hy-armtdp-train-news-003M
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
View options
Tags:
Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Ղարաբաղյան շարժումը սկսվել է բնապահպանական առաջին ցույցից: Առիթ էր, թե պատճառ այդ ցույցը՝ վստահ չեմ, որ գիտեմ: Բայց մի բան գիտեմ հաստատ. մեր մեջ խտանյութի պես փոքրիկ, բայց ամուր բյուրեղներով իրար էին միացած անարդարությունների ամբողջ տեսականու դեմ ընդվզումը՝ 1915-ի Ցեղասպանությունից մինչև Ադրբեջանի կազմում հայաթափվող հայկական Նախիջևանի ինքնավար հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, մինչև Հայաստանի Հանրապետության էկոլոգիան աղտոտող արդյունաբերական հսկաներ, որոնցից և ոչ մեկը չէր կարող աշխատել ինքնուրույն՝ առանց խորհրդային երկրի անծայր տարածքներում գործող մյուս գործարանների: Մեր մեջ ազատության առաջին իսկ հնարավորությամբ արթնացել էր հին ու նոր անարդարությունների դեմ բողոքը, ու մենք իրոք չգիտեինք՝ առաջին էկոլոգիական ցույցը առիթն էր, թե պատճառը մեր մեծ շարժման, բայց որ մեծ մի բան էինք սկսել, անկասկած է:
Download XML • Download text
• Sentence view • Dependency trees