Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Կապի և տրանսպորտի նոր նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր հայտարարել է, որ բյուջետային միջոցների կրճատումը կազդի նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության վրա:
s-2 Այդ ճանապարհը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և վստահաբար կարող ենք ասել, որ հետանկախական շրջանի եզակի խոշոր նախագծերից մեկն է, որն ունի ոչ միայն ներհայկական, այլ նաև միջազգային, տարածաշրջանային նշանակություն:
s-3 Այդ նշանակությունը հատկապես ընդգծվեց այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Իրանի շուրջ միջուկային համաձայնությունը Արևմուտքի հետ:
s-4 Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը այդ երկիրը դարձրեց տնտեսական առավել բաց գործընկեր, և այս տեսանկյունից Հայաստանի համար էլ բացվեցին նոր հնարավորություններ ու ոչ միայն երկկողմ, այլ նաև տարանցիկ իմաստով:
s-5 Այս մասին հայտարարել է նաև պաշտոնական Թեհրանը՝ մինչև անգամ նախագահ Ռուհանիի մակարդակով հայտարարելով, որ Հայաստանը դիտում են Կասպից ծովը Սև ծովին կապող միջանցք:
s-6 Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, ըստ էության, այդ միջանցքի կարևոր ենթակառուցվածքներից է, եթե հաշվի առնենք, որ Իրան-Հայաստան երկաթուղու և առավել ևս նոր տարանցիկ գազամուղի հարցերը ըստ էության շատ ավելի խուլ հեռանկար են:
s-7 Եվ ահա այս իմաստով ամենից իրատեսաան թվացող գոնե այդ նախագիծը ևս կանգնել է արգելակման վտանգի առաջ, ինչի պատճառը ոչ միայն Հայաստանի տնտեսական վատ վիճակն է և դրանից բխող բյուջետային սահմանափակումները, այլ նաև այն, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին այս տարիների ընթացքում Հայաստանի բյուջեի վրա արժենալով մոտ մեկ միլիարդ դոլարին մոտ վարկային բեռ՝ իրականում նաև դարձել է Հայաստանում միջոցների ծախսման անարդյունավետության կամ պարզապես կոռուպցիոն ռիսկերի ու մսխումների մի ահռելի օջախ:
s-8 Մի բան, որը ըստ էության նաև նոր նախարարը չի հերքում՝ ասելով, սակայն, որ դեռևս պարզ չէ, թե ով որտեղ և ինչպես է չարաշահել, ու ինքը չէ, որ սա միայն պետք է գնահատի:
s-9 Այս տեսանկյունից, իհարկե, նոր նախարարը իրավացի է:
s-10 Իրավացի է այն իմաստով, որ Հյուսիս-հարավի հետ կապված հարցադրումները պետք է ուղղվեն նաև իրավապահ մարմիններին, որոնք այս տարիների ընթացքում պետք է անդրադարձ կատարած լինեին այդ շինարարությանը, քանի որ դրանում մսխումների և չարաշահումների ռիսկերի մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ և ահազանգեր:
s-11 Վերջին հաշվով՝ իրավապահ մարմինների գործը պետք է լինի բացահայտել այդ չարաշահումներն ու պարզել, ըստ այդմ՝ նաև հասարակությանը ներկայացնել, թե անցնող երկու տարիների ընթացքում ինչ են արել այդ ճանապարհին հին կառավարությունը և կապի ու տրանսպորտի նախկին նախարարը, ինչքանով են նրանք պատասխանատու շինարարության ներկայիս վիճակի և մոտ մեկ միլիարդ վարկային հավելյալ բեռի ծախսման արդյունավետության կամ անարդյունավետության համար:
s-12 Հյուսիս-հարավը վաղուց սպասում է իրավապահներին, իսկ ահա ում են սպասում իրավապահները՝ այնքան էլ պարզ չէ:

Text viewDownload CoNNL-U