Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Հերն անիծած, բայց Արարատը միշտ եղել է Արարատյան հովտում, իսկ հովիտն Ասորիքից հյուսիս է. հեթիթներն էլ հյուսիս էին, բայց այդ առեղծվածային հիքսոսները կռվել են նաև հեթիթների դեմ:
s-2 Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում զինվեց Մեծամորի պողպատե սրով, մարտակառքի անվաճաղերը հղկեց Արեգունու կենի ծառից, որ մետաղի կարծրություն ունի...
s-3 Ցորնաթուխ ու եռանդուն մարդկանց մի ցեղ, որ երկաթը քարից զատում էր ֆոսֆորի մոգությամբ, իսկ ֆոսֆորը գտել էր ոչխարի ու տավարի ոսկորի մեջ և առհասարակ ոսկորի մեջ՝ լինի տավարի թե մարդու...
s-4 Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հայ ու իր երկիրը Հայք էր կոչում, հեթիթներին ոտնատակ տալով հյուսիսից իջավ Ասորիք, սուրաց ու փշրեց երկաթով բրոնզե բանակներն ու...
s-5 Թուխ ու ջղային մարդկանց երկու ցեղ, որ իրենց հայ ու հույն էին կոչում, զինվեցին սաղավարտով, նիզակով, թրով, զրահավորվեցին իրենք և զրահապատեցին իրենց նժույգը, միացան, դարձան հայ-հույն միակուռ ասպետ, և Մարաթոնից զրնգոցով եկավ ասպետը...
s-6 Արևելքից գալիս էր արտ ու արոտ տրորելով Ակչա-կոյունլու ոչխարի հոտը...
s-7 Զրնգոցով գնաց ասպետը, խփեց ու խրվեց Ակչա-կոյունլու հոտի մեջ և տառապեց ու ելնել չկարեցավ բրդի փափուկ նեղվածքից, և նրա զրահը բրդի մեջ չէր զրնգում...
s-8 Եվ հովիվը մահակը թափահարեց ու քշեց նրան էլ հոտի հետ մինչև Մարաթոն ու Հերկուլեսյան սյուներ:
s-9 Եվ նա մոռացել էր, որ ինքն ասպետ էր և Ակչա-կոյունլու հոտի մեջ մայում էր:
s-10 Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված:
s-11 Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով:
s-12 Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում:
s-13 Դու ոչ մի հաղթանակ չունես:
s-14 Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացրել սրտառուչ հարգանք և հաշտության քո բանագնացները խեղդվել են թաց հռհռոցի մեջ:
s-15 Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու:
s-16 Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը:
s-17 Բարձախեղդ է արվել որևէ ելք փնտրելու քո մտմտուքը:
s-18 Ուրկից որ գուցե հանեիր զրույցի հրեղեն թուրը՝ ճզմել են քո գանգի այդ մասը:
s-19 Դու ջախջախված բանակի միավոր ես:
s-20 Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները:
s-21 Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունը:
s-22 Եռանդուն մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում պողպատը... Ոչ, մի պարծեցիր:
s-23 Ազնիվ Դիլբասին փնտրում է 1915-ին անհետ կորած իր Համազասպ հորը, Արուսյակ մորը, երկու միլիոն եղբայրներին ու... Մի նվնվա:
s-24 Մեկ-երկու տարի չանցած թանգարաններ կդառնան Մեծամորը, Հառիճը, Շենգավիթը, Սևանի ջրերից ազատված տարածությունները և, ամենայն հավանականությամբ, ազատվելիք տարածությունները նույնպես:
s-25 Չէ՞ որ օտարները մեր հանրապետությունը կոչում են թանգարան բաց երկնքի տակ։ Մի հեգնիր:
s-26 Լավ:
s-27 Գնացքի էր սպասում երկաթուղին, լռում էին Էջմիածնի պղնձե զանգերը, խորհում էր կավե մի կտոր պատը խաղողի պառավ որթի մոտ, լույսը ծփում էր Երևան քաղաքի վրա Արարատյան հովտով մեկ, Մեծամոր բլրի մոտ մթի տակ տնքում էին փորձնական տնտեսության գոմեշները, ջուրը փայլում էր ածուների մեջ, Արարատի ձյուներից ներքև՝ քանդված մատուռի մոտ, հովվակրակի հետ մարմրում էր ոչխարաշան ոռնոցը երկու միլիոն մեռելների ուրվականների մեջ, նիրհող հոտի վրա՝ ամուուու...
s-28 Հանգստանում էին շոգեքարշը, անավարտ քարի մոտ՝ մուրճը, մեռնում էին հին շշուկները հին իջևանատան պառավ մոխրի մոտ՝ Անիի կանաչ ճանապարհին, խամրում էր երեկվա լրագիրը ուրախ լուրով՝ թե Երկրի գերբնակեցման վտանգը չի սպառնում մեր մեծ Միությանը:
s-29 Խոր գիշերվա մեջ լուռ մտածում էին գրքերը, լքված իջևանատունը Անիի հին ճանապարհի վրա, անավարտ քարը տառեր, ողկույզ ու խաչ էր խոկում, պառավում էր Էրեբունի բերդի կավը, թանգարանում դանդաղ փոշիանում էր տեգը, և անհավատալի էր, թե այս երկրում երբևէ տեգ են կոփել և տեգ են բռնել, և ճաղատ մատենագիրը կարճ պինդ մատներով տրորում էր մեծ գլուխն ու վախենում էր մոտենալ լավաշի չափ լուսավոր գրասեղանին, գալիս է հոտը... գալիս է հոտը... գալիս է հոտը...

Text viewDownload CoNNL-U