Dependency Tree
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
Select a sentence
s-1
| Ամերիկացի նեյրոֆիզիոլոգ Ջոն Լիլին հուլիսի 21-ին հայտարարել է, որ իրեն հաջողվել է վերծանել դելֆինների լեզվի մի որոշ մասը։ |
s-2
| Ջոն Լիլին առաջինն է ապացուցել, որ դելֆինները հաղորդակցվում են շվոցով, որը արտաբերվում է իմպուլսիվ-տոնային ազդանշաններով։ |
s-3
| Նա նաև հայտարարել է, որ ազդանշանի տոնայնությունը ձևավորվում է ծնվելու առաջին ամիսների ընթացքում և յուրօրինակ է մնում մինչև կյանքի վերջը։ |
s-4
| Հաղորդակցումը տեղի է ունենում ազդանշանների օգնությամբ, որոնք տարբեր բարդության ձայներ են իրենց մեջ պարունակում։ |
s-5
| Վերծանման աշխատանքների ընթացքում նրան օգնել է երկրի գլխավոր լեզվաբաններից մեկը՝ Սվետլանա Բուրդակը։ |
s-6
| Գիտնականը շարունակելու է այս ուղղությամբ իր հետազոտությունները և մտադիր է հետագայում հավելված ստեղծել, որը կաշխատի Google Translate-ի սկզբունքով։ |
Text view
•
Download CoNNL-U