Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Վերջին շրջանում ես հաճախ էի ընկնում ապատիկ վիճակների մեջ, ոչինչ չէի ուզում անել։
s-2 Ներքին ու արտաքին լարումից հասնում էի մի պահի, երբ այլևս թքած ունեի ամեն ինչի վրա։
s-3 Հաճախ նման վիճակում քայլում էի դեպի մենթերը, բայց զարմանալիորեն ինձ չէին կանգնեցնում։
s-4 Նման պահերին ուղղակի ուզում էի ուտիճի պես լխճել դրանց։
s-5 Հատկապես դժվար էր երեկոյան, երբ միակ ցանկությունս քնելն էր, բայց ստիպված էի լինում մտածել, թե ինչպես պիտի տուն հասնեմ։
s-6 «Տարասովկա» շուկայից տուն հասնելու ճանապարհներից մեկը Յարոսլավլյան մայրուղին էր, բայց դրա համար անհրաժեշտ էր մայրուղին անցնել, ինչը չափազանց վտանգավոր էր, որովհետև ամենաքիչը չորս շարք մեքենաներ էին անցնում՝ 100 կմ ժամ արագությամբ։
s-7 Գետնափոր անցումը հեռու էր գտնվում, իսկ երեկոյան ժամերին այլ կերպ անցնելը գրեթե անհնարին էր։
s-8 Նախընտրում էի գնալ ծառայողական ավտոբուսով, որը գրեթե հասնում էր «մեր տանը», սակայն կեսից իջնում էի, որովհետև երեկոյան անցումի մոտ կանգնած էր լինում մենթերի «Ուազիկը»։
s-9 Իջնում էի խաչմերուկում և անմիջապես մոտենում էի թերթի կրպակին, որպեսզի փողոցին մեջքով կանգնեմ։
s-10 Լավ գիտեի, որ այդտեղով անցնում են մարդ որսացող մենթերի մեքենաները։
s-11 Մի անգամ, երբ միամտաբար տնկվել էի կանգառում, մենթերը չհավատացին լկտիությանս։
s-12 Նստեցրին մեքենան ու քշեցին։
s-13 Երկու 18-19 տարեկան ջահելներ էին։
s-14 Նստելուն պես նկատեցի, որ հետևի դռներին բռնակներ չկան և ներսից չես կարող բացել։
s-15 «Ուր ե՞նք գնում տղերք», հարցրի ես ժպտալով։
s-16 Նրանք ևս ժպտացին։
s-17 «Հեռու չենք տանի. պտտվում ենք, հետ դառնանք», ասաց նրանցից մեկը՝ հանելով անձնագրիս մեջ մշտապես պահվող 100 ռուբլին։
s-18 «Դժվար է ձեր աշխատանքը», կարեկցանքով ասացի նրանց՝ հիշելով ընկերոջս պատվերը, որ կաշառքը պետք է տալ առանց մենթին վիրավորելու։
s-19 «Էդքան էլ չէ», քմծիծաղով պատասխանեց ջահելներից մեկը, որը սերժանտ էր։
s-20 Ես ժպտում էի և հիշում հայերեն որոշ բառեր ու բառակապակցություններ՝ զարմանալով, թե որքան հարուստ է հայերեն հայհոյանքների տեսականին։
s-21 «Ձեր հետևի դուռը լավ չի փակվում. ռեզինը սոսնձել է պետք», ասացի՝ ակնարկելով ծռմռված դուռը, որն անշուշտ դեֆորմացվել էր մարդկային գլուխների օգնությամբ։
s-22 «Դե բոլորը հո քեզ նման խելոք չեն պահում իրենց», ռուսի համար սովորական երկիմաստությամբ ու թույնով ասաց վարորդը։
s-23 Ինձ իջեցրին կանգառից հեռու, որ վկաներ չլինեն։
s-24 «Հաջողություն ձեզ», ասացի մեքենայից ելնելով, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց։
s-25 Սերժանտը ելավ մեքենայից, ու միամտաբար կարծեցի, թե ուզում է մարդավարի հրաժեշտ տալ, որ հանկարծ հետո չբողոքեմ։
s-26 Ես նորից հաջողություն մաղթեցի. նա լուռ առանց միմիկայի նայում էր ինձ։
s-27 «Ահա թե ինչու են ձեզ պայթեցնում»...
s-28 Առաջին անգամ այդ բանը մտքովս անցավ, երբ աշխատանքի գնալիս փողոցում տեսա փոքրիկ շնիկով շրջող մի տիկնոջ։
s-29 Նայեցի շնիկին ու չկարողացա զսպել ժպիտս, հետո հայացքս ընկավ տիկնոջ դեմքին։
s-30 Ես շարունակում էի ժպտալ, իսկ նա ինձ էր նայում անասելի ատելությամբ։
s-31 Նրա հայացքը մտրակի նման դաղեց ինձ։
s-32 «Ահա թե ինչի են ձեզ պայթեցնում», մտածեցի ու սարսափեցի այդ մտքից։
s-33 Հետո երկար աղոթում էի և ինձ թվաց, որ այլևս երբեք նման բան չեմ մտածի, բայց մենթերի հետ անցկացրած հինգ րոպեն բավական էր, որ նորից խախտեմ պատվիրանը և ցանկանամ ինձ համար անծանոթ մարդկանց մահը։
s-34 Որպեսզի այլևս նման բան չցանկանամ, մեղք չվերցնեմ հոգուս վրա, հաստատապես որոշեցի հեռանալ այդ երկրից, շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար ու հեռանալ։
s-35 Դա ինձ հիշեցրեց նացիստի մասին անեկդոտը. մի օր համակենտրոնացման ճամբարի ղեկավարը հավաքում է բոլոր ողջ մնացած բանտարկյալներին և ասում.
s-36 «Տիկնայք և պարոնայք, պատերազմն ավարտվել է։
s-37 Բոլորին շնորհակալություն»։

Text viewDownload CoNNL-U