Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttest
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝
s-2 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին 2019 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Կանադա (Օտտավա)՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու համար:
s-3 2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի վրա:
s-4 3. Էդուարդ Աղաջանյանի՝ Կանադա (Օտտավա) գործուղման՝ մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, ճանապարհածախսը և օրապահիկի հետ կապված ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
s-5 4. Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Աղաջանյանի՝ մայիսի 28-31-ը Կանադա (Օտտավա) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
s-6 5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Text viewDownload CoNNL-U