s-101
| Անմաքուր բան կար ռուսական ռուբլու մեջ. միայն որդին գիտեր, որ նա այնտեղ էլ աղջիկ ունի: |
s-102
| Զգուշացավ հիշեցնել, թե ով է. չէր բացառում, որ նա հոր մասին ավելի տհաճ բաներ կպատմի: |
s-103
| Հաջորդ երկու պատվերները նվազագույն էին, վեց հարյուրական դրամ՝ քաղաքի կենտրոնում: |
s-104
| Հետո Կինոհայրենիքից մի զույգի Զվարթնոց օդակայան տարավ: |
s-105
| Նոր էր ուղերթն ավարտել, որ քույրը զանգեց: |
s-106
| Հայտնաբերել էր, որ մոր դեղերը վերջացել են: |
s-107
| - Շտապ չի, էնքան որ մինչև ութը հասցնես,- ասաց: |
s-108
| Գրպանից հանեց վաստակածը, նախորդ օրվանից էլ մնացել էր: |
s-109
| Դեղերին հերիքում էր, մի բան էլ շատ էր: |
s-110
| Մինչև յոթը՝ այսինքն Սեդային հանդիպելը, դեռ երկու ժամ կար, կարելի էր մի քանի հազար էլ աշխատել, որ սրճարանում չխեղճանար, չնեղվեր: |
s-111
| Դեղատանն էր, որ դասակի հրամանատարը զանգեց. |
s-112
| - Դեռ էստե՞ղ ես: |
s-113
| Որ ձայն չհանեցիր, մտածեցի՝ արդեն Գերմանիայում ես: |
s-114
| - Չէ, փողը չի հավաքվում: |
s-115
| Ի՞նչ ձայն հանեի: |
s-116
| - Ուրեմն ոչինչ չե՞ս իմացել: |
s-117
| - Ի՞նչ նկատի ունես, արագ ասա, մի ծամծմի: |
s-118
| Սարո՞ն : |
s-119
| - Չէ, Սարոն չէ, Վաղինակը: |
s-120
| Երկուսն էլ մեկ րոպե ոչինչ չէին խոսում: |
s-121
| Հետո Արտակը հարցրեց. |
s-122
| - Ե՞րբ : |
s-123
| - Երկու օր առաջ: |
s-124
| - Դիվերսիոն խո՞ւմբ : |
s-125
| - Չէ, սնայպեր, յոթին հոգեհանգիստն ա: |
s-126
| - Զեյթո՞ւն : |
s-127
| - Հա, Սիթիի հետևի շենքն ա: |
s-128
| - Գիտեմ տեղը: |
s-129
| Կգամ: |
s-130
| Արտակն արդեն մեքենայի մեջ էր, որ աշխատակցուհին դեղերի տոպրակը ձեռքին վազելով եկավ. |
s-131
| - Լավ էր՝ շուտ նկատեցի, մոռացել էիք: |
s-132
| Հետո նույն տեղում գլուխը ղեկին, ննջել էր, որ իր տարիքի մեկը բացեց դուռն ու գրեթե աղերսեց. |
s-133
| - Ախպերս, շուտ, շատ եմ խնդրում, արագ ինձ Կիևյան կամուրջ հասցրու: |
s-134
| - Հո մտքիդ ախմախ բան չե՞ս դրել,- հարցրեց մինչև կամրջին մոտենալը: |
s-135
| - Չէ, ես չէ: |
s-136
| Իմ պատճառով՝ մի աղջիկ: |
s-137
| Մենակ թե չուշանամ: |
s-138
| Ուշացել էր: |
s-139
| Աղջկան պատահական անցորդներն ու երկու ոստիկաններն էին փրկել: |
s-140
| Նա հինգհազարանոցը նետեց նստատեղին և առանց մանրի սպասելու՝ վազքով մոտեցավ շտապ օգնության մեքենային: |
s-141
| Արտակը սպասեց մինչև խցանումի մեջ հայտնված մեքենաներն իրենց վրա օգտակար կամ անպետք բեռ առնելով՝ մրջյունների պես ցրվեցին, ու կամուրջը դատարկվեց: |
s-142
| Հանկարծ գլխի մեջ ճտճտոց լսեց: |
s-143
| Ասես իր գանգի մութ խորշերում, իրենից հեռու-հեռու մի տեղ հրավառություն էր: |
s-144
| Ուղեղը նվվաց: |
s-145
| Հիշեց բժշկի խոսքը. |
s-146
| «Եթե գլխիդ մեջ կրակոցի նման բաներ սկսվեն, ուրեմն շտապ հիվանդանոց հասիր, նշանակում է շարժվում ա, էլ աջուձախ չենք նայի, կվիրահատենք»: |
s-147
| Երբ ճարճատյունը մի քիչ մեղմացավ, Արտակն իջավ մեքենայից, երերալով քայլեց երեսուն-քառասուն քայլ, անցավ կամուրջը եզերող մետաղյա ճաղերի արանքով, նստեց պռնկին ու ոտքերը կախեց ձորի վրա: |
s-148
| -Հո մտքովդ ախմախ բան չի՞ անցել,- հարցրեց ինքն իրեն: |
s-149
| Հեռախոսը զնգում էր ու զնգում: |
s-150
| Թիկունքից ձայն լսեց. |
s-151
| - Արտակ, Արտակ: |
s-152
| Թեքվեց ու կամրջի վրա խմբած մարդկանց տեսավ՝ մայրն էր նրանց մեջ, քույրն ու Սեդան, նույնիսկ հայրն էր եկել հասել, Սարոն էր այնտեղ, ավագ լեյտենանտ Մուսայելյանը, վիրաբույժն ու զոհված Վաղինակը: |
s-153
| «Հիմա, հիմա կանցնի, կամաց-կամաց կանցնի ու դու կքնես… կքնես… կքնես…»: |
s-154
| Նրանք բոլորը խնդրում էին՝ Արտակ, հետ արի: |
s-155
| - Չէ, նահանջել չկա, մոր քֆուր ենք կերել,- գոռաց բարձրաձայն: |
s-156
| Վճիռ կայացրած ոտքի կանգնեց, բայց այդ պահին էլի մի ձայն լսեց, որ ավելի կարևոր էր, քան երդումը, ավելի անմերժելի, քան հայհոյանքի պարտադրանքը. |
s-157
| - Քեյի, արի, քեյի: |