Բայց մի բան գիտեմ հաստատ. մեր մեջ խտանյութի պես փոքրիկ, բայց ամուր բյուրեղներով իրար էին միացած անարդարությունների ամբողջ տեսականու դեմ ընդվզումը՝ 1915-ի Ցեղասպանությունից մինչև Ադրբեջանի կազմում հայաթափվող հայկական Նախիջևանի ինքնավար հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, մինչև Հայաստանի Հանրապետության էկոլոգիան աղտոտող արդյունաբերական հսկաներ, որոնցից և ոչ մեկը չէր կարող աշխատել ինքնուրույն՝ առանց խորհրդային երկրի անծայր տարածքներում գործող մյուս գործարանների:
Bayc’ mi ban gitem hastat. mer meǰ xtanyowt’i pes p’ok’rik, bayc’ amowr byowreġnerov irar ēin miac’aç anardarowt’yownneri amboġǰ tesakanow dem ëndvzowmë, 1915-i C’eġaspanowt’yownic’ minčew Adrbeǰani kazmowm hayat’ap’voġ haykakan Naxiǰewani ink’navar hanrapetowt’yown ow Leṙnayin Ġarabaġi ink’navar marz, minčew Hayastani Hanrapetowt’yan ēkologian aġtotoġ ardyownaberakan hskaner, oronc’ic’ ew oč mekë čēr karoġ ašxatel ink’nowrowyn, aṙanc’ xorhrdayin erkri ançayr taraçk’nerowm gorçoġ myows gorçaranneri.
Մեր մեջ ազատության առաջին իսկ հնարավորությամբ արթնացել էր հին ու նոր անարդարությունների դեմ բողոքը, ու մենք իրոք չգիտեինք՝ առաջին էկոլոգիական ցույցը առիթն էր, թե պատճառը մեր մեծ շարժման, բայց որ մեծ մի բան էինք սկսել, անկասկած է:
Mer meǰ azatowt’yan aṙaǰin isk hnaravorowt’yamb art’nac’el ēr hin ow nor anardarowt’yownneri dem boġok’ë, ow menk’ irok’ čgiteink’, aṙaǰin ēkologiakan c’owyc’ë aṙit’n ēr, t’e patč̣aṙë mer meç šaržman, bayc’ or meç mi ban ēink’ sksel, ankaskaç ē.
Առաջին բնապահպանական ցույցին ուսանողների մասնակցությունը խոչընդոտելու համար Երևանի պետական համալսարանի ղեկավարությունն իր կարծիքով հնարամիտ քայլի էր դիմել. կենտրոնական մասնաշենքի դահլիճում այդ օրը որոշեցին ցուցադրել Միլոշ Ֆորմանի «Ամադեուս» ֆիլմը:
Խորհրդային երկրի կինոդահլիճներում դրսի նոր ֆիլմեր քիչ էին ցուցադրվում, իսկ մեզ համալսարանում հնարավորություն էին տալիս դիտելու 1984-ին նկարահանված ամերիկյան ֆիլմ:
Xorhrdayin erkri kinodahlič̣nerowm drsi nor filmer k’ič ēin c’owc’adrvowm, isk mez hamalsaranowm hnaravorowt’yown ēin talis ditelow 1984-in nkarahanvaç amerikyan film.
Ես տասնյոթ տարեկան էի ու հաստատ գիտեի, որ հրապարակ եմ իջնելու, իսկ Ֆորմանի ֆիլմը ես հետո նայեցի, երբ Ղարաբաղի հարցը բանակցային սեղանի չավարտվող զրույց դարձավ։
Es tasnyot’ tarekan ēi ow hastat gitei, or hraparak em iǰnelow, isk Formani filmë es heto nayec’i, erb Ġarabaġi harc’ë banakc’ayin seġani čavartvoġ zrowyc’ darjav.
88-ի փետրվարի 20-ին մենք Օպերայի հրապարակ մտանք մի՛ երկրում, իսկ փետրվարի 22-ին ա՛յլ երկրում էինք արդեն, որովհետև երկար ու խոնարհ լռած խորհրդային հայ ժողովուրդը դուրս էր եկել փողոց՝ զգալով, որ խորհրդային գիշատիչը ծնկել էր:
Մենք պահանջում էինք Ադրբեջանի կազմում հայաթափվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացումը Հայաստանին՝ մտքում իմանալով, որ մենք այսուհետ այլևս պահանջելու ենք:
«Ինքնորոշում» բառը մենք՝ 17-23 տարեկան ուսանողներս ու մյուս մեր հայրենակիցները սկսել էինք օգտագործել հաճույքով, ու ինչպես նոր սովորած ամեն բառ՝ արտասանում էինք մի աննկատ դադարից հետո, կարծելով, որ «ինքնորոշում» բառի ամեն կիրառումից հետո մենք մոտեցնում ենք դրա իրականություն դառնալու հնարավորությունը։
«Ink’norošowm» baṙë menk’, 17-23 tarekan owsanoġners ow myows mer hayrenakic’nerë sksel ēink’ ògtagorçel hač̣owyk’ov, ow inčpes nor sovoraç amen baṙ, artasanowm ēink’ mi annkat dadaric’ heto, karçelov, or «ink’norošowm» baṙi amen kiraṙowmic’ heto menk’ motec’nowm enk’ dra irakanowt’yown daṙnalow hnaravorowt’yownë.
Մեր շարժումն առաջնորդում էին մաթեմատիկոսներ, պատմաբաններ, գրողներ, բանասերներ, ֆիզիկոսներ, որոնք կոչ էին անում ցուցարարներին մաքուր պահել Օպերայի տարածքը, հնարավորություն տալ շտապօգնության մեքենաներին անխոչընդոտ մոտենալ դրա կարիքն ունեցողներին, իսկ երթերի ժամանակ հրահանգվում էր դադարեցնել վանկարկումներն ու անձայն քայլել այն փողոցներով, որտեղ հիվանդանոցներ կան, որ հանկարծ չխանգարենք հիվանդների հանգիստը:
Մինչ մենք արտասանում էինք նոր սովորած «ինքնորոշումը», Սումգայիթում ադրբեջանական բանտերից հենց այդ գործի համար ազատ արձակված հանցագործների ամբոխը դանակներով ու կացիններով խոշտանգեց ու սպանեց Սումգայիթի հայ բնակչությանը՝ նախապես անջատելով նրանց բնակարանների հեռախոսները:
Minč menk’ artasanowm ēink’ nor sovoraç «ink’norošowmë», Sowmgayit’owm adrbeǰanakan banteric’ henc’ ayd gorçi hamar azat arjakvaç hanc’agorçneri amboxë danaknerov ow kac’innerov xoštangec’ ow spanec’ Sowmgayit’i hay bnakčowt’yanë, naxapes anǰatelov nranc’ bnakaranneri heṙaxosnerë.
Դպրոցական դասագրքերից մեզ բարի ժպտացող, միշտ ազատագրող ռուս զինվորը շրջապատել էր Օպերայի հրապարակը տանկերով ու «Կալաշնիկով» ավտոմատներով ու չէր ժպտում:
Մենք մասնակից ենք եղել խորհրդային կայսրության անկմանը, առանց գիտակցելու պատմական պահին մեր մասնակցությունը, բայց հաճախ վտանգելով մեզ, առանց նշանակություն տալու վտանգի իրական լինելուն, որովհետև մենք տասնյոթից քսաներեք տարեկան ուսանողներ էինք ու ազատությամբ ոգևորված:
Մենք չգիտեինք հատկապես ում գլխում և ինչպես ծնվեց այս միտքը, բայց ութսունութի մայիսյան մի օր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 220 լսարանում, ժողովից հետո որոշվեց իջնել Ազատության հրապարակ և նստացույց սկսել:
Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Հայաստանի հասարակությունը փոխվեց. երբեք մենք այդքան հոգատար չենք եղել միմյանց հանդեպ ու երբեք այդքան միասնական չենք պայքարել անարդարության դեմ:
Հնարավորությունը, անսպասելի եկած հնարավորությունն ու առաջնորդները, որոնց մենք ամենասկզբում վստահում էինք այնպես, ինչպես ինքներս մեզ, մեր մեջ բացեցին հասարակություն լինելու, համարձակ լինելու, արժանապատիվ լինելու տաղանդը, այնպես, ինչպես մեկ օրում մարդն հայտնաբերում է իր վոկալ տվյալները, կամ նկարելու տաղանդը:
Մենք՝ խորհրդային կայսրության փլուզման վկաներս ու մասնակիցներս, խորտակվող կայսրությունից պահանջում էինք վերադարձնել մեր երկրի հանդեպ գործած անարդարությունները։
Մենք չգիտեինք, որ գալու է նոր կայսրություն, նոր հարաբերություններ, ուժերի նոր դասավորություն, իսկ մենք սկսնակ ու ռոմանտիկ էինք լինելու էպոխայի դժվարությունների համար։
Menk’ čgiteink’, or galow ē nor kaysrowt’yown, nor haraberowt’yownner, owžeri nor dasavorowt’yown, isk menk’ sksnak ow ṙomantik ēink’ linelow ēpoxayi džvarowt’yownneri hamar.
Նրանք չգիտեին ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ Մադրիդի, ո՛չ Կազանի փաստաթղթերի մասին, նրանք դեռ չէին լսել ԵԱՀԿ համանախագահներից ոչ մեկի անունը. նրանք մնացին անցյալ դարում՝ Ղարաբաղյան շարժման ռոմանտիզմով:
Մենք եղանք համարձակ՝ անհամարձակ ապրած տարիների փոխարեն, եղանք սիրող ու հոգատար՝ մատնություններով ապրած խորհրդային բիրտ ու նենգ տարիների փոխարեն, եղանք գեղեցիկ ու սիրահարվող՝ բարիկադների վրա վերջին օրն ապրող տղաների ու աղջիկների նման ու երգեցինք խրոխտ երգեր Երևանի փողոցներում:
Ղարաբաղյան շարժման հետագա բոլոր օրերին հրապարակում էին և նրանք, ովքեր առաջին օրը գնացին Միլոշ Ֆորմանի ֆիլմը նայելու, նաև նրանք, ովքեր չնայեցին ֆիլմն այդ օրը՝ քայլելով դեպի Ազատության հրապարակ: