դռնբաց դատական նիստում, քննելով «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մանե Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարինե Տիտանյանի ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) և «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` որոշումն անվավեր ճանաչելու, որոշակի գործողություններ կատարել պարտադրելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
Դիմելով դատարան` Կարինե Տիտանյանը պահանջել է Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասով անվավեր ճանաչել Խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշումը, վերականգնել նախկին աշխատանքում, Ընկերությանը պարտադրել կատարել վերջնահաշվարկ, սահմանված կարգով լրացնել աշխատանքային գրքույկը և հանձնել իրեն, բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը` սկսած 16.07.2013 թվականից, ինչպես նաև վճարման ենթակա գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 21.08.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Կարինե Տիտանյանի բռնագանձել 1.218.316 ՀՀ դրամ` որպես վերջնահաշվարկի գումար` այդ գումարը Դատարանի դեպոզիտ հաշվից փոխանցելով Կարինե Տիտանյանին, անվավեր ճանաչել Խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշումը և Կարինե Տիտանյանին վերականգնել իր նախկին աշխատանքում` Ընկերության տնօրենի պաշտոնում, Ընկերությունից հօգուտ Կարինե Տիտանյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը` սկսած 16.07.2013 թվականից, ինչպես նաև 70.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար. հայցը` մնացած մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.11.2014 թվականի որոշմամբ Կարինե Տիտանյանի ներկայացուցչի և Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 21.08.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետը, 115-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Խորհուրդը, որպես Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով, իրավունք ունի ցանկացած պահին լուծելու իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հնարավոր են համարում առանձին աշխատանքային հարաբերությունների կարգավորումն այլ իրավական ակտերով:
Verak’nnič dataranë hašvi či aṙel, or inčpes HH ašxatank’ayin òrensgirk’ë, aynpes ēl HH k’aġak’ac’iakan òrensgirk’ë hnaravor en hamarowm aṙanjin ašxatank’ayin haraberowt’yownneri kargavorowmn ayl iravakan akterov.
Սույն վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվելիք որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Անկախ գործատու ընկերության կազմակերպաիրավական ձևից և գործունեության բնույթից` ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմերը, այդ թվում նաև` աշխատանքային իրավահարաբերությունների դադարումը կարգավորող դրույթները ենթակա են պարտադիր կիրառման և կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում:
Ankax gorçatow ënkerowt’yan kazmakerpairavakan jewic’ ew gorçowneowt’yan bnowyt’ic’, HH ašxatank’ayin òrensdrowt’yamb sahmanvaç normerë, ayd t’vowm naew, ašxatank’ayin iravaharaberowt’yownneri dadarowmë kargavoroġ drowyt’nerë ent’aka en partadir kiraṙman ew katarman Hayastani Hanrapetowt’yan taraçk’owm.
ՀՀ աշխատանքային օրենսգիրքն աշխատողին աշխատանքից ազատելու որոշակի, խստորեն կանոնակարգված ընթացակարգ է նախատեսում, մինչդեռ տվյալ դեպքում գործատուն չի կատարել իր առջև դրված պարտականությունը և աշխատանքային պայմանագիրը լուծել է առանց աշխատողին այդ կարգավիճակում պահելու այլ` հնարավորինս համարժեք հնարավորության ընձեռման, առանց ծանուցման, առանց ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված որևէ հիմքի վկայակոչման, որպիսի գործելակերպն ուղղակիորեն հակասում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին:
1) ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի 08.06.1999 թվականի թիվ 28 հրամանով Կարինե Տիտանյանը 07.06.1999 թվականից նշանակվել է Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար (հատոր 1-ին, գ.թ. 9).
2) ՀՀ կառավարության 06.11.2003 թվականի ««Հասարարական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին վերապահելու մասին» թիվ 1401-Ն որոշմամբ Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Խորհրդին (հատոր 1-ին, գ.թ. 13).
3) Խորհրդի 15.01.2004 թվականի թիվ 1-Ա որոշմամբ հաստատվել է Ընկերության կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն)` նոր խմբագրությամբ (հատոր 1-ին, գ.թ. 11, 12).
3) Xorhrdi 15.01.2004 t’vakani t’iv 1-A orošmamb hastatvel ē Ënkerowt’yan kanonadrowt’yownë (aysowhet, Kanonadrowt’yown), nor xmbagrowt’yamb (hator 1-in, g.t’. 11, 12).
ՀՀ կառավարության 06.11.2003 թվականի ««Հասարարական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին վերապահելու մասին» թիվ 1401-Ն որոշմամբ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություններն իրականացնում է Խորհուրդը (հատոր 1-ին, գ.թ. 27-48).
5) Կանոնադրության 8.2-րդ կետի 11-րդ ենթակետի համաձայն` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն է պատկանում Ընկերության տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը (հատոր 1-ին, գ.թ. 27-48).
7) Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը 16.07.2013 թվականին որոշում է կայացրել 16.07.2013 թվականից Ընկերության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն) Կարինե Տիտանյանի լիազորությունները դադարեցնելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 16-18, 23, 24).
8) Կարինե Տիտանյանին վճարման ենթակա վերջնահաշվարկի գումարը՝ 1.218.316 ՀՀ դրամի չափով, Ընկերության կողմից 25.11.2013 թվականի թիվ 900013298014 վճարման հանձնարարագրով փոխանցվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին (հատոր 2-րդ, գ.թ. 22-23, 28):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի միատեսակ կիրառության համար.
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետը, 115-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
- արդյո՞ք իրավաչափ է բաժնետիրական ընկերության միանձնյա գործադիր մարմնի (ընկերության տնօրենի, գլխավոր տնօրենի) լիազորությունները բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի կողմից ցանկացած ժամանակ վաղաժամկետ դադարեցնելը:
Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2014 թվականի որոշման` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2014 թվականի վճիռը` հայցը` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասով բավարարելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասերը, և այդ մասերով այն փոփոխել` հայցն այդ մասերով մերժել:
2. Կարինե Տիտանյանից հօգուտ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: