Dependency Tree
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
Select a sentence
s-1
| Փարիզում բացվել է Զաբել Եսայանի անվան ճեմուղին։ |
s-2
| Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ քաղաքի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվեց անվանի հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զաբել Եսայանի անունով, հայտնում է Արցախպրեսսը: |
s-3
| Զաբել Եսայանի անվան ծառուղի բացելու մտադրության մասին Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: |
s-4
| Ցուցանակի վրա նշված է՝ «Զաբել Եսայան. 1878-1943. հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ»։ |
s-5
| Ճեմուղու բացմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի հարցերով փոխքաղաքապետ Պատրիկ Կլագմանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ շրջանի ղեկավար Ֆրեդրիք Կալանդրան, Փարիզի 11-րդ շրջանի ղեկավար Ֆրանսուա Վուլինը: |
s-6
| Զաբել Եսայանը նախկին դարասկզբի անվանի հայ գրող, հրապարակախոս և թարգմանիչ է: |
s-7
| Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ։ |
s-8
| Հայ գրականության մեջ բարձրացրել է կնոջ դերին առնչվող հարցեր: |
Text view
•
Download CoNNL-U