Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttest
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

Showing 102 - 201 of 157 • previous

s-102 Զգուշացավ հիշեցնել, թե ով է. չէր բացառում, որ նա հոր մասին ավելի տհաճ բաներ կպատմի:
s-103 Հաջորդ երկու պատվերները նվազագույն էին, վեց հարյուրական դրամ՝ քաղաքի կենտրոնում:
s-104 Հետո Կինոհայրենիքից մի զույգի Զվարթնոց օդակայան տարավ:
s-105 Նոր էր ուղերթն ավարտել, որ քույրը զանգեց:
s-106 Հայտնաբերել էր, որ մոր դեղերը վերջացել են:
s-107 - Շտապ չի, էնքան որ մինչև ութը հասցնես,- ասաց:
s-108 Գրպանից հանեց վաստակածը, նախորդ օրվանից էլ մնացել էր:
s-109 Դեղերին հերիքում էր, մի բան էլ շատ էր:
s-110 Մինչև յոթը՝ այսինքն Սեդային հանդիպելը, դեռ երկու ժամ կար, կարելի էր մի քանի հազար էլ աշխատել, որ սրճարանում չխեղճանար, չնեղվեր:
s-111 Դեղատանն էր, որ դասակի հրամանատարը զանգեց.
s-112 - Դեռ էստե՞ղ ես:
s-113 Որ ձայն չհանեցիր, մտածեցի՝ արդեն Գերմանիայում ես:
s-114 - Չէ, փողը չի հավաքվում:
s-115 Ի՞նչ ձայն հանեի:
s-116 - Ուրեմն ոչինչ չե՞ս իմացել:
s-117 - Ի՞նչ նկատի ունես, արագ ասա, մի ծամծմի:
s-118 Սարո՞ն :
s-119 - Չէ, Սարոն չէ, Վաղինակը:
s-120 Երկուսն էլ մեկ րոպե ոչինչ չէին խոսում:
s-121 Հետո Արտակը հարցրեց.
s-122 - Ե՞րբ :
s-123 - Երկու օր առաջ:
s-124 - Դիվերսիոն խո՞ւմբ :
s-125 - Չէ, սնայպեր, յոթին հոգեհանգիստն ա:
s-126 - Զեյթո՞ւն :
s-127 - Հա, Սիթիի հետևի շենքն ա:
s-128 - Գիտեմ տեղը:
s-129 Կգամ:
s-130 Արտակն արդեն մեքենայի մեջ էր, որ աշխատակցուհին դեղերի տոպրակը ձեռքին վազելով եկավ.
s-131 - Լավ էր՝ շուտ նկատեցի, մոռացել էիք:
s-132 Հետո նույն տեղում գլուխը ղեկին, ննջել էր, որ իր տարիքի մեկը բացեց դուռն ու գրեթե աղերսեց.
s-133 - Ախպերս, շուտ, շատ եմ խնդրում, արագ ինձ Կիևյան կամուրջ հասցրու:
s-134 - Հո մտքիդ ախմախ բան չե՞ս դրել,- հարցրեց մինչև կամրջին մոտենալը:
s-135 - Չէ, ես չէ:
s-136 Իմ պատճառով՝ մի աղջիկ:
s-137 Մենակ թե չուշանամ:
s-138 Ուշացել էր:
s-139 Աղջկան պատահական անցորդներն ու երկու ոստիկաններն էին փրկել:
s-140 Նա հինգհազարանոցը նետեց նստատեղին և առանց մանրի սպասելու՝ վազքով մոտեցավ շտապ օգնության մեքենային:
s-141 Արտակը սպասեց մինչև խցանումի մեջ հայտնված մեքենաներն իրենց վրա օգտակար կամ անպետք բեռ առնելով՝ մրջյունների պես ցրվեցին, ու կամուրջը դատարկվեց:
s-142 Հանկարծ գլխի մեջ ճտճտոց լսեց:
s-143 Ասես իր գանգի մութ խորշերում, իրենից հեռու-հեռու մի տեղ հրավառություն էր:
s-144 Ուղեղը նվվաց:
s-145 Հիշեց բժշկի խոսքը.
s-146 «Եթե գլխիդ մեջ կրակոցի նման բաներ սկսվեն, ուրեմն շտապ հիվանդանոց հասիր, նշանակում է շարժվում ա, էլ աջուձախ չենք նայի, կվիրահատենք»:
s-147 Երբ ճարճատյունը մի քիչ մեղմացավ, Արտակն իջավ մեքենայից, երերալով քայլեց երեսուն-քառասուն քայլ, անցավ կամուրջը եզերող մետաղյա ճաղերի արանքով, նստեց պռնկին ու ոտքերը կախեց ձորի վրա:
s-148 -Հո մտքովդ ախմախ բան չի՞ անցել,- հարցրեց ինքն իրեն:
s-149 Հեռախոսը զնգում էր ու զնգում:
s-150 Թիկունքից ձայն լսեց.
s-151 - Արտակ, Արտակ:
s-152 Թեքվեց ու կամրջի վրա խմբած մարդկանց տեսավ՝ մայրն էր նրանց մեջ, քույրն ու Սեդան, նույնիսկ հայրն էր եկել հասել, Սարոն էր այնտեղ, ավագ լեյտենանտ Մուսայելյանը, վիրաբույժն ու զոհված Վաղինակը:
s-153 «Հիմա, հիմա կանցնի, կամաց-կամաց կանցնի ու դու կքնես կքնես կքնես»:
s-154 Նրանք բոլորը խնդրում էին՝ Արտակ, հետ արի:
s-155 - Չէ, նահանջել չկա, մոր քֆուր ենք կերել,- գոռաց բարձրաձայն:
s-156 Վճիռ կայացրած ոտքի կանգնեց, բայց այդ պահին էլի մի ձայն լսեց, որ ավելի կարևոր էր, քան երդումը, ավելի անմերժելի, քան հայհոյանքի պարտադրանքը.
s-157 - Քեյի, արի, քեյի:

Text viewDownload CoNNL-U