s-101
| Բոլոր հարևանները տեսան, Ար: |
s-102
| Մի երեխա օգնեց ինձ, բերեց տուն: |
s-103
| Կներես: |
s-104
| Հայրիկը տրուսիկի միջից ճմրթված հազար դրամանոց է հանում: |
s-105
| Վերցրու Ար ջան, ընկերուհուդ հետ կոֆե կխմես: |
s-106
| Պառկեցնում եմ մահճակալին: |
s-107
| Քնիր: |
s-108
| Քնիր: |
s-109
| Քահանայի մոտ եմ գնում: |
s-110
| Խորհուրդ է տալիս պատարագի մասնակցել: |
s-111
| Տերը լսում է ամեն ինչ: |
s-112
| Նրա պատասխանը լռությունն է: |
s-113
| Այո, նա միայն լուռ ցավակցում է: |
s-114
| Պետք չի ինձ նրա ողորմածությունը: |
s-115
| Ես հուզվում եմ: |
s-116
| Ինձ հանդերձներ են տալիս, մոմեր, խունկ: |
s-117
| Արարողությունը երկար է ձգվում: |
s-118
| Պատարագից հետո քահանան մոտենում է, ձեռքը ընկերաբար հպում ուսիս: |
s-119
| Հույսդ դիր տիրոջ վրա, նա մեծ սիրտ ունի, ճանապարհ ցույց կտա: |
s-120
| Չգիտեմ, ինչ կզգար Հիսուսը, եթե Հայր Աստված հարբեցող լիներ: |
s-121
| Ես քահանային ասում եմ, որ խղճում եմ հայրիկին, ուզում եմ, որ նա մեռնի, բայց չեմ ուզում դժոխք ընկնի, առանց այն էլ դժոխքի մեջ է: |
s-122
| Ասում եմ, որ ամաչում եմ: |
s-123
| Պետք չի ամաչել, աշխարհում մենակ դու չես, որդիս: |
s-124
| Նա հանգստացնում է ինձ` բարեկամաբար հրաժեշտ տալիս: |
s-125
| Երազներում ես թափանցիկ շշեր եմ տեսնում: |
s-126
| Բոլոր շշերի մեջ հայրիկն է նստած` բթացած հայացքով: |
s-127
| Նա օգնություն է կանչում: |
s-128
| Ձայնը չի լսվում: |
s-129
| Բերանի շարժումներից եմ հասկանում: |
s-130
| Ես խելառի պես հարձակվում եմ շշերի վրա, բռնում եմ հորս մազերից, դուրս եմ քաշում, մկրատով կտրում եմ գլուխը: |
s-131
| Կարագի պես փափուկ է գնում: |
s-132
| Հետո հարձակվում եմ մյուս շշերի վրա, դուրս եմ քաշում իմ հայրիկներին, մկրատով անջատում եմ նրանց գլուխները: |
s-133
| Ապրես, Ար ջան, շարունակիր, փրկիր ինձ: |
s-134
| Ես ցավակցում եմ ինձ, որ իմ հայրն ես: |
s-135
| Ոտքերով ճզմում եմ խոսող գլուխներին: |
s-136
| Արյուն չկա: |
s-137
| Հայրիկը արյուն չունի: |
s-138
| Ջուր Է: |
s-139
| Հեռախոսիս վրա զանգ է գալիս: |
s-140
| Հիվանդանոց են կանչում: |