s-1
| Մոսկվան չի հավատում, որ Թուրքիան կգնար նման քայլի |
s-2
| «Մենք իսկապես առանձնահատուկ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացմանը», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու սարքերի մատակարարումը։ |
s-3
| Նախօրեին, ըստ ուկրաինական զլմ-ների, Դոնբասում ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ ռուսական հրետանային կետի դեմ կիրառել են «Բայրաղթար» հետախուզական և հարվածային անօդաչու համակարգը։ |
s-4
| Ռուսաստանը Դոնբասի ներկայացուցիչների հետ ստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաղթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին տեղեկատվությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ |
s-5
| «Սկզբունքորեն, պատմությունը, իհարկե, պետք է ստիպի մտածել բոլոր նրանց, ովքեր հավանություն են տալիս Ուկրաինայի քմահաճ պահանջներին այն մասին, որ նա վաղը պետք է ընդունվի ՆԱՏՕ: |
s-6
| Եվ, իհարկե, ստիպել մտածել նրանց, ովքեր զինում են Կիևի ռեժիմը, որը վերահսկվում է նեոնացիստների կողմից», ասել է նախարարը։ |
s-7
| Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Կիևին զենք մատակարարելու մասին պայմանավորվածություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ |
s-8
| «Մենք անօդաչու սարքեր ենք վաճառում նրանց, ովքեր մեզ դիմում են... |
s-9
| Այս գործարքը [Ուկրաինայի հետ] Ռուսաստանի դեմ չէ», վստահեցրել էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։ |
s-10
| Ռուսաստանը նույն բանը ասում էր Հայաստանին, երբ Երևանից բողոքներ էին հնչում, թե ինչպես Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կարող է ժամանակակից հարձակողական զենք վաճառել Հայաստանի հակառակորդին։ |
s-11
| Սա ուղղակի բիզնես է, ասում էին Մոսկվայում։ |
s-12
| Մոսկվան նաև չի խոսել այն մասին, որ Հայաստանի դեմ «Բայրաղթար» է կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ |
s-13
| Հայաստանի դեմ կարելի էր, իրենց դեմ՝ ո՞չ ։ |