s-1
| Մի օր խմելով ընկա ու կյանքից հետ մնացի։ |
s-2
| Հետ ընկածների խաժամուժի մեջ ինչ տեսակի մարդ ասես կար։ |
s-3
| Մեկը փիլիսոփա էր ու պնդում էր, որ կյանքը (մարդկային կյանքը նկատի ուներ) Աստծո երազի մթագնած դրվագն է։ |
s-4
| Եթե Աստված ուզենա հիշել իր երազը, կապիկներից այս կողմ եղածը կմոռանա։ |
s-5
| Ինչ մի հիշելու բան է, որ չմոռանա։ |
s-6
| Մեկ ուրիշը պարուսույց էր, ինքը չէր պարում, բայց բոլորին ստիպում էր, որ պարեն։ |
s-7
| Ասում էր. «Պարում ես, ուրեմն՝ ապրում ես»։ |
s-8
| Մի չարաճճի երեխա կյանքից հետ էր ընկել մանկապարտեզի վարիչի դեմ բռնություն գործադրելու և այնուհետև հրավիրված ոստիկանության աշխատակիցներին քաշքշելու համար։ |
s-9
| Արդյունքում երեխային հեռացրել էին էլիտար մանկապարտեզից։ |
s-10
| Խիստ համակրելի մի մարդ էլ հեռադիտակն աչքերին դրած դիտում էր։ |
s-11
| Հարցնում էին՝ ի՞նչ ես փնտրում։ |
s-12
| Ասում էր՝ ապագա։ |
s-13
| Պարզվեց՝ թուրք էր։ |
s-14
| Ոչ էլ պարզվեց՝ ինքն ասաց։ |
s-15
| Մեկն էլ կար՝ տոհմածառի առևտրով էր զբաղվում։ |
s-16
| Պատվիրատուի տրամադրած տվյալներից, իր երևակայության շնորհիվ, այնպիսի տոհմածառ էր հորինում, որ քեֆդ գալիս էր։ |
s-17
| Թռչում էր պատերազմների վրայով, դավաճանության ու կոտորածների վրայով, արյուն կուլ տալով ու անեծք արտաշնչելով, ամոթից մեռնելու փոխարեն հպարտանալով, ճյուղից ճյուղ թռչելով, չքավորի ուսերին արքայական թիկնոց գցելով, հասցնում էր արմատին։ |
s-18
| «Դու արքայական տոհմից ես»,— ասում էր և տոհմածառը մեկնում պատվիրատուին։ |
s-19
| Հատկանշական է, որ կյանքին համընթաց քայլող հարյուր հայաստանցուց իննսունինը ձեռք բերեց այդ տոհմածառերից։ |
s-20
| Այսօր հայոց արքայական տոհմերից սերված հայորդիները, աշխարհի քունջ ու պուճախներն ընկած, անտեղյակ ու միամիտ մարդկությանն իրենց ազնվազարմությունն են քարոզում։ |
s-21
| Հարգանք նրանց վեհ առաքելությանը։ |