Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
s-2 2 Մայիսի 2019, 517 - Ա
s-3 Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին
s-4 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
s-5 1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Խրիմյան Հայրիկ փող. 19 հասցեում գտնվող՝ 745.67 քառ. մետր մակերեսով 26693567 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.863004 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 29.210.01936) (այսուհետ՝ կազմակերպություն):
s-6 2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

Text viewDownload CoNNL-U