Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

Showing 101 - 200 of 128 • previous

s-101 Չորքոտանին ոտուձեռ ընկել, փորձում էր սմբակների վրա կանգնել, չէր ստացվում։
s-102 Աղջկա հեշտանքը կատարյալ էր ու ավարտուն։
s-103 Փորձեց պոկել իրեն կպած եզի մարմինը, բայց չստացվեց։
s-104 Պառկած մնաց մի քանի վայրկյան։
s-105 Ձգվեց, ձեռքը մի կերպ տարավ դեպի դեզի կողքի քարերին գցած սև սիգարոններն ու կրակայրիչը։
s-106 Տուփից հանեց երկուսը, դրեց բերանը։
s-107 Ծխելիս հայացքը սահում էր Այգուտի սարերի անվրդով եզրերագծերի վրատակով։
s-108 Ափսոսաց Ռուբենին. սիրել էր տղայի ներկան, անցյալն ու ապագան, տեսել էր աչքի առաջ՝ մինչև խորը ծերություն, մինչև հիպերգլիկեմիկ կոմայով չկնքեր մահկանացուն ութսուներեք տարեկանում՝ երեք թոռ ու հինգ ծոռ թողնելով իր հետևից։
s-109 Չլսեց իրեն երկրացին։
s-110 Հազար ափսո՜ս ։
s-111 Վստահեցրել էին՝ Հայաստանը ճիշտ ընտրություն էր հետազոտական բեղմնավորման համար, հայոց գենը՝ երկրացիների շարքերում պահպանման արժանի սակավ կենսաշիճուկն էր, որով հղիացած պիտի վերադառնար Կլտապանի շտաբ՝ գիտական աշխատության գործնական մասն ավարտին հասցնելու։
s-112 Ըստ նախնական եզրահանգումների, Էստեղի արուները ապահով էին, ավանդականին կողմնակից, «Կոդ՝ Եզան Լեզու»-ն խախտողը չէին։
s-113 Էստեսակ անհարմարություններ չպիտի լինեին ախր։
s-114 Որոշեց, որ էլ երբեք չի վստահի գլխավոր շտաբից եկած տխմար հետազոտություններին ու քարի վրա հանգցրեց բիչոկները։
s-115 Նորից վրայից փորձեց պոկել եզան մարմինը։
s-116 Այս անգամ հաջողվեց։
s-117 Ոտքերով մի կերպ հրեց խոտերին, լուռ հագնվեց։
s-118 Հապա հավաքեց Ռուբենի շորերը, խնամքով ծալեց և տեղավորեց ուսապարկի մեջ։
s-119 Ուզեց համբուրել հեռանալուց առաջ, բայց եզան կապտած լեզվից ժավելի հոտ էր գալիս։
s-120 Մի քանի րոպեից Պօ՚Ցկուտըլցու մերունը Կլտապանի ճամփին էր՝ Գեղարքունիքից անվերջ հեռու։
s-121 Եզն աչքերը պտտեց շուրջը, փորձեց օգնություն կանչել, բայց լեզուն կապ էր ընկել, ցավից մռմռում էր։
s-122 Փորձեց վեր կենալ։
s-123 Վերջապես կարողացավ կանգնել սմբակների վրա, խորը ներս քաշեց Գեղարքունիքի ճռճռան օդերն ու զգաց։
s-124 Իր նոր քոսոտ մաշկի վրա զգաց։
s-125 Դարերով եկած իր ապուպապերի վախի ու ատելության ամբողջ բնազդային հմայքն ու իմաստությունը զգաց։
s-126 Հայորդյաց ենթագիտակցության փրկարար խորհուրդը՝ անապակ սիրապարի, անպիղծ մերձեցման անբեկելի ճիշտը զգաց։
s-127 Զգաց մինչև հիշողությունն աղոտվեց ու կորավ եզան ուղեղի հնազանդ թմբիրում։
s-128 Պօ՚Ցկուտըլցու թխսկանի պառկած տեղում խոտի խառնշտորած դեզերին մի քանի վայրկյան նայելուց հետո, եզը զգույշ դուրս հանեց լեզուն, մի քանի ծղոտ տարավ բերանն ու լուռ որոճաց։

Text viewDownload CoNNL-U