Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

Showing 101 - 200 of 135 • previous

s-101 Նա ասպետ էր, մասնակցել է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմին, և հետագայում բանտում հայտնվել բռնաբարությունների ու կողոպուտի համար:
s-102 Բանտում անց է կացրել 20 տարի:
s-103 Ճաղերի հետևում Մելորին սկսել է գրել «Արթուրի մահը» գիրքը, որտեղ ամփոփված են ժողովրդական բազմաթիվ լեգենդներ, հենց նա է ստեղծել Արթուր թագավորի և կլոր սեղանի ասպետների մասին ամենաամբողջական պատումը:
s-104 Միգել դե Սերվանտես. Դոն Քիշոտ
s-105 1597 թվականին իսպանացի մեծ գրող Սերվանտեսը բանտում է հայտնվում՝ պետական գումարները վատնելու մեղադրանքով:
s-106 Բանտում էլ հենց Սերվանտեսը գրում է իր հայտնի վեպի սևագիր տարբերակը, որը լույս տեսավ 1605 թվականին և մեծ հռչակ բերեց նրան:
s-107 Տոմազո Կամպանելլա. Արևի քաղաքը
s-108 Իտալացի փիլիսոփա Տոմազո Կամպանելլան իր ուտոպիստական «Արևի քաղաքը» վեպը գրել է ինկվիզիցիայի նկուղներում անցկացրած տարիներին:
s-109 Հերետիկոսության մեջ մեղադրված Կամպանելլան դատապարտվել էր դաժան խոշտանգումների, 16 տարի շղթայով կապված լինելով պատին՝ անց է կացրել բանտի միայնակ խցում:
s-110 Նրա հանդեպ վերաբերմունքը փոխվել է քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, երբ նրան տեղափոխեցին այլ վայր, թույլ տվեցին գրել և կարդալ, կազմել աստղագուշակներ, անգամ՝ հյուրեր ընդունել:
s-111 Հենց այդ ժամանակ էլ փիլիսոփան սկսեց գրել իր ուտոպիստական վեպը:
s-112 Նրան ազատ են արձակել միայն 1629 թվականին՝ ազատազրկումից 30 տարի անց:
s-113 Մարկիզ դե Սադ. Սոդոմի 120 օրը
s-114 Ֆրանսիացի մարկիզ դե Սադը մեկ անգամ չէ հայտնվել սկանդալների կենտրոնում:
s-115 Հատկապես սեռական բնույթի:
s-116 Եվ պատահական չէ, որ նա ի վերջո հայտնվեց Բաստիլի բանտում՝ բռնաբարությունների մեղադրանքով:
s-117 Բաստիլում անցկացված 7 տարիների ընթացքում, նա պոռնոգրաֆիկ բնույթի մի քանի վեպեր ու պատմվածքներ գրեց:
s-118 Դրանց թվում էր նաև հայտնի դարձած «Սոդոմի 120 օրը»:
s-119 Նիկոլայ Չերնիշեվսկի. Ի՞նչ անել
s-120 Այն, որ հեղափոխականների սեղանի գիրքը՝ «Ի՞նչ անելը» գրվել է բանտում, առավել հայտնի փաստ է:
s-121 Հայտնի է նաև գրքի ստեղծման հստակ ամսաթիվը. 1862 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 1863 թվականի ապրիլի 4-ը:
s-122 Զարմանալին այն է, որ այն ժամանակ պետական գրաքննությունը չի արգելել վեպը և այն տպագրվել է «Սովրեմեննիկ» ամսագրում:
s-123 Սակայն, որոշ ժամանակ անց ցարական օխրանկան հասկացավ իր սխալը, գրաքննիչն ազատվեց աշխատանքից, իսկ գիրքն արգելեցին:
s-124 Օսկար Ուայլդ. De Profundis
s-125 «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի հեղինակ Ուայլդը՝ երկարատև դատական գործընթացներից, գրքերի վաճառքի արգելումից հետո ի վերջո հայտնվեց Ռեդինգյան բանտում:
s-126 Սա վատ ազդեցություն ունեցավ գրողի առողջական վիճակի վրա:
s-127 Ազատ արձակումից հետո տեղափոխվեց Ֆրանսիա և որոշ ժամանակ անց մահացավ այնտեղ:
s-128 Բանտում գրողի կրած տանջանքների հուշարձանը դարձավ խոստովանություն-նամակը՝ ուղղված Ուայլդի սիրեցյալ լորդ Ալֆրեդ Դուգլասին:
s-129 Այն հրապարակվեց 1904 թվականին՝ գերմաներեն լեզվով:
s-130 Ուայլդի հայրենիքում ստեղծագործությունը անգլերենով հրապարակվեց միայն 1962 թվականին:
s-131 Լեոնիդ Սոլովյով. Հեքիաթ Խոջա Նասրեդինի մասին
s-132 «Հեքիաթ Խոջա Նասրեդինի մասին»-ի երկրորդ մասը Սոլովյովը գրեց անազատության մեջ:
s-133 1946 թվականին սիրված գրքի հեղինակին հայտարարեցին ազգի թշնամի՝ և դատապարտեցին տաս տարվա ուղղիչ աշխատանքային ճամբարի:
s-134 Ճամբարի ղեկավարի հովանու ներքո, որը պարզվեց Սոլովյովի ստեղծագործության սիրահարն էր, Սոլովյովին թույլ տվեցին ազատ ժամանակ աշխատել գրքի երկրորդ մասի վրա:
s-135 Հեղինակն այն ավարտեց 1950 թվականին:

Text viewDownload CoNNL-U