Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

Showing 101 - 200 of 129 • previous

s-101 Եվ դեպի ո՞ւր պետք է առաջնորդեն հասարակությունը։
s-102 Մի օղակ, ընդամենը մի օղակ է բաժանում թոռներին իրենց պապերից, բայց թվում է թե՝ ազգակցական կապ չունեն։
s-103 Իսկ գուցե իզո՞ւր եմ այսքան նշանակություն տալիս ավանդներին։
s-104 Ժամանակները փոխվել են, արբանյակներ են պտտվում Տիեզերքում, գիտատեխնիկական հեղափոխությունը նույնիսկ քարանձավներն է մտել, գութանը չկա, հողե տանիքներն ու հատակները չկան, միայն սև ու սպիտակով հեռուստացույցը արդեն չի գոհացնում, առանց ավտոյի յոլա գնալ չի լինի և այլն, և այլն...
s-105 Այո՛ , այդ բոլորը այդպես է, և եթե կենցաղի ավանդների մասին լիներ խոսքս, իհարկե, սխալված կլինեի։
s-106 Բայց խոսքը ոգու մասին է։
s-107 Նորօրյա կենցաղին ո՞վ է առարկում։
s-108 Բայց բարձր կենցաղը ոգու հաշվի՞ն պետք է լինի, կենցաղն ու ոգին հակադարձ համեմատականնե՞ր են, ուրեմն, որքան կենցաղը բարձրանա, ոգին այնքան պետք է փոքրանա՞ ։
s-109 Իսկ եթե այդպես է, այդ դեպքում դարձյալ պետք է ապավինել հայրական ավանդներին։
s-110 Ավելի լավ է ունենալ ցածր կենցաղ, բայց մեծ ոգի։
s-111 Ինչպիսին նրանցն էր։
s-112 Իսկ կարո՞ղ ենք մեր նոր սերնդին վերադարձնել պապերի ոգին։
s-113 Ի սեր նրանց անձնական երջանկության, ի սեր վաղվա առողջ հասարակության, ի սեր ժողովրդի հավերժության, կարո՞ղ ենք վերադարձնել՝ աշխատասիրությունը, սերը տառի, արվեստի ու արհեստի, հարգանքը աշխատանքի ու արդյունքի նկատմամբ, քչի շատությունը, փոքրի մեծությունը, պատվախնդրությունը, արժանապատվությունը...
s-114 Կարո՞ղ ենք վերադարձնել։
s-115 Դժվար խնդիր է։
s-116 Իրոք, դժվար։
s-117 Բայց դա մենք հենց այնպես հայտարարում ենք, առանց փորձելու։
s-118 Ինձ թվում է, թե մենք չափից ավելի ենք տարվում առօրյա հարցերով։
s-119 Պլանը՝ պլան, պարտավորությունը՝ պարտավորություն, բայց, ընթացիկ հարցերի մեջ թաղված, մենք մոռանում ենք երբեմն-երբեմն գլուխ բարձրացնել և նայել հեռու ապագային։
s-120 Գուցե սխալվում եմ, բայց տարօրինակ մի շտապողականություն, տագնապի պես մի բան եմ նկատում մեր առօրյայում։
s-121 Կարծես բոլորս լսել ենք այն կանխատեսումը (և բոլորը հավատացել), թե Տիեզերքի չգիտեմ որ մասից, չգիտեմ որ (կարծեմ՝ Իկար) երկնաքարը գալիս է և ուղղություն է վերցրել ուղիղ դեպի Երկիր։
s-122 Ահա-ահա, տեղ է հասնելու՝ զարկելու է Երկրին, և մեր մոլորակը ուղեծրից դուրս է գալու և մեզ հետն առած՝ գնալու է կորչելու։
s-123 Միլիոնավոր տարիներ այս Երկիր մոլորակը գոյություն ունի, միլիոնավոր տարիներ Իկարը և իկարները գալիս են, գալիս են ու տեղ չեն հասնում։
s-124 Կամ, ավելի ճիշտ, ամեն օր են տեղ հասնում, զարկում Երկրին և Երկրից տանում այն ժողովուրդներն ու ցեղերը, որոնք ոգեղեն չեն, հեռանկար չունեն, այս աշխարհի մեջ չունեն իրենց աշխարհը։
s-125 Իսկ Երկիր մոլորակը, ոչինչ չկորցրած, շարունակում է պտույտներ գործել Արեգակի շուրջ։
s-126 Այն խնդիրը, որ ես շոշափեցի, իրոք դժվար լուծելի է։
s-127 Դա ոչ մի տարվա գործ է, ոչ մի հնգամյակի, դա պահանջում է երկար ու անընդմեջ ժամանակ։
s-128 Այն, ինչ ոգու հետ կապ ունի, նա չունի սկիզբ ու վերջ, ունի միայն ընթացք։
s-129 Եվ մեր պետության, մեր կուսակցության, մեր երկրի և մեր ժողովրդի շահը պահանջում է, որ նոր սերնդի դաստիարակությունը, քաղաքացու և մարդու դաստիարակությունը լինի ընթացիկ կյանքի առանցքը։

Text viewDownload CoNNL-U