Sentence view

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Text: -

[1] tree
Հայաստանում օրեցօր ավելի ու ավելի հաճախ է հնչում այն միտքը, թե մեզ միայն իշխանափոխությունը կփրկի։
s-1
news-0079-00010CVK
Հայաստանում օրեցօր ավելի ու ավելի հաճախ է հնչում այն միտքը, թե մեզ միայն իշխանափոխությունը կփրկի։
Hayastanowm òrec’òr aveli ow aveli hač̣ax ē hnčowm ayn mitk’ë, t’e mez miayn išxanap’oxowt’yownë kp’rki.
[2] tree
Բայց արդյո՞ք միայն իշխանափոխությունը բավարար է, ու հենց որ այս ապիկարները հեռանան՝ բոլոր հարցերը միանգամից լուծվելու են։
s-2
news-0079-00010CVL
Բայց արդյո՞ք միայն իշխանափոխությունը բավարար է, ու հենց որ այս ապիկարները հեռանան՝ բոլոր հարցերը միանգամից լուծվելու են։
Bayc’ ardyo?k’ miayn išxanap’oxowt’yownë bavarar ē, ow henc’ or ays apikarnerë heṙanan, bolor harc’erë miangamic’ lowçvelow en.
[3] tree
Խնդիրն իշխանափոխության անհրաժեշտությունը չէ. այս իշխանությունների յուրաքանչյուր օրը նորանոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար, և սրանց՝ օր առաջ հեռանալը բացարձակ առաջնահերթություն է։
s-3
news-0079-00010CVM
Խնդիրն իշխանափոխության անհրաժեշտությունը չէ. այս իշխանությունների յուրաքանչյուր օրը նորանոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար, և սրանց՝ օր առաջ հեռանալը բացարձակ առաջնահերթություն է։
Xndirn išxanap’oxowt’yan anhražeštowt’yownë čē. ays išxanowt’yownneri yowrak’ančyowr òrë noranor spaṙnalik’ner ē steġçowm Hayastani hamar, ew sranc’, òr aṙaǰ heṙanalë bac’arjak aṙaǰnahert’owt’yown ē.
[4] tree
Խնդիրն ընդամենը այն է, որ մեզանում, որպես կանոն, մարդիկ իշխանափոխություն են պահանջում ոչ թե այն պատճառով, որ տվյալ իշխանություններն, ասենք, երկիրը տարել են սխալ ուղղությամբ, այլ որովհետև իշխանափոխությունն ընկալում են որպես նրանցից վրեժ լուծելու միջոց։
s-4
news-0079-00010CVN

Xndirn ëndamenë ayn ē, or mezanowm, orpes kanon, mardik išxanap’oxowt’yown en pahanǰowm oč t’e ayn patč̣aṙov, or tvyal išxanowt’yownnern, asenk’, erkirë tarel en sxal owġġowt’yamb, ayl orovhetew išxanap’oxowt’yownn ënkalowm en orpes nranc’ic’ vrež lowçelow miǰoc’.
[5] tree
1998-ին, օրինակ, շատերը ցնծությամբ ընդունեցին պալատական հեղաշրջումը զուտ այն պատճառով, որ ուզում էին վրեժ լուծել «մութ ու ցուրտ տարիների» համար ու չէին ուզում լսել ո՛չ շրջափակման, ո՛չ պատերազմի, ո՛չ հաղթանակի մասին, ու թքած ունեին, որ էներգետիկ ճգնաժամը հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է հաղթահարվել, ոչ թե հեղաշրջումից հետո։
s-5
news-0079-00010CVO

1998-in, òrinak, šaterë c’nçowt’yamb ëndownec’in palatakan heġašrǰowmë zowt ayn patč̣aṙov, or owzowm ēin vrež lowçel «mowt’ ow c’owrt tarineri» hamar ow čēin owzowm lsel o՛č šrǰap’akman, o՛č paterazmi, o՛č haġt’anaki masin, ow t’k’aç ownein, or ēnergetik č̣gnažamë henc’ Lewon Ter-Petrosyani òrok’ ē haġt’aharvel, oč t’e heġašrǰowmic’ heto.
[6] tree
Ավելի ուշ նույն այդ զանգվածը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հրաժարականն էր պահանջում ոչ թե այն պատճառով, որ նրանք սխալ ճանապարհ էին ընտրել՝ փորձում էին սառեցնել արցախյան հակամարտությունն ու պետության ռազմավարական ենթակառուցվածքներն էլ հանձնում էին Ռուսաստանին, այլ որովհետև ուզում էին վրեժ լուծել նրանց ազգուտակի թալանած միլիարդների համար։
s-6
news-0079-00010CVP

Aveli owš nowyn ayd zangvaçë K’očaryani ow Serž Sargsyani hražarakann ēr pahanǰowm oč t’e ayn patč̣aṙov, or nrank’ sxal č̣anaparh ēin ëntrel, p’orjowm ēin saṙec’nel arc’axyan hakamartowt’yownn ow petowt’yan ṙazmavarakan ent’akaṙowc’vaçk’nern ēl hanjnowm ēin Ṙowsastanin, ayl orovhetew owzowm ēin vrež lowçel nranc’ azgowtaki t’alanaç miliardneri hamar.
[7] tree
Նիկոլ Փաշինյանն, ի դեպ, շատ լավ հասկացել էր դա, դրա համար էլ գնաց ոչ թե 2008-ի ճանապարհով (երբ հանգամանորեն բացատրվում էին իշխանության բոլոր սխալներն ու ներկայացվում դրանց անխուսափելի կործանարար հետևանքները), այլ շեշտը դրեց նախկիններից վրեժ լուծելու վրա՝ ի՞նչ սխալների վերլուծություն, ի՞նչ աշխարհաքաղաքական խնդիրներ, ի՞նչ ռազմավարություն, «գալու ենք սաղին սատկացնենք, ունեցվածքը խլենք, վերադարձնենք ձեզ», և վերջ։
s-7
news-0079-00010CVQ

Nikol P’ašinyann, i dep, šat lav haskac’el ēr da, dra hamar ēl gnac’ oč t’e 2008-i č̣anaparhov (erb hangamanoren bac’atrvowm ēin išxanowt’yan bolor sxalnern ow nerkayac’vowm dranc’ anxowsap’eli korçanarar hetewank’nerë), ayl šeštë drec’ naxkinneric’ vrež lowçelow vra, i?nč sxalneri verlowçowt’yown, i?nč ašxarhak’aġak’akan xndirner, i?nč ṙazmavarowt’yown, «galow enk’ saġin satkac’nenk’, ownec’vaçk’ë xlenk’, veradarjnenk’ jez», ew verǰ.
[8] tree
Ու նույնն էլ հիմա է. եթե իշխանափոխություն ենք պահանջում զուտ այս տհասներից վրեժ լուծելու և լափած պարգևավճարներն ու կոռուպցիոն «փայերը» քթներից բերելու համար, ապա դա, որքան էլ արդարության տեսանկյունից միանգամայն տեղին լինի, միևնույն է՝ մեզ դուրս չի բերելու այս վիճակից։
s-8
news-0079-00010CVR

OW nowynn ēl hima ē. et’e išxanap’oxowt’yown enk’ pahanǰowm zowt ays thasneric’ vrež lowçelow ew lap’aç pargewavč̣arnern ow koṙowpc’ion «p’ayerë» k’t’neric’ berelow hamar, apa da, ork’an ēl ardarowt’yan tesankyownic’ miangamayn teġin lini, miewnowyn ē, mez dowrs či berelow ays vič̣akic’.
[9] tree
Հասարակությունն ինքն իր համար պիտի կարողանա ձևակերպել, թե ինչու է անհրաժեշտ իշխանափոխությունը՝ հանուն պետության, և ոչ թե «ճշտով»։
s-9
news-0079-00010CVS
Հասարակությունն ինքն իր համար պիտի կարողանա ձևակերպել, թե ինչու է անհրաժեշտ իշխանափոխությունը՝ հանուն պետության, և ոչ թե «ճշտով»։
Hasarakowt’yownn ink’n ir hamar piti karoġana jewakerpel, t’e inčow ē anhražešt išxanap’oxowt’yownë, hanown petowt’yan, ew oč t’e «č̣štov».
[10] tree
Ու քանի որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ մեր տիպի երկրներում ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում ոչ թե սխալների համար, այլ «մուռ հանելու», ինքը ոչ թե սխալներից է վախենում, այլ ժողովրդի վրեժից։
s-10
news-0079-00020CVT
Ու քանի որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ մեր տիպի երկրներում ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում ոչ թե սխալների համար, այլ «մուռ հանելու», ինքը ոչ թե սխալներից է վախենում, այլ ժողովրդի վրեժից։
OW k’ani or Nikol P’ašinyanë haskanowm ē, or mer tipi erkrnerowm žoġovowrdn išxanap’oxowt’yown ē pahanǰowm oč t’e sxalneri hamar, ayl «mowṙ hanelow», ink’ë oč t’e sxalneric’ ē vaxenowm, ayl žoġovrdi vrežic’.
[11] tree
Սխալների համար որևէ «կռուտիտ» կգտնի, իսկ ահա վրեժի ծարավի դեպքում հազիվ թե փրկվի։
s-11
news-0079-00020CVU
Սխալների համար որևէ «կռուտիտ» կգտնի, իսկ ահա վրեժի ծարավի դեպքում հազիվ թե փրկվի։
Sxalneri hamar orewē «kṙowtit» kgtni, isk aha vreži çaravi depk’owm haziv t’e p’rkvi.
[12] tree
Դրա համար էլ անընդհատ ուզում է ժողովրդին ցույց տալ, թե ինքը նրանցից մեկն է։
s-12
news-0079-00020CVV
Դրա համար էլ անընդհատ ուզում է ժողովրդին ցույց տալ, թե ինքը նրանցից մեկն է։
Dra hamar ēl anëndhat owzowm ē žoġovrdin c’owyc’ tal, t’e ink’ë nranc’ic’ mekn ē.
[13] tree
Սկզբում ավելի պարզունակ մեթոդներով էր անում՝ «տան եղած-չեղածը ապառիկով եմ առնում», «հեծանիվով եմ գնում գործի», «տեսա՞ք , ճանապարհային ոստիկանությունը կնոջս տուգանել է» և այլն, հետո՝ կորոնավարակը «քաշած արաղով բուժելու» խայտառակության ու համաճարակային խայտառակ իրավիճակի ֆոնին, մի քանի անգամ էլ ինքը «վարակվեց», պատերազմի օրերին՝ իր տղան էլ որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ, հետո՝ «տեսեք, ադրբեջանցիները միայն ձեզ չեն նվաստացնում, անձամբ ինձ էլ են նվաստացնում»...
s-13
news-0079-00020D00
Սկզբում ավելի պարզունակ մեթոդներով էր անում՝ «տան եղած-չեղածը ապառիկով եմ առնում», «հեծանիվով եմ գնում գործի», «տեսա՞ք, ճանապարհային ոստիկանությունը կնոջս տուգանել է» և այլն, հետո՝ կորոնավարակը «քաշած արաղով բուժելու» խայտառակության ու համաճարակային խայտառակ իրավիճակի ֆոնին, մի քանի անգամ էլ ինքը «վարակվեց», պատերազմի օրերին՝ իր տղան էլ որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ, հետո՝ «տեսեք, ադրբեջանցիները միայն ձեզ չեն նվաստացնում, անձամբ ինձ էլ են նվաստացնում»...
Skzbowm aveli parzownak met’odnerov ēr anowm, «tan eġaç-čeġaçë apaṙikov em aṙnowm», «heçanivov em gnowm gorçi», «tesa?k’, č̣anaparhayin ostikanowt’yownë knoǰs towganel ē» ew ayln, heto, koronavarakë «k’ašaç araġov bowželow» xaytaṙakowt’yan ow hamač̣arakayin xaytaṙak iravič̣aki fonin, mi k’ani angam ēl ink’ë «varakvec’», paterazmi òrerin, ir tġan ēl orpes kamavor meknec’ ṙazmač̣akat, heto, «tesek’, adrbeǰanc’inerë miayn jez čen nvastac’nowm, anjamb inj ēl en nvastac’nowm»...
[14] tree
Մի խոսքով՝ իշխանափոխությունը մեզ «մուռ հանելու» համար չի պետք, պետությունը ճիշտ ուղղությամբ տանելու համար է պետք։
s-14
news-0079-00030D01
Մի խոսքով՝ իշխանափոխությունը մեզ «մուռ հանելու» համար չի պետք, պետությունը ճիշտ ուղղությամբ տանելու համար է պետք։
Mi xosk’ov, išxanap’oxowt’yownë mez «mowṙ hanelow» hamar či petk’, petowt’yownë č̣išt owġġowt’yamb tanelow hamar ē petk’.
[15] tree
Իսկ «մուռ հանելն» արդարադատության խնդիրն է։
s-15
news-0079-00030D02
Իսկ «մուռ հանելն» արդարադատության խնդիրն է։
Isk «mowṙ haneln» ardaradatowt’yan xndirn ē.

Text viewDependency treesEdit as list