s-1
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ |
s-2
| ՈՐՈՇՈՒՄ |
s-3
| 8 հունիսի 2018 թվականի N 667-Լ |
s-4
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
s-5
| Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. |
s-6
| Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը՝ համաձայն հավելվածի: |
s-7
| ԱՇԽԱՏԱԿԱՐԳ |
s-8
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
s-9
| I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
s-10
| 1. Սույն աշխատակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը, այդ թվում՝ կառավարության գործունեության կազմակերպման, նախարարական կոմիտեների նիստերի և կառավարության նիստերի նախապատրաստման ու հրավիրման, որոշումների ընդունման և դրանց կատարման ընթացակարգերը: |
s-11
| 2. Կառավարությունն ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին (լոկալ) որոշումներ: |
s-12
| Հայեցակարգերը, ռազմավարությունները, միջոցառումների ծրագրերը, որոնք վերաբերում են մեկից ավելի պետական մարմինների, որպես կանոն, ընդունում է կառավարությունը՝ որպես ներքին իրավական ակտեր: |
s-13
| II. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ |
s-14
| 3. Կառավարությունն իր գործունեությունը կազմակերպում է կառավարության ծրագրին և դրա հիման վրա վարչապետի կողմից սահմանված ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան: |
s-15
| 4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո կառավարությունը եռամսյա ժամկետում հաստատում է կառավարության գործունեության, որպես կանոն, հնգամյա միջոցառումների ծրագիրը: |
s-16
| 5. Նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով շրջանառում և վարչապետի աշխատակազմ են ներկայացնում իրենց առաջարկությունները կառավարության միջոցառումների ծրագրի վերաբերյալ: |
s-17
| Նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ը կարող են ներկայացնել առաջարկություններ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: |
s-18
| 6. Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում նշվում են դրանց իրականացման կոնկրետ պատասխանատուները` ըստ ժամկետների և ֆինանսավորման աղբյուրների: |
s-19
| Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում ներառվում են օրենսդրական կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր մշակելու միջոցառումներ, ինչպես նաև կառավարության ծրագրով նախատեսված նպատակների, ուղղությունների ու թիրախների կատարմանն ուղղված այլ միջոցառումներ: |
s-20
| 7. Նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը վարչապետի աշխատակազմ են ներկայացնում կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված՝ նախորդ տարվա միջոցառումների կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն: |
s-21
| 8. Վարչապետի աշխատակազմն իրականացնում է կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կատարման վերլուծություններ և, ըստ անհրաժեշտության, պատրաստում նյութեր, որոնք ներկայացնում է վարչապետին, համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետին: |
s-22
| 9. Վարչապետի աշխատակազմն ընթացիկ տարվա ավարտից հետո մինչև մարտի 15-ը նախապատրաստում և վարչապետին ներկայացնում է տեղեկանք կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի այդ տարվա միջոցառումների կատարման մասին՝ հիմք ընդունելով սույն աշխատակարգի 7-րդ կետում նշված տարեկան հաշվետվությունները: |
s-23
| VII. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
s-24
| 116. Կառավարության գործավարությունը կազմակերպում է վարչապետի աշխատակազմը` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով: |
s-25
| 117. Փաստաթղթաշրջանառությունը պետական մարմինների միջև իրականացվում է էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման միջոցով, բացառությամբ այն պետական մարմինների, որտեղ ներդրված չէ համակարգը կամ այն ժամանակավորապես չի գործում: |
s-26
| 118. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: |
s-27
| 119. Պետական կառավարման համակարգի մարմինները միմյանց հետ գրագրություն (պատասխան ակնկալող գրություններ) իրականացնում են առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցերի դեպքում` առավելագույնը ևս երեք աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի: |
s-28
| Սահմանված ժամկետներում պատասխան չստանալու դեպքում պատասխան ակնկալող գրության հեղինակ հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է վարչապետին: |
s-29
| 120. Պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից, տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից և այլ հաստատություններից ստացված գրություններին, նամակներին, հեռագրերին և կառավարության կամ վարչապետի որոշում չպահանջող մյուս փաստաթղթերին ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |
s-30
| 121. Վարչապետի աշխատակազմում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի կապակցությամբ վարչապետը մակագրությամբ հանձնարարականներ է տալիս պետական կառավարման համակարգի մարմիններին` անմիջականորեն կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջոցով: |
s-31
| Անհրաժեշտության դեպքում՝ սույն կետում նշված փաստաթղթերի առնչությամբ խորհրդակցություններ է անցկացնում վարչապետը կամ, նրա հանձնարարությամբ, համապատասխան փոխվարչապետը, նախարարը կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: |
s-32
| 122. Կառավարության և վարչապետի որոշումներում առկա հանձնարարականների, կոմիտեի նիստի, վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, վարչապետի մոտ միջազգային կազմակերպությունների ղեկավարների և (կամ) ներկայացուցիչների, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների, վարչապետի կամ փոխվարչապետի հանձնարարականների կամ, վարչապետի հանձնարարությամբ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրում է այն պաշտոնատար անձը, ում հասցեագրված է հանձնարարականը, իսկ վարչապետի աշխատակազմում կոնկրետ հանձնարարականի կատարման պատասխանատուն գլխադասային ստորաբաժանման ղեկավարն է: |
s-33
| 123. Հանձնարարականները կատարվում են հանձնարարականներում սահմանված ժամկետներում: |
s-34
| Հանձնարարականը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում պատասխանատու կատարողը, համապատասխան հիմնավորումներով, միջնորդում է վարչապետին կամ, վարչապետի որոշմամբ նախատեսված դեպքերում, փոխվարչապետին՝ սահմանված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնական ժամկետը: |
s-35
| Եթե հանձնարարականում կատարման ժամկետը բացակայում է, ապա, որպես հանձնարարականի կատարման ժամկետ, սահմանվում է 15 աշխատանքային օր: |
s-36
| «Ի տնօրինություն» կամ «Ի գիտություն» մակագրված հանձնարարականները տրվում են առանց ժամկետի, և դրանց ընթացք է տրվում հանձնարարականն ստացած պաշտոնատար անձի հայեցողությամբ, եթե կա նման անհրաժեշտություն: |
s-37
| 124. Եթե սույն բաժնում նախատեսված հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի կատարողի, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն առաջին հասցեատերն է, որի անվան դիմաց նշվում է «Հավաք» բառը: |
s-38
| Հանձնարարական ստացած մյուս պետական կառավարման համակարգի մարմինները պարտավոր են կատարման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր ներկայացնել պատասխանատու կատարողին` այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սահմանված ժամկետում ամփոփելու և պատասխան ներկայացնելու: |
s-39
| 125. Եթե հանձնարարականում բացակայում է «Հավաք» նշումը, ապա դրանում նշված պատասխանատու կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքները ներկայացնում են վարչապետին: |
s-40
| 126. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան: |
s-41
| 127. Վարչապետի հանձնարարությամբ՝ վարչապետի աշխատակազմը հանրությանը կառավարության գործունեության մասին տեղեկատվության պարբերաբար փոխանցման նպատակով ապահովում է սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված տեղեկատվության տեղադրումը կառավարության պաշտոնական կայքում, ինչպես նաև կառավարության յուրաքանչյուր նիստից հետո մեկօրյա ժամկետում ապահովում է նիստում քննարկված հարցերի և դրանց արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը կայքում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: |
s-42
| 128. Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի և իրավական ակտերի նախագծերի շրջանառության և դրանց վերաբերյալ Եվրասիական տնտեսական միությանը դիրքորոշում հայտնելու կարգը սահմանում է վարչապետը՝ ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով: |
s-43
| 129. Վարչապետի և նրա աշխատակազմի նստավայրի պահպանության և անցագրային ռեժիմի կարգը սահմանում է վարչապետը՝ ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով: |