s-102
| Աղջկա հեշտանքը կատարյալ էր ու ավարտուն։ |
s-103
| Փորձեց պոկել իրեն կպած եզի մարմինը, բայց չստացվեց։ |
s-104
| Պառկած մնաց մի քանի վայրկյան։ |
s-105
| Ձգվեց, ձեռքը մի կերպ տարավ դեպի դեզի կողքի քարերին գցած սև սիգարոններն ու կրակայրիչը։ |
s-106
| Տուփից հանեց երկուսը, դրեց բերանը։ |
s-107
| Ծխելիս հայացքը սահում էր Այգուտի սարերի անվրդով եզրերագծերի վրատակով։ |
s-108
| Ափսոսաց Ռուբենին. սիրել էր տղայի ներկան, անցյալն ու ապագան, տեսել էր աչքի առաջ՝ մինչև խորը ծերություն, մինչև հիպերգլիկեմիկ կոմայով չկնքեր մահկանացուն ութսուներեք տարեկանում՝ երեք թոռ ու հինգ ծոռ թողնելով իր հետևից։ |
s-109
| Չլսեց իրեն երկրացին։ |
s-110
| Հազար ափսո՜ս ։ |
s-111
| Վստահեցրել էին՝ Հայաստանը ճիշտ ընտրություն էր հետազոտական բեղմնավորման համար, հայոց գենը՝ երկրացիների շարքերում պահպանման արժանի սակավ կենսաշիճուկն էր, որով հղիացած պիտի վերադառնար Կլտապանի շտաբ՝ գիտական աշխատության գործնական մասն ավարտին հասցնելու։ |
s-112
| Ըստ նախնական եզրահանգումների, Էստեղի արուները ապահով էին, ավանդականին կողմնակից, «Կոդ՝ Եզան Լեզու»-ն խախտողը չէին։ |
s-113
| Էստեսակ անհարմարություններ չպիտի լինեին ախր։ |
s-114
| Որոշեց, որ էլ երբեք չի վստահի գլխավոր շտաբից եկած տխմար հետազոտություններին ու քարի վրա հանգցրեց բիչոկները։ |
s-115
| Նորից վրայից փորձեց պոկել եզան մարմինը։ |
s-116
| Այս անգամ հաջողվեց։ |
s-117
| Ոտքերով մի կերպ հրեց խոտերին, լուռ հագնվեց։ |
s-118
| Հապա հավաքեց Ռուբենի շորերը, խնամքով ծալեց և տեղավորեց ուսապարկի մեջ։ |
s-119
| Ուզեց համբուրել հեռանալուց առաջ, բայց եզան կապտած լեզվից ժավելի հոտ էր գալիս։ |
s-120
| Մի քանի րոպեից Պօ՚Ցկուտըլցու մերունը Կլտապանի ճամփին էր՝ Գեղարքունիքից անվերջ հեռու։ |
s-121
| Եզն աչքերը պտտեց շուրջը, փորձեց օգնություն կանչել, բայց լեզուն կապ էր ընկել, ցավից մռմռում էր։ |
s-122
| Փորձեց վեր կենալ։ |
s-123
| Վերջապես կարողացավ կանգնել սմբակների վրա, խորը ներս քաշեց Գեղարքունիքի ճռճռան օդերն ու զգաց։ |
s-124
| Իր նոր քոսոտ մաշկի վրա զգաց։ |
s-125
| Դարերով եկած իր ապուպապերի վախի ու ատելության ամբողջ բնազդային հմայքն ու իմաստությունը զգաց։ |
s-126
| Հայորդյաց ենթագիտակցության փրկարար խորհուրդը՝ անապակ սիրապարի, անպիղծ մերձեցման անբեկելի ճիշտը զգաց։ |
s-127
| Զգաց մինչև հիշողությունն աղոտվեց ու կորավ եզան ուղեղի հնազանդ թմբիրում։ |
s-128
| Պօ՚Ցկուտըլցու թխսկանի պառկած տեղում խոտի խառնշտորած դեզերին մի քանի վայրկյան նայելուց հետո, եզը զգույշ դուրս հանեց լեզուն, մի քանի ծղոտ տարավ բերանն ու լուռ որոճաց։ |