Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

Showing 2 - 101 of 135 • previousnext

s-2 Երկուշաբթի, 10 Հունվարի 2022
s-3 Մրցանակ, որը հանձնվում է ամեն տարի հունվարին, Հոլիվուդում ապրող և աշխատող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքներով։
s-4 «Ոսկե գլոբուսը» սովորաբար համարում են «Օսկարի»՝ ամերիկյան (և ոչ միայն) կինոյի ամենահեղինակավոր մրցանակի հավակնորդների ամենալավ ինդիկատորը։
s-5 Լավագույն կինոնկար է ճանաչվել «Շան իշխանությունը»՝ Բենեդիկտ Քեմբեռբատչի մասնակցությամբ, լավագույն ռեժիսոր՝ նույն ֆիլմի հեղինակ Ջեյն Քեմերոնը, իսկ Քոդի Սմիթ Մաքֆին՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարը։
s-6 Այս տարվա հաղթողների թվում է նաև Նիքոլ Քիդմանը` «Ռիկարդոյի դերում» ֆիլմում որպես լավագույն դերակատարուհի (այդ ֆիլմում նրա խաղընկերը Խավիեր Բարդեմն է, որը «Գլոբուսի» չի արժանացել)։
s-7 «Գլոբուսի» մրցանակաբաշխությունը սովորաբար ցուցադրվում է ամերիկյան հեռուստատեսությամբ, սակայն այս տարի արարողությունը, ըստ էության, չի եղել, հաղթողների մասին հաղորդվել է օնլայն։
s-8 NBC հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել արարողությունը այն մեղադրանքներից հետո, թե «Ոսկե գլոբուսը» անուշադրության է մատնում սևամորթ դերասաններին ու կանանց և կարող է որոշումներ կայացնել կինոընկերությունների ազդեցության տակ։
s-9 Փոխանցում է BBC-ն։
s-10 Լեոնարդոն Ֆլորայի հետ կապ չունի
s-11 Երկուշաբթի, 3 Հունվարի 2022
s-12 Աստվածուհի Ֆլորայի՝ Բեռլինի Բոդեի թանգարանում գտնվող կիսանդրին մինչ օրս պաշտոնապես համարվում էր Վերածննդի դարաշրջանի հանճար Լեոնարդո դա Վինչիի աշխատանքը։
s-13 Ու թեև շատ արվեստաբաններ համաձայն չէին դրան և նշում էին, թե հեղինակի վերաբերյալ ուղղակի ապացույցներ չկան, մյուսները պնդում էին, թե աստվածուհու դիմագծերը շատ նման են իտալացի վարպետի կտավների հերոսուհիներին։
s-14 Եվ հերթական անգամ այս վեճին վերջակետ է դրել գիտությունը։
s-15 Առեղծվածային ժպիտով կնոջ 70 սմ բարձրություն և 28 կգ քաշ ունեցող կիսանդրին Ֆրիդրիխ կայսեր անվան թանգարանի տնօրեն Վիլհելմ ֆոն Բոդեն աճուրդում ձեռք էր բերել 1909 թ. և հենց այդ ժամանակ էլ որոշել էր, որ դա Լեոնարդոյի աշխատանքն է։
s-16 Սակայն երկու տարի անց արդեն արվեստաբանները առնվազն 700 հոդված հրապարակեցին, որոնցում հարցականի տակ էին դնում արձանի հեղինակային պատկանելությունը։
s-17 Հենց այդ ժամանակ էլ արձանը քիմիական հետազոտության ենթարկվեց, և նրա մեջ կետաճարպի հետքեր հայտնաբերվեցին։
s-18 Ու թեև Լեոնարդոյի ժամանակ արդեն կետաճարպը հայտնի էր, սակայն քանդակագործության մեջ սկսել են կիրառել միայն 19-րդ դարում։
s-19 Իսկ հետո գիտնականները մի պատմական փաստաթուղթ գտան, որում բրիտանացի քանդակագործ Ռիչարդ Լուկասի որդին պաշտոնապես հաստատում է, որ արձանն ստեղծել է իր հայրը 1846 թ.։
s-20 Բոդեի թանգարանը, սակայն, չի շտապում արձանը հանել ցուցադրությունից. ի վերջո՝ բնօրինակ է, թեպետև՝ ո՛չ Լեոնարդոյի ձեռքի գործը։
s-21 Փոխանցում է BBC-ն։
s-22 Վախճանվել է ռեժիսոր Վլադիմիր Մենշովը
s-23 Երկուշաբթի, 5 Հուլիսի 2021
s-24 Կորոնավիրուսային վարակի հետևանքներից 82 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային և ռուսաստանցի անվանի ռեժիսոր Վլադիմիր Մենշովը, հաղորդել է «Մոսֆիլմ» կոնցեռնը։
s-25 Վլադիմիր Մենշովը ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ է, ԽՍՀՄ պետական մրցանակի, Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության դափնեկիր։
s-26 Մենշովի «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմը 1981 թ. «Օսկար» մրցանակի է արժանացել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում։
s-27 Փոխանցում է tass.ru-ն։
s-28 Մեկնարկում է Կաննի 72-րդ կինոփառատոնը
s-29 Երեքշաբթի, 14 Մայիսի 2019
s-30 Այս տարի Կաննի կինոփառատոնի մրցույթային ծրագրում կներկայացվի միանգամից չորս ֆիլմ, որ նկարահանել են կինոռեժիսոր կանայք:
s-31 Նշվում է, որ կինոփառատոնի ողջ պատմության ընթացքում ընդամենը մի կնոջ՝ Ջեյն Քեմպիոնին է հաջողվել ստանալ «Ոսկե արմավենու ճյուղ» գլխավոր մրցանակը:
s-32 Մրցույթի հանձնաժողովը կնախագահի մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:
s-33 «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրին ղեկավարում է լիբանանցի դերասանուհի և ռեժիսոր Նադին Լաբակին:
s-34 Կինոփառատոնը կբացվի Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մեռնում» ֆիլմով:
s-35 Փառատոնի ծրագրում տեղ է գտել նաև Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարը՝ Լեոնարդո դի Կապրիոյի, Բրեդ Փիթի և Մարգո Ռոբբիի մասնակցությամբ:
s-36 «Ոսկե արմավենու ճյուղի» գլխավոր հավակնորդներից է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմը, որը պատմում է ծերացող կինոգործչի մասին:
s-37 Գլխավոր դերերում են Անտոնիո Բանդերասը և Պենելոպա Կրուսը:
s-38 Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին Կաննում կհանձնվի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ»՝ կինոյում կարկառուն կարիերայի համար:
s-39 Կաննի 72-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-ից 25-ը:
s-40 Փոխանցում է euronews-ը:
s-41 Մահացել է Գեորգի Դանելիան
s-42 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2019
s-43 88 տարեկանում սրտի կանգից մահացել է հայտնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանելիան:
s-44 Ռեժիսորը թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա փետրվարին:
s-45 Դեբյուտային ֆիլմը՝ «Սերյոժա»-ն, նկարահանել է 1960 թվականին:
s-46 Հայտնի է դարձել 1963 թվականին նկարահանած «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմով:
s-47 15 լիամետրաժ ֆիլմ է նկարահանել, որոնցից «Աֆոնյա»-ն, «Միմինո»-ն, «Աշնանային մարաթոն»-ը, «Կին-ձա-ձա»-ն, «Նաստյա»-ն:
s-48 Սովետական և միջազգային կինոփառատոններում արժանացել է բազմաթիվ մրցանակների:
s-49 Օսկար-2019. Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Կանաչ գիրքը»
s-50 Ամերիկյան կինոակադեմիայի 91-րդ մրցանակաբաշխության արարողությանը տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Փիթեր Ֆառելիի «Կանաչ գիրքը»:
s-51 «Օսկարների» թվով առաջատար է դարձել «Բոհեմյան ռապսոդիան»:
s-52 «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է մեքսիկացի կինեմատոգրաֆիստ Ալֆոնսո Կուարոնը, որը նկարահանել է «Ռոմա» ֆիլմը:
s-53 Նա նաև մրցանակի է արժանացել օպերատորական աշխատանքի համար, իսկ ֆիլմը ճանաչվել է լավագույնը օտար լեզվով:
s-54 Դերասան Ռամի Մալեկը, որ խաղում է Queen-ի ղեկավար Ֆրեդի Մերքուրիի դերը «Բոհեմյան ռապսոդիայում» նվաճել է Օսկար՝ տղամարդու լավագույն դերի համար:
s-55 Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակն ստացել է բրիտանացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը, որը խաղում է Անգլիայի թագուհի Աննա Սթյուարտի դերը հույն կինոռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհի» ֆիլմում:
s-56 Նաստասյա Կինսկին՝ Մոսկովյան կինոփառատոնի ժյուրիի կազմում
s-57 Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018
s-58 Գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին ընդգրկվել է Մոսկովյան միջազգային 40-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի կազմում:
s-59 Փառատոնը մեկնարկում է ապրիլի 19-ին և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը:
s-60 Այս տարվա ժյուրին նախագահելու է իտալացի պրոդյուսեր Պաոլո Դել Բրոկկոն:
s-61 Նաստասյա Կինսկիից և Պաոլո Դել Բրոկկոյից բացի՝ ժյուրիի կազմում են ընդգրկվել նաև՝ ռեժիսոր Աննա Մելիքյանը, դերասան Ջոն Սևիջը, ռեժիսոր Լյան Ցյաոն:
s-62 Փառատոնի հիմնական մրցույթում ընտրվել է 16 կինոժապավեն:
s-63 Փառատոնը կբացի «Նեապոլը շղարշի տակ» կինոնկարը:
s-64 Նաստասյա Կինսկին «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է:
s-65 Փոխանցում է Interfax-ը:
s-66 «Օսկար-2018». Լավագույն ֆիլմը և լավագույն դերասանները
s-67 Երկուշաբթի, 5 Մարտի 2018
s-68 «Օսկար-2018» հոբելյանական 90-րդ մրցանակաբաշխությունում «լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի կառուցվածքը» ֆիլմը՝ համր կնոջ և երկկենցաղ տղամարդու սիրո մասին պատմող ֆանտաստիկ մելոդրաման:
s-69 «Ջրի կառուցվածքը» ռեկորդակիր է դարձել նոմինացիաների թվով. ֆիլմը միանգամից հավակնել է 13 մրցանակի, արդյունքում՝ հաղթել է չորս անվանակարգում:
s-70 Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Երեք վահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի նահանգ» ֆիլմի գլխավոր դերակատար Ֆրենսիս ՄաքՖորմանդը, իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Չերչիլի դերակատար Գարի Օլդմանը:
s-71 Օտարալեզու ֆիլմերի անվանակարգում լավագույնն է ճանաչվել չիլիացի կինոռեժիսոր Սեբաստիան Լելիոյի «Ֆանտաստիկ կինը», որում գլխավոր դերը կատարում է տրանսգենդեր Դանիելա Վեգան:
s-72 Կինոխորհուրդ. Ջոնաթան Թումիի Ծննդյան հրաշքը
s-73 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017
s-74 Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ:
s-75 Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք և ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել:
s-76 Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ և գեղեցիկ սեղմ նկարագրություն:
s-77 Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք և որոշել ենք ընդամենը ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը:
s-78 Բիլ Քլարկ. Ջոնաթան Թումիի Ծննդյան հրաշքը
s-79 Եթե Ամանորին ընդառաջ երեխաների հետ դիտելու ֆիլմ եք փնտրում, ապա սա հենց այդպիսի ֆիլմ է:
s-80 Ֆիլմ ոչ միայն Սուրբ ծննդյան տոների մասին և համար, այլև ֆիլմ բարության մասին, ֆիլմ երեխաների մասին և երեխաների համար, ֆիլմ հուսահատության և այն հաղթահարելու մասին, ֆիլմ ըմբոստության և հնազանդության մասին, ֆիլմ անցումային տարիքի դժվարությունների և ամենածանր պահին հայտնվող լույսի մասին:
s-81 Ֆիլմ, որն ավելի հանրամատչելի կաշխատի ձեր երեխաների հետ, քան տասնյակ հոգեբաններ:
s-82 Մի խոսքով` ֆիլմ, որը շատ բան կսովորեցնի ձեր երեխաներին:
s-83 Հայտնի են «Ոսկե գլոբուսի» հավակնորդները
s-84 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2017
s-85 Լոս-Անջելեսում հայտարարել են Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդների անունները:
s-86 Գիլյերմո դել Տորոյի «Ջրի պատկերը» ֆանտաստիկ դրաման՝ երկկենցաղ մարդու և սովորական հավաքարարուհու սիրո մասին, անվանակարգերի թվով առաջատարն է՝ այն կարող է մրցանակի արժանանալ յոթ անվանակարգերում:
s-87 Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսիե» քաղաքական թրիլլերը՝ Թոմ Հենքսի և Մերիլ Սթրիփի գլխավոր դերակատարումներով, հավակնում է մրցանակի վեց անվանակարգերում:
s-88 Չորս մրցանակների, այդ թվում՝ «լավագույն կատակերգական ֆիլմ» անվանակարգում, հավակնում է Գրետա Գերվիգի «Լեդի Բերդ» ֆիլմն՝ այն մասին, թե ինչպես է բարձրդասարանցի աղջիկը փորձում փոքր քաղաքից տեղափոխվել Նյու Յորք:
s-89 Ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսեր» կինոժապավենը կմրցի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում:
s-90 Գրքեր, որոնք գրվել են բանտում
s-91 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017
s-92 Համաշխարհային գրականության պատմությունը բազմաթիվ դեպքեր «գիտի», երբ հայտնի գրքերը գրվել են հեղինակների՝ ճաղերի հետևում գտնվելու ժամանակ:
s-93 Մարկո Պոլո. Աշխարհի բազմազանության մասին
s-94 Չինաստանից վերադառնալուց հետո, Պոլոն մասնակցել է Ջենովայի և Վենետիկի միջև ընթացող պատերազմին, գերի ընկել, և հայտնվել ճաղերի հետևում:
s-95 Հենց այնտեղ էլ նա ծանոթացել է գրող Ռուստիկելլոյի հետ:
s-96 Պոլոն վերջինիս սկսել է պատմել իր բազմաթիվ ճամփորդությունների մասին:
s-97 Պատմություններն այնքան են գրավել գրողին, որ նա սկսել է դրանք գրի առնել:
s-98 Ցավոք, ձեռագրի օրիգինալը չի պահպանվել:
s-99 Թոմաս Մելորի. Արթուրի մահը
s-100 Անգլիացի միջնադարյան այս գրողի մասին շատ բան հայտնի չէ:
s-101 Նա ասպետ էր, մասնակցել է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմին, և հետագայում բանտում հայտնվել բռնաբարությունների ու կողոպուտի համար:

Text viewDownload CoNNL-U