s-3
| Նվարդը գործով էր եկել Հայաստան. տեղի կենսաջրերի նմուշներ պիտի վերցներ, բայց խոտի դեզերին պառկած մոռացումի մի պահ իջավ հոգու վրա։ |
s-4
| Գլուխը ետ տարավ ու հոգոցը փոքր կվարտայով բարձրացրեց ռեից լյա բեմոլի։ |
s-5
| Ռուբենը միանգամից րոպեում 53 զարկից անցավ 68 զ/ր-ի, մի փոքր թեքեց անկյունագիծը, սամթը կարծես բռնեց, մտքում ինքն իրեն շնորհավորեց, ապա որոշեց, որ դիրքափոխի ժամանակն է։ |
s-6
| Բարձրացավ Նվարդի ջանից՝ ուղիղ անկյան տակ շարունակելու։ |
s-7
| Նվարդը փորձեց կենտրոնանալ իրերի նոր դասավորվածության վրա, բայց մտքերը չհնազանդվեցին. սխալմամբ տեղափոխվեց քիչ ավելի հեռու անցյալ, քան պետք էր։ |
s-8
| Ներքին աչքով ընկավ Ռուբենը մի հինգ-վեց տարեկանում՝ հարևանի բոստանից ցոգոլ գողանալիս, համարյա բռնվեց, թռավ չափառների վրայով, ոնց-որ թե ճղեց աջ ծունկը. Նվարդը բացեց աչքերը, նայեց տղայի ծնկին, փորձեց գտնել սպին։ |
s-9
| Չգտավ։ |
s-10
| Ետ փակեց աչքերն ու ուղևորվեց ավելի մոտ անցյալ։ |
s-11
| Քթին շեռահոտի ու սառնության հոտ խփեց. տեսավ Ռուբենին՝ մի քանի աղոտ դեմքեր շուրջը, Այգուտի դպրոցի զուգարաններում ծխելիս։ |
s-12
| Ծխել ուզեց։ |
s-13
| Բացեց աչքերը, նայեց կողքի քարին գցած սիգարոններին ու սկսեց քաղցր մամլվել, կամակոր պրկվել ու կակղել։ |
s-14
| Տղան սրանից տակնուվրա եղավ։ |
s-15
| Պահի տակ զգաց, որ պատրաստ էր սեփական սիրտը պոկել, տժվժիկ սարքել ու կերակրել Նվարդին։ |
s-16
| Էս տեսակ խևություն երբեք մտքով չէր անցել։ |
s-17
| Նվարդը հիմա մարմնի իր ամբողջ առոգանությամբ բացվել էր տղայի աչքապլիշների առաջ. փորը ետ, կրծքերն առաջ, ձեռքերը վեր։ |
s-18
| Նորից փակեց աչքերն ու էս անգամ դիպուկ տեղափոխվեց տաս տարի առաջ։ |
s-19
| Հիմա տեսնում էր Ռուբենի առաջին անգամը, զգաց տասնինը տարեկան տղայի հոգու դողն ու ծայրամասերի սարսուռը, զգաց խոնավ տաքությունը բերանում, մարմնի մեջ, զգաց արհավիրքի պես հասունացող քիմիական ռախն ու անկեղծ հառաչեց։ |
s-20
| Հայաստան գալը ճիշտ որոշում էր։ |
s-21
| Էստեղ մարդկանց մեջ խորանալը բացում էր Նվարդին, գործնական այցերն էլ ապահով էին։ |
s-22
| Բացեց աչքերն ու տեսավ ցոգոլագողի ոտքի սպին։ |
s-23
| Ձախ ծնկին էր փաստորեն։ |
s-24
| Նորից փակեց աչքերը, տեսավ Ռուբենին տարիներ անց, բեղ-մորուքով, մի քիչ փոր գցած, բայց դեռ համակրելի՝ արդեն ամուսնացած տղամարդու դյուրաբորբոք անհասանելիությամբ, Էրեխուն դպրոցից վերցնելիս։ |
s-25
| Ու լցվեց Նվարդն ափսոսանքով, ավելի գգվեց Ռուբենին, ում հետագան իրենից դուրս մի առօրյա մշտականության անիվով պտտվելու էր հեռու մի մոլորակում։ |
s-26
| Ռուբենը բացառիկ հայ տղերքից էր, ով աղջկա հետ տալ-առնելուց հետո քնքշանում, մեծարում էր, դառնում էր սրտակից։ |
s-27
| Ընկերներն էշանում էին սրա շուրջ տիրող իրարանցումից. մտնեին Երևանում մի փաբ, միանգամից մի հինգ աղջիկ կմոտենար, կժպտար, կխոսեցներ։ |
s-28
| Սարյանով վաղուց հանգիստ քայլել չէր լինում. որտեղ բռնում, պաչիկ-մաչիկներ ու, աչքասայրերը ձգած, անբառ հրավերներ գողտրիկ հանդիպումների։ |
s-29
| Իսկ հորական Գեղարքունիքում Ռուբենին ձեռների վրա էին տանում, թե՛ մեծ, թե՛ փոքր. Այգուտի պարծանքն էր երիտասարդ գրող-գրականագետը, ով երեք անգամ արդեն հանրային հեռուստատեսությամբ խոսել էր արդի հայ մշակութային դեկադենսի ու արևելքի տրանսգրեսիվ գրականության նորմատիվ կատարսիզի, բանի մասին։ |
s-30
| Իր գաղտնիքի մասին ոչ մեկին չէր ասում՝ հա՛մ իրեն պահելու ամենափթթի հայուհիներին, թողնելու ծարավ ու միշտ ցածր սպասելիքներով հակառակ սեռից, հա՛մ էլ պատշպանելու նայիրաններին իր տավարոտ ախպերությունից, ում հետ չէր կիսում հայ տղու հարիր-անհարիրը, կանանց հետ դրանց բաղաձայնն ու անսամթ ձևերը, դրանց կեցվածքն աղջկերքի կողքին չէր ընկալում։ |
s-31
| Բլինչիկի լիստը շուռ տալու հմտությամբ Նվարդին շրջեց փորին, հետևից գրկեց, բարձրացրեց կոնքերից ու հագցրեց իր վրա։ |
s-32
| Աղջիկն ընկալեց Ռուբենին, կատվի պես կորացրեց մեջքն ու լյա բեմոլից բեկառ մրրաց։ |
s-33
| Ու թեպետ հեչ վախտը չէր հերթական դիրքափոխի, բայց Նվարդի փարթամ կրծքային ձայնը տեղի տվեց գլխայինին, որ ձգի, ճմլի տղայի սիրտը։ |
s-34
| Եղավ հենց այնպես, որ Ռուբենն ուզեցավ մեկընդմիշտ Նվարդին իրենով անել։ |
s-35
| Ամբողջ կյանքում միայն Նվարդին էր ուզում, ամեն օր, ամեն ժամ, հենց հիմա սկսեց կարոտել Նվարդին, սկսեց Նվարդին ուզել, չնայած խևի պես խուժում ու խոյանում էր Նվարդի մեջ ու հանկարծ... |
s-36
| Հանկարծ մի թաքուն միտք ծագեց Ռուբենի գլխում։ |
s-37
| Անհավանական մի բան։ |
s-38
| Մի ախորժելի անձկություն։ |
s-39
| Մի ծածուկ փափագ, որից լեզուն կապ ընկավ, հեշտանքը պինդ փշաքաղեց մարմինն ու աչքերը մգլոտեցին։ |
s-40
| Իր իսկ մտքի չլսված, չտեսնված աբսուրդից ընկրկեց մի պահ, բայց աղջկա պճղովի կաշին ուրիշ տարբերակ չէր թողնում։ |
s-41
| Պիտի աներ մտքինը։ |
s-42
| Ինչ ուզում է լինի, պիտի աներ էդ բանը։ |
s-43
| Փորձեց հետևանքների մասին մտածել, բայց երկար չձգեց, չկարողացավ։ |
s-44
| Ամբողջ էությունը հիմա միայն մի բան էր տռփում. եթե չաներ ուզածը, տեղում կմեռներ բաղձացավից։ |
s-45
| Իսկ ուզածը մի պարզ ու վտանգավոր բան էր. պիտի Նվարդի համը տեսներ... պիտի լեզվով, բերանով... մի խոսքով, պիտի ուտեր Նվարդին։ |
s-46
| Ճար չկար։ |
s-47
| Պիտի Նվարդին ամեն ձևով ճաշակելու քաղցը բավեր։ |
s-48
| Գլուխը սկսեց պտտվել։ |
s-49
| Ինչ ուզում է լինի պիտի խմեր Նվարդին։ |
s-50
| Պիտի լեզվով զգար Նվարդի գաղտնախորշերը հենց հիմա, հենց էստեղ, Գեղարքունիքի Այգուտ գյուղի հանդերի խոտի դեզերի վրա... |
s-51
| – Ստեղ արի՛ … |
s-52
| – Վա՜յ , ի՞նչ ես անում, Ռու՜բ , էդ ու՞ր … |
s-53
| – Ստեղ արի, պիտի ուտեմ քեզ… |
s-54
| – Իիիիի՞նչ ։ |
s-55
| Վատ ե՞ս … |
s-56
| – Նվա՜րդ … |
s-57
| – Ո՞նց , հայ տղան բա տենց բան չի անում… |
s-58
| – Դու էլ հո չասիր… |
s-59
| – Հըլը սպասի՜ , Ռու՜բ ։ |
s-60
| Կարող ա դու հայ չես… |
s-61
| – Արի ստեղ, քեզ հայերեն լեզվով… |
s-62
| – Չէ՜ , չի կարելի՜ , էս ի՞նչ բան էր, սպասի՜ ասում եմ… |
s-63
| – Արի՜ ստեղ… |
s-64
| – Ռու՛բ -Ռու՛բ -Ռու՛բ , քեզ կարևոր բան պիտի աս… սպասի՜ բացատրեմ, ես… ես աղջիկ չեմ… |
s-65
| – … |
s-66
| – Թո՜ղ ասեցի, Ռու՜բ , եթե հանկարծ տենց բան անես… |
s-67
| – … |
s-68
| – Սպասի՜ , լուրջ եմ ասում, սպասի՜ , գոնե բացատրե… |
s-69
| Բայց խրվեց Ռուբենն ամբողջ դեմքով Նվարդի ոտքերի արանքն ու սկսեց անխնա խժռել աղջկա բաղարջը։ |
s-70
| Շուրթերը հետ էին պագում Ռուբենին, հավերժահարսի կախարդական խոստումներով լցնում տղայի անհամբեր բերանը։ |
s-71
| Նվարդն այլակերպվեց։ |
s-72
| Աչքերից սկսեցին չռռալ։ |
s-73
| Ռուբենը շնագայլի պես ղռմխտում էր աղջկա ստորոտին. կյանքում առաջին անգամ աղջիկ էր ուտում, ու սկսեց անիծել հասուն կյանքի ապրած ամեն օրն ու վայրկյանը, որ մսխել էր՝ առանց իմանալու կնոջ մեղրածոր շուրթերի սեռահամը։ |
s-74
| Ատեց բոլոր ընկերներին, ովքեր համոզել էին, որ հայ տղան չպիտի իջնի կնոջ լանջերին առվախեժով լլվելու։ |
s-75
| Ատեց իր հայի բախտը։ |
s-76
| Ատեց իր կորցրած տարիները։ |
s-77
| Ու ինչքան ատում էր, էդքան ավելի գորովանքով էր վառվում էդ մի կուցի չափ վառարանում, էդքան սովախեղդ խռխռում էր մեջը՝ կենդանի խորովվող խոճկորի պես։ |
s-78
| Նվարդը սկսեց անծանոթ լեզուներով հեծեծել, ընթացքում հայերեն մեկումեջ բառեր լավելով… ափսո՜ս … խնայի՜ քեզ… |
s-79
| Ռուբե՜ն … պետք չի՜ .... շատ ափսո՜ս … |
s-80
| Ռուբենի վեջը չէր։ |
s-81
| Ու հանկարծ մթնում ինչ-որ բան դնգաց։ |
s-82
| Աղջկա խորքերից մի խուլ սվվոց վեր եկավ, ասես ողնաշարով մեկ մի սառը ավշածուծ ներարկեցին ու սա ժաժ եկավ թափով։ |
s-83
| Ռուբենը գալիք պայթյուններից էլ ավելի ջլապնդվեց. ինքնամոռաց լափ տալով՝ չնկատեց ինչպես աղջկա բիբերը լայնացան, սևը պատեց ծիածանաթաղանթն ու դուրս եկավ շրջանագծերից, ներկեց սպիտակուցները ձյութով, աչքերից ծոր տվեց, մտավ Նվարդի լայնացող կլափի մեջ, ուրկից հազարներով մանկան օտար երգ-երգոց դուրս գայթեցին, տարածվեցին երկնքով մեկ ու մեռելոտ ճռվողյուն դարձած ետ սուրացին դեպի ականջից ականջ բացված լոզառեխը։ |
s-84
| Մուգ կռեզի մեջ թաթախված ժանիքների արանքում գալարվում էր Պօ՚Ցկուտըլցու մերունի երկշեղբանի լեզուն։ |
s-85
| Ռուբենի աչքերը դանդաղ բարձրացան դեպի այսահարված աղջկա պլոկվող կոկորդը։ |
s-86
| Սիրտը քիչ էր մնում կանգներ, երբ տեսավ վերևից ծեփացած մարմնով մեկ խլթեխլթ ներքև հոսող սև լորձքը։ |
s-87
| Երկյուղից Ռուբենի լեղին ջուր կտրեց, ուզեց գոռալ, բայց բերանը մնաց սոսնձված խոցին։ |
s-88
| Սեփական խռխռոցից քիչ մնաց խեղդվեր։ |
s-89
| Տղան հա փորձում էր պոկվել, բայց մերունի ոտքերի արանքից ձյութե շիվերը սեղմում էին գլուխը դեպի ներս. սևասև հայացքն իջավ Ռուբենի վրա, ով խորտակվում էր փքվող ճահճուտի ներծուծքի մեջ։ |
s-90
| Երբ քիթ-մռութն արդեն թմրում էր, տղան գլխի ընկավ, որ պետք է մկանները հանգստացնել։ |
s-91
| Հանձնվեց։ |
s-92
| Մի քանի վայրկյանից գլխի շուրջ ճնշումը սկսեց նվազել, մազերին փաթաթված լպրծուն թանաքը կտրտվեց ու Ռուբենն ասես վերածնվեց. գլուխն ամբողջությամբ դրսում էր, չնայած շուրթերը դեռևս սոսնձված էին բաբախող վերքին, որտեղից դուրս ծորացող սևախեժը հիմա լցվում էր Ռուբենի բերանը։ |
s-93
| Զգաց մի հին ու ծանոթ համ. ժավելի ու խավիարի խառնուրդը լցվեց բերանն էնքան մինչև էլ ճար չուներ. եթե չէր ուզում խեղդամահ լինել, պիտի կուլ տար։ |
s-94
| Ու խմեց կում-կում հորդող սև լեղին ու ամեն կումի հետ տեսավ վերևինի երերուն ետդարձը։ |
s-95
| Աղջկա կավճոտած մարմինը հանդարտվում էր. նորից երևացին բիբերն ու սպիտակները։ |
s-96
| Կրծքերը փոքրացան, փորը հետ տափակեց, փափուկ մաշկն ավելի վարդագույն դարձավ քան առաջ՝ նորածնի փոմփոշ հարթությամբ։ |
s-97
| Տղան ինքն իր ներսում էլ չէր տեղավորվում։ |
s-98
| Գլխացավը խելագարության հասցրեց, մինչև գանգատուփը սվինահարեցին երկու եղջյուր, ջանը գնալով եզացավ, ոսկորները հատ-հատ ջարդոտվեցին։ |
s-99
| Աղջկա փորատակին դրած իր ձեռքերի փոխարեն արցունքների տակից Ռուբենը տեսավ երկու ցորենագույն սմբակ։ |
s-100
| Խուճապից սկսեց գալարվել, բայց մարմինն էլ իրենը չէր։ |
s-101
| Չորքոտանին ոտուձեռ ընկել, փորձում էր սմբակների վրա կանգնել, չէր ստացվում։ |
s-102
| Աղջկա հեշտանքը կատարյալ էր ու ավարտուն։ |