s-1
| ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար |
s-2
| Հարցազրույց - 14 Փետրվարի 2017, 17:49 |
s-3
| Մեր զրուցակիցն է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը |
s-4
| - Տիկին Թուխիկյան, 2016-ի վերջին օրը Հաց բերող Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց, սակայն հիմա երկամսյա կալանքի տակ է: |
s-5
| Հաշվի առնելով նրա հանդեպ հանրային աջակցությունը՝ ինչո՞ւ էր պետք նախընտրական շրջանում նրան կալանավորել: |
s-6
| - Գիտեք, Արթուր Սարգսյանը իր մտածված, կամավոր քայլով վերականգնել է մեր հասարակության մեջ Մարդու բարոյական, քրիստոնեական տեսակը, կերպարը: |
s-7
| Մենք տեսանք, որ աղճատված արժեհամակարգը չի կարող իսպառ վերացնել անձնազոհության գնով մարդասիրությունը և գթությունը վերահաստատելու պահանջը և կարողությունը: |
s-8
| Մենք միշտ դժգոհում էինք, որ այսօր չկան հերոսներ: |
s-9
| Այդ հերոսներին մենք գտանք ռազմի դաշտում: |
s-10
| Ճիշտ է, հերոսություն անելը նրանց` զինվորների, նաև առաքելությունն է: |
s-11
| Իսկ քաղաքացիական կյանքում մենք վաղուց հերոսներ չունենք: |
s-12
| Մեր արվեստը՝ գրականությունը, երաժշտությունը, կերպարվեստը, կինոն այսօրվա հերոսական-քաղաքացիական տիպար չուներ: |
s-13
| ՀԱՑ ԲԵՐՈՂԸ կդառնա այդ տիպարը: |
s-14
| Եվ ինչքան նրա նկատմամբ իրավապահ մարմինները կամ հայկական «արդարադատությունը» ճնշիչ քայլեր կատարի, ակամայից նրան առավել կհերոսացնի: |
s-15
| Գուցե նորից կալանավորելու հրաման տվողը ներքուստ հենց սա է ուզեցել`ՀԱՑ ԲԵՐՈՂԻ կերպարը զարտուղի ճանապարհով առավել պարուրել լույսով: |
s-16
| Եթե այդպես է, ապա դա հաջողվել է: |
s-17
| Կամ գուցե կալանավորելու պատճառը խանդն է Արթուրի նկատմամբ: |
s-18
| Այն տեսակը, որ երբեք հասարակության կողմից չսիրվեց ու չընդունվեց, այդ տհաճ տեսակը ուրիշ տարբերակ չունի, քան կոպտությունը: |
s-19
| Եվ սա վրեժ է ոչ միայն ՀԱՑ ԲԵՐՈՂԻՑ, այլև բոլոր նրանցից, ովքեր, ի դեմս Արթուրի, գտել են իրենց այսօրվա հերոսին: |
s-20
| Նրան կարող են ազատազրկել, գնդակահարել, տեղափոխել ԵԱՏՄ անդամ այլ երկրի բանտ, չէ՞ որ մենք հիմա մեկ ընդհանուր բանտ ունենք: |
s-21
| Ոչինչ չի օգնի: |
s-22
| ՀԱՑ ԲԵՐՈՂՆ այլևս հավաքական կերպար է: |
s-23
| Հիմա, նրա կողքին հիշեք գլուխ ջարդող, աչք հանող, ցեղասպանության 100-րդ տարելիցին հուշահամալիրում քրքջացող (ի դեպ, նրանք հայ կանայք էին` ուսուցիչներ, պատգամավորներ և այլն), սեփական երկար եղունգներով նորից աչքեր հանող, կաշի քերթող, գնդակահարող, բռնաբարող տեսակը: |
s-24
| Հիմա այս տեսակը ո՞նց հանդուրժի Արթուր Սարգսյանի մարդկային հմայքը: |
s-25
| - Ըստ Ձեզ՝ ի՞նչ փոխեցին հուլիսյան դեպքերը մեր իրականության մեջ, արդյոք քաղաքացին ավելի պահանջատե՞ր է դարձել, այնքան է փոխվել, որ այլ որակի ընտրություններ կունենանք և այլ արդյունք կարձանագրենք՝ հասնելով համակարգափոխության: |
s-26
| - Հուլիսյան դեպքերը շատ բան են փոխել նրանց համար, ովքեր ընդունակ են մտածելու, փոխվելու և փոխելու: |
s-27
| Թե հասարակության քանի տոկոսն է այդպիսին, չեմ կարող ասել: |
s-28
| Իսկ ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպիսին եղել են: |
s-29
| Ռեյտինգային ցուցակները` վկա: |
s-30
| - Ընդհանրապես հանրային պահանջ կա՞ փոփոխությունների: |
s-31
| - Հանրային պահանջ կա այն պարագայում, երբ քաղաքացին իր կյանքի որակի վատթարացման մեջ տեսնում է պատճառահետևանքային կապ ընտրությունների հետ կապված: |
s-32
| Իսկ ով այդ կապն ունակություն չունի տեսնելու, ուզում է փոփոխություն, բայց չի գիտակցում, որ ինքը գործ ունի անելու, որ իր ընտրությամբ պատասխանատու է դրա համար: |
s-33
| - Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը նախընտրական այս փուլում, արդյոք տեսնո՞ւմ եք առողջ մրցապայքար: |
s-34
| Նշվում է, որ այս ընտրապայքարում չկա գաղափարական հենք: |
s-35
| - Թերևս մեկ դաշինքի դեպքում: |
s-36
| Մյուս դեպքերում «մրցապայքարը» կարծում եմ հերթական անտաղանդ մարիոնետային բեմադրությունը կլինի: |