Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Հակառակ բոլոր տոհմերի, մեր ազգությունն այս անգամ սկսվում է նախատատով։
s-2 Այդպես է սովորեցրել պապս։
s-3 Մեր նախատատ Շուշանը հրեղեն սպիտակ ձիով է մտել գյուղ։
s-4 Գլուխը տղամարդավարի փաթաթած է եղել չալմայով։
s-5 Մինչև ծնկները հասնող սապոգների մեջ նախշուն կոթերով զույգ փշտովներ են խրած եղել, կողքերից՝ զույգ դաշույններ։
s-6 Նա սև այծենակաճը ետ է տարել, ու կրծքին երևացել է բարուրած Խեչոն։
s-7 Երբ նա գյուղ է մտել, այնտեղ եղել են մի քանի ցաքուցրիվ խրճիթներ։
s-8 Նախքան մյուս տոհմերի բնակություն հաստատելը, նա գյուղի ամենալավ հողատարածությունները վերցրել է իրեն։
s-9 Այնքան է վերցրել, որ Խեչոն տարիներ հետո ձմռան սկզբից յոթանասուն կովերի գոմաղբը, որպես պարարտանյութ քթոցով շալակել, հանդի մյուս ծայրից լցնելով եկել է մինչև գոմերը, ու գարունը նոր է բացվել։
s-10 Որքան որ Շուշան նախատատի հայտնվելն է եղել խորհրդավոր, այնքան էլ՝ հեռանալը։
s-11 Երբ Խեչոն աշխատող է դարձել, Շուշան նախատատը մի գիշեր նստել է իր սպիտակ ձին ու գնացել անվերադարձ։
s-12 Խեչոն՝ իր հողատարածություններից շատ հեռու հոսող գետից ժայռ ու դաշտեր փորելով, վտակ է բերել, անցկացրել իր հանդերի միջով, տների ներքև փորփրել, հետազոտումներ է կատարել, մինչև որ ջրաղացի համար ամուր, քարե սալիկներով ծածկված տեղ է ընտրել։
s-13 Հետո մի օր ուսանող Սերո հորեղբայրս ջրաղացի շուրջբոլորը ոսկու հանք է որոնած եղել, ու պապս քթի տակ խնդմնդացել է։
s-14 Խեչոն անտառից տասնհինգ ոտնաչափ երկարություն ունեցող հսկա կաղնի է կտրել, շալակն առած բերել, ջրաղացի համար «հոլուղ է շինել»։
s-15 Գետերի երկայնքով տներ է կառուցել՝ քարից ու կաղնուց, իրար կպած, թև թևի։
s-16 Ու պատերի մեջ քառակուսի, պատուհանների նման անցքեր է թողել, որ հարսներն իրար հետ խոսեն, եղբայրները՝ իրարու հասնեն։
s-17 Մեծ օդայի դռան դիմացի պատի ճակատին ձվի դեղնուցով շաղախված կրով գրել. ԱՅՆ, ՈՐ ՍՈՒՏ ԱՍԵ ԿԱՄ ՄԱՐԴՈՒ ԳԵՇ ԱՍԵ ԿԱՄ ՀՅՈՒՐԸ ԽԱՐԴԱԽԵ, ԱՅՆ ԻՄ ՈՐԴԻՆ ՉԼԻՆԻ։
s-18 Մի օր ծերացած Խեչոն տղաներին ու հարսներին հանդ է հանել, ու պարագլուխ անցնելով, քոչարի է պարել։
s-19 Պարելուց հետո գնացել է ջրաղաց, քնել է ու էլ չի արթնացել։
s-20 Հետո պապս քոչարիի մասին պատմելիս, Խեչոյի ասածին, թե. «Քոչարին ռազմական պար է», ավելացնելու է. «Քոչարին չմոռանաք, մերոնք այնտեղ այդ պարը որպես առյուծի կաթ էին ըմպում և հիշեք՝ Շուշան նախամոր գալստյան ժամանակ նրա սպիտակ ձիու պոչը արյունոտ էր, ու նա գնաց այդ արյունը մզկիթների պատերին մաքրելու»։

Text viewDownload CoNNL-U