Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Partdev
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Բլրագագաթը ոչ հայերինն էր, ոչ էլ ադրբեջանցիներինը, ու երկու կողմն էլ չէին փորձում մոտենալ բլրին, քանի որ կրակոցներից ու ռմբահարումից էնպես էր քրքրվել, որ ողջ վերադառնալու շանս չկար՝ վերադարձողներն էլ կամ անմիջապես հոգեխանգարվում էին, կամ մեկ շաբաթվա մեջ անհայտ հանգամանքներում մահանում:
s-2 Խրամատներում պառկած զինվորները ամեն օր սպասում էին, թե ինչպես մահը կայցելի բլրի փեշերին ու կհռհռա հերթական ճակատագրի կործանման վրա:
s-3 Չաստերում հայերը հայերին էին սպանում, ադրբեջանցիները՝ ադրբեջանցիներին, իսկ զինվորական դատախազությունն էլ սպանությունների բացահայտման տակից դուրս գալու համար նորանոր ինքնասպանության վարկածներ էր մոգոնում:
s-4 Ադրբեջանցիների հորինած վարկածները կայծակնային արագությամբ հասնում էին հայերին, իսկ հայերինը՝ ադրբեջանցիներին, ու այդպես փորձի փոխանակմամբ երկու երկրների ռազմական ոստիկանությունները իրենց հասարակություններին ներկայացնում էին ինքնասպանության հոլիվուդյան նորանոր սցենարներ:
s-5 Զոհերի ծնողներից ոչ բոլորն էին հավատում դատախազության վարկածին, իսկ նոր մեռելները բերում էին հին անպատասխան հարցեր:
s-6 Բլրագագաթի անունն էլ էին հայերն ու թուրքերը նույն կերպ անվանում՝ «Ղախպի Չուլքի»:
s-7 Բլուրը էնքան անմեղ արյուն էր տեսել, որ լանջերի խոտը տեղ-տեղ կարմիր էր աճել, բլրի երկու կողմերի վրա հոսող առուն էլ ոչ միայն կեղտի գույնի էր, այլև չթաղված դիակի հոտ էր բուրում:
s-8 Հիմա որևէ մեկը չի կարող հաստատ ասել, թե որ կողմի մտքով անցավ բլրի վրա բարձրացնել առաջին զոհին, սակայն արդեն քանի տարի, իրար հերթ չտալով, ադրբեջանցիներն ու հայերը այն օգտագործում էին որպես իրենց մեղքերի թողության վայր:
s-9 Զոհվածների հարազատների համար էլ էր հեշտ լինում լսել, որ իրենց զավակները զոհվել են հակառակորդի կրակոցից, իսկ դատախազությունն էլ խնդիր չուներ հերթական սպանությունը որպես ինքնասպանություն «բացահայտել» ու յուրայինների մեջ մեղավորներ փնտրել:
s-10 Չաստում սպանությունների թիվն էլ էր հասել նվազագույնի, որովհետև նրանք, ովքեր պետք է սպանվեին հայրենակցի կողմից, խաբեությամբ կամ ստիպողաբար բերվում էին դեպքի վայր ու դառնում թշնամու դիպուկահարի բաժին՝ շատերը նույնիսկ հետմահու:
s-11 Հարութի ծննդի կապակցությամբ տնից ուղարկված «տուլիկը» ճակատագրական եղավ:
s-12 Տատը Հարութի սիրած ռշտան էր սարքել, Հարութն էլ որոշել էր չաստ նայողներից գաղտնի մենակով ուտել, էն էլ՝ չաստի զուգարանի կողքի սենյակում:
s-13 Հաջորդ օրն իսկ նա «Բոզի Չուլքու» վրա էր:
s-14 Ադրբեջանցի դիպուկահարի ձեռքը դողում էր:
s-15 Հերթապահությունից մեկ օր առաջ Ֆահրադդինն էլ էր տատից ուտելիք ստացել ու առանց ծառայակիցների հետ կիսվելու կերել, սակայն նրա բախտը բերել էր, չէր բռնվել:
s-16 Եթե կողմերից մեկը իմանար, որ հակառակորդը չի պահում երբևէ չհաստատված պայմանավորվածությունը ու մատաղ չի անում «Օռուսպու չուլքու» վրա հայտնվածին, ինքն էլ անմիջապես կդադարեր կատարել իր պարտավորությունը, որից հետո երկու երկրների չաստերում սպանությունները կրկին կշատանային ու դատախազությունն էլ էլի կկանգներ փաստի առաջ:
s-17 Ֆահրադդինը ոչ թե մտածում էր դատախազության մասին, այլ չաստի տղեքից գաղտնի կերած տատու ուղարկած կերակուրն էր փորին սանջու տալիս՝ դրանից էլ ձեռքը դողում էր:
s-18 Տատու մի օր առաջ ուղարկած ու փսխած ռշտան Հարութի բերանից էնքան երկար էր կախվել, որ Ֆահրադդինը չէր կարողանում ճիշտ նշան բռնել:
s-19 Ինչքան Հարութը գլուխը թափ էր տալիս, որ ռշտան բերանից պոկվի, էնքան ավելի էր փաթաթվում լեզվին, իսկ Ֆահրադդինի ձեռքն էլ ավելի մոլեգին ձևով էր սկսում դողալ:
s-20 Տատու ուղարկած ռշտան Ֆահրադդինի փորը թուլացրել էր, և դիրքերի վրա թարմ կեղտի հոտից գժռած նորանոր ճանճեր էին շտապում տիրանալ իրենց ավարին՝ մոռանալով բլրից հոսող էն երկու առուների մասին, որոնց հոտն էլ պակաս գարշելի չէր:
s-21 Պատմում են, որ մի անգամ էդ գետից մեկը մի ոսկեգույն ձկնիկ էր բռնել, ու ողջ-ողջ քցել բոզի ճղված չուլքիի մեջ ու փոխանակ ձուկը սղալով ու իրեն պատեպատ տալով ծակերից մեկից դուրս գար, ներքևի մասից մտել էր մարմնի մեջ ու արգանդը ատամներով բռնած բերանից դուրս էր եկել ու իբր էդքանից հետո էլ, ոսկեգույն ձուկը լեզու էր առել ու ասել.-
s-22 «Երեք ցանկությունդ էլ կկատարեմ, միայն թե բաց թող»:
s-23 Ասում են՝ էդ օրը առաջին անգամ բլրի երկու առուները ոչ թե վերևից ներքև են հոսել, այլ ներքևից վերև բարձրացել ու հասել իրենց հունին:
s-24 Հիմա էլ արդեն մուգ կանաչ ճանճերն էին խանգարում ճիշտ նշան բռնել:
s-25 Րոպե առ րոպե ճանճերի պարսերը շատանում էին ու ծածկում Ֆահրադդինի ցռոտած շալվարը:
s-26 Բոզի չուլքին ժամանակի ընթացքում քրքրվել ու մաշվել էր. դաշտանի արյունը տարիներով չէր լվացվել վրայից, բազմաթիվ աբորտներ էր տեսել, հարյուրավոր հիվանդ սիրեկաններ, իսկ այժմ արդեն գործը աբորտին չէր էլ հասնում, պարզապես նոր բեղմնավորված պտուղը, ինքն իրենով վիժում ու ծորալով դուրս էր գալիս մարմնից, լորձի կեսը թողնելով չուլքու վրա:
s-27 Ասում էին՝ էդ ձուկը սաղ ներքին օրգանների հերն անիծել է, դրա համար նա չի կարողանում սերունդ տա:
s-28 Դժվար էր պատկերացնել սրանից ավել ի՞նչ կարող էր լինել չուլքու հետ, պարզապես չուլքիի վրայի ծակերը մեկով ավելացան, իսկ ճանճերն էլ բլրից հոսող երկու առվակներն ու Ֆահրադդինի ցռոտած շալվարը թողած, սկսել էին հետապնդել նրա բերանից կախված ռշտան, որը կոկորդին փաթաթված ոչ մի կերպ չէր ուզում պոկ գալ՝ հնարավորություն չտալով լեզվին արտաբերել երեք բաղձալի ցանկություններից գեթ մեկը:

Text viewDownload CoNNL-U