Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
s-2 Մեկնաբանություն - 03 Մարտի 2017, 16:43
s-3 Հայաստանում նախընտրական պայքարը խոստանում է շատ կոշտ լինել:
s-4 Սերժ Սարգսյանը քարոզարշավից առաջ հայտարարել է, որ իշխանության խնդիրն է առանց ցնցումների նախընտրական գործընթաց ապահովել:
s-5 Այն ժամանակ դա կարելի էր ընկալել որպես ընդդիմադիր ուժերի կողմից ընտրություններից առաջ կամ հետո հնարավոր «ցնցումների» ակնարկ:
s-6 Այնուամենայնիվ, երևի միայն դա չի նկատի ունեցել, այլ նաև հենց իշխող ուժի ներսում պայքարը:
s-7 ՀՀԿ ներսում նոր խմբավորումը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի և նրա թիմի, ակնհայտորեն դուրս է մղում ոչ միայն հներին, օդիոզ օլիգարխներին, այլ նաև Սերժ Սարգսյանի երիտասարդ բարեփոխիչներին:
s-8 ՀՀԿ-ում երեք պայմանական թիմ է ձևավորվել, և նրանց միջև պայքարը կարող է ավելի կոշտ լինել, քան ընդդիմության և իշխանության միջև:
s-9 ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցությունը միայն խանգարում է իր նախընտրական պայքարին, սակայն չի պատրաստվում լքել կուսակցությունը:
s-10 Ընդ որում, Կարեն Կարապետյանը խորհուրդ է տվել չընտրել ՀՀԿ թեկնածուներին, եթե ժողովուրդը դժգոհ է կուսակցությունից:
s-11 Պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու մասին, և ըստ ամենայնի, հենց Կարապետյանների թիմն է տոն տալու նախընտրական պայքարում:
s-12 Ընդ որում, այդ թիմն արդեն հիմա ակտիվորեն ժամանակակից քաղտեխնոլոգիաներ է կիրառում:
s-13 Այդ քաղտեխնոլոգիաների կիրառումն աչքի առաջ է:
s-14 Օրինակ, «դրական սպասումների» ձևավորումը՝ վարչապետի Վրաստան այցը և «Լարսին այլընտրանքի» խոստումը, միլիարդների ներդրումների խոստումը, նախարարներին հարյուրավոր հանձնարարականները:
s-15 Արդյունքը դեռ կարևոր չէ, գլխավորն էլեկտորատին գրավելն է:
s-16 Զուգահեռ քաղաքականությունից դուրս են մղվում այնպիսի վտանգավոր մրցակիցներ, ինչպիսիք են Հովիկ Աբրահամյանը, Մհեր Սեդրակյանը, Սուրիկ Խաչատրյանը, Գագիկ Խաչատրյանը:
s-17 Պատգամավորության թեկնածու, ԲՀԿ-ից պատգամավոր Լյովա Խաչատրյանը, մեկնաբանելով արդեն տեղի ունեցած նախընտրական միջադեպերը, հայտարարել է, որ ոչ թե քաղաքական, գաղափարական պայքար է ընթանում, այլ ֆիզիկական:
s-18 Փաստացի, մարզերում պայքարն ընթանում է ֆիզիկական հաշվեհարդարի մակարդակում:
s-19 Այդ մեթոդների դեմ են դրվել ժամանակակից քաղտեխնոլոգիաները, և կհաղթի նա, ով գումար չի խնայի:
s-20 Ավանդական «քաղաքական գործիչները» փորձում են քաղտեխնոլոգիաներին հակադրել ֆիզիկական ուժն ու հին գողական «պանյատները»:
s-21 Նոր թիմի քաղաքական տեխնոլոգիաները բարձր են «պրիմիտիվ գողությունից» և այլ մասշտաբներ են առաջարկում:
s-22 Սերժ Սարգսյանի պայմանական «տեխնոկրատների» թիմը ՀՀԿ-ում պետք է որպես դաշնակից ընտրի կամ Կարապետյանի նոր թիմին, կամ էլ հին ընկեր օլիգարխներին:
s-23 Դատելով Արմեն Աշոտյանի հայտարարություններից՝ իրենք խաղադրույք են անում Կարապետյանի վրա՝ պայմանով, որ Սերժ Սարգսյանը կպահպանի իր դերը:
s-24 Արմեն Աշոտյանը, որը, ըստ մամուլի, կարող է խորհրդարանի նախագահ դառնալ, մեկնաբանելով ՀՀԿ-ի «անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը, ասել է, որ «առաջընթացը» ապահովելու է Կարեն Կարապետյանի կառավարությունը, իսկ «անվտանգության» մարմնավորումը Սերժ Սարգսյանն է:
s-25 Մարզերում ՀՀԿ օդիոզ անդամների ու ընդդիմության պարտությունը ձեռնտու կլինի ինչպես Կարեն Կարապետյանի թիմին, այնպես էլ Սերժ Սարգսյանի «երիտասարդ տեխնոկրատներին»:
s-26 Հարցը միայն այն է, թե արդյոք ընտրություններից հետո տեխնոկրատները պետք են լինելու Կարեն Կարապետյանին:

Text viewDownload CoNNL-U