասիրությունները բաժանվել են երեք խմբի. լոքդաունների արդյունավետության հետազոտություններ՝ կախված խստությունից, ինքնամեկուսացման ռեժիմի վերաբերյալ ուսումնասիրություններ և հարկադրական սահմանափակումների հետ կապված հատուկ հետազոտություններ: |
s-37
| Այս բոլոր ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ երեք խմբերից որևէ մեկը չի հաստատում այն եզրակացությունը, որ լոքդաունները զգալիորեն ազդել են COVID-19-ից մահացության վրա: |
s-38
| Եվրոպայում և ԱՄՆ-ում լոքդաունները նվազեցրել են մահերի թիվն ընդամենը 0.2 տոկոսով, մինչդեռ ինքնամեկուսացման ռեժիմի ներդրումը նպաստել է մահացությունների 2.9 տոկոսով նվազմանը։ |
s-39
| Ընդ որում, լոքդաունները հսկայական տնտեսական և սոցիալական խնդիրների են հանգեցրել, ուստի լոքդաունի քաղաքականությունը, ըստ գիտնականների, արդարացված չէ և պետք է մերժվի: |