Նրա հիշողությունը սկսվում էր անեզր լուսավորության մեջ հայտնվող մի մուգ բծից, ապա բիծը ահագնանում էր, գրավում ամբողջ լույսը և ապա պայթում, տրաքտրաքում անվերջ, շնչահեղձ անում ու նվաղեցնում։
Nra hišoġowt’yownë sksvowm ēr anezr lowsavorowt’yan meǰ haytnvoġ mi mowg bçic’, apa biçë ahagnanowm ēr, gravowm amboġǰ lowysë ew apa payt’owm, trak’trak’owm anverǰ, šnčaheġj anowm ow nvaġec’nowm.
Դա Եսայու հիշողությունը չէր արդեն, դա հիշողությունից մնացած հետագիծն էր, որ մտածելու ձև էր դարձել, մի գալար էր դարձել ու ավելացել ուղեղին և ամեն պահ իր հետ էր՝ մի հին ու այլ աշխարհ՝ ոչ մի կապ չունեցող իր կյանքի, իր գործի, իր շրջապատի հետ։
Da Esayow hišoġowt’yownë čēr arden, da hišoġowt’yownic’ mnac’aç hetagiçn ēr, or mtaçelow jew ēr darjel, mi galar ēr darjel ow avelac’el owġeġin ew amen pah ir het ēr, mi hin ow ayl ašxarh, oč mi kap čownec’oġ ir kyank’i, ir gorçi, ir šrǰapati het.
Այսօրը նրա շարունակությունը չէր. և դժվար էր պատկերացնել, որ ինչ-որ սահման է եղել, նրբանցումներ են եղել այդ գերեզմանակուր վաղնջական աշխարհի և այսօրվա միջև, որ կամաց-կամաց է այն փոխվել ու դարձել մի ուրիշ բան։
Aysòrë nra šarownakowt’yownë čēr. ew džvar ēr patkerac’nel, or inč-or sahman ē eġel, nrbanc’owmner en eġel ayd gerezmanakowr vaġnǰakan ašxarhi ew aysòrva miǰew, or kamac’-kamac’ ē ayn p’oxvel ow darjel mi owriš ban.
Ու հիմա մեծ միջնորմ էր խոյացած, բարձր ցանկապատ, որ ոչ անցք ուներ, որտեղից կարելի էր տեսնել մյուս կողմը, ոչ սանդուղք՝ բարձրանալու համար վեր ու վերևից նայելու այն կողմը՝ երազի պես մի տեղ, մղձավանջի պես մի բան, Եսայու էությանը հակառակ, աշխարհը անհասկանալի ու անտրամաբան դարձնող...
OW hima meç miǰnorm ēr xoyac’aç, barjr c’ankapat, or oč anc’k’ owner, orteġic’ kareli ēr tesnel myows koġmë, oč sandowġk’, barjranalow hamar ver ow verewic’ nayelow ayn koġmë, erazi pes mi teġ, mġjavanǰi pes mi ban, Esayow ēowt’yanë hakaṙak, ašxarhë anhaskanali ow antramaban darjnoġ...
Դանդաղ ու հիմնավոր, կանոնակազմ ու ոչ մանրաշարժ կրքերով Եսային մի պահ եղավ, որ զգաց ամեն ինչի պարապությունը, մի պահ եղավ, իր դեմ-դիմաց հստակ տեսավ Սատանային լույսերի մեջ, մահերի մեջ, իրադարձությունների անհասկանալի ու անմիտ վերջնախորհուրդի մեջ։
Dandaġ ow himnavor, kanonakazm ow oč manrašarž krk’erov Esayin mi pah eġav, or zgac’ amen inči parapowt’yownë, mi pah eġav, ir dem-dimac’ hstak tesav Satanayin lowyseri meǰ, maheri meǰ, iradarjowt’yownneri anhaskanali ow anmit verǰnaxorhowrdi meǰ.
Բայց ամբողջ հարցը այն էր, որ Սատանան մեղմ ժպտաց, և այդ ժպիտը վերջ չուներ և ոչինչ չէր ասում, ինչպես շրջապատի մահերն ու արցունքը, դավաճանությունն ու կիրքը։
Bayc’ amboġǰ harc’ë ayn ēr, or Satanan meġm žptac’, ew ayd žpitë verǰ čowner ew očinč čēr asowm, inčpes šrǰapati mahern ow arc’ownk’ë, davač̣anowt’yownn ow kirk’ë.
Սատանան անպատասխան ժպտում էր, և այդ ժպիտը որոշակի եզր չուներ և ուղղություն չուներ. այն հարափոփոխ ձևերով փափուկ ու դանդաղ կոլոլվում էր, իր մեջ առնում ամեն ինչ և էլի գնում, անընդհատ գնում, անտարբեր ու սովորական դարձնում ամեն ինչ, աննշան ու անիմաստ դարձնում ամեն ինչ՝ և՛ ժամանակը, և՛ լույսը, և՛ իրերի չափուկշռույթը, և իրողությունների չափանիշները...
Նա ինքը զարմացավ, որ իսկապես ուզում է մեռնել. դա քաջություն չէր, հուսալքման պահ չէր. և միտք չէր. նա անկեղծ ուզեց մեռնել, և նա հասկացավ աշխարհը. ամեն ինչ հասարակ է, ու ինքը նրա մասը չէ. ինքը ազատ է, և ինքը ուրիշ է. նա չզգաց պարտություն և չունեցավ զգայախաբություն։
Na ink’ë zarmac’av, or iskapes owzowm ē meṙnel. da k’aǰowt’yown čēr, howsalk’man pah čēr. ew mitk’ čēr. na ankeġç owzec’ meṙnel, ew na haskac’av ašxarhë. amen inč hasarak ē, ow ink’ë nra masë čē. ink’ë azat ē, ew ink’ë owriš ē. na čzgac’ partowt’yown ew čownec’av zgayaxabowt’yown.
Նա չգիտեր ինչու է շարժվում, գործում, և ինչ իմաստ պիտի ունենա հետագա իր կյանքը, երբ անիմաստ է հիմա ամեն ինչ, երբ արդեն քանդվել է իր տեսակի այն բնական կարգաբանությունը, որ ի վերուստ նախանշված է եղել։
Na čgiter inčow ē šaržvowm, gorçowm, ew inč imast piti ownena hetaga ir kyank’ë, erb animast ē hima amen inč, erb arden k’andvel ē ir tesaki ayn bnakan kargabanowt’yownë, or i verowst naxanšvaç ē eġel.